Գլխավոր տեղեկություն
Համար
N 540-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.07.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.07.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հուլիսի 2013 թվականի N 540-Ա

 

Խ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, Գ. Սարոյանին եվ Ա. Գեվորգյանին ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈւՂԵԼՈւ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Գ. Սարոյանին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Ա. Գևորգյանին 2013 թվականի հուլիսի 9-11-ը գործուղել Թբիլիսի (Վրաստան)` «Կլիմայի փոփոխության մեղմման ազգային գործողությունների ծրագիր Հարավային Կովկասի երկրներում» (NAMAs) տարածաշրջանային մեկնարկային հանդիպմանը մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Խ. Հակոբյանի, Գ. Սարոյանի և Ա. Գևորգյանի` Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Խ. Հակոբյանի` Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 9

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան