ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 2013 թվականի N 512-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 484-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների ու թանկարժեք քարերի պետական պահուստների և դրա բաղկացուցիչ մաս կազմող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստի համալրման, պահպանության, օգտագործման, ծախսման, հաշվառման, ինչպես նաև դրանց տեղաբաշխման և գտնվելու վայրերը որոշելու կարգը հաստատելու մասին» N 484-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 4-րդ կետում «գրանցամատյան» բառը փոխարինել «հաշվառման գրքեր» բառերով, իսկ կետը «պատվիրված նամակով» բառերից հետո լրացնել «կամ էլեկտրոնային եղանակով» բառերով.
2) 5-րդ կետում «խիստ հաշվառման ձևերով (հաշվառման քարտերի և գրքերի միջոցով)» բառերը փոխարինել «հաշվառման գրքերի միջոցով» բառերով.
3) 6-րդ կետում նշված «քարտում և (կամ)» բոլոր բառերը փոխարինել «հաշվառման» բառով, իսկ «փորձաքննություն իրականացնող մարմնի» բառերը` «գանձարանի» բառով.
4) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Յուրաքանչյուր իր գանձարան մուտքագրվելուց առաջ ներկայացվում է փորձաքննության, որի համար կազմվում է նախնական հանձնման - ընդունման ակտ, որին կից ներկայացվում են անհրաժեշտ փաստաթղթերը: Նախնական հանձնման - ընդունման ակտում պետք է նշված լինեն իրի անվանումը, քանակը, ընդհանուր քաշը, համառոտ արտաքին նկարագիրը:
Յուրաքանչյուր իր փորձաքննության արդյունքների հիման վրա գանձարանի կողմից պիտակավորվում և կապարակնքվում է: Պիտակի վրա մանրամասն նշվում են իրը բնութագրող վավերապայմանները (ռեկվիզիտները) և մանրամասն նկարագրությունն ու մասնագիտական եզրակացության կայացման ամսաթիվը և համարը:
Թանկարժեք քարեր պարունակող իրերը տեղադրվում են տուփերում և կապարակնքվում են: Տուփը պետք է պատրաստված լինի ցանկացած թափանցիկ նյութից` այնպես, որպեսզի հնարավոր չլինի այն բացել` առանց տուփը կամ կապարակնիքը վնասելու: Տուփի վրա փակցվում է սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված պիտակի կրկնօրինակը:».
5) 8-րդ կետում «փորձաքննություն իրականացնող մարմինն» բառերը փոխարինել «գանձարանն» բառով.
6) 9-րդ կետում «փորձաքննություն իրականացնող մարմնի» բառերը փոխարինել «գանձարանի» բառով.
7) 11-րդ կետից հանել «քարտերում և» բառերը.
8) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերն ու թանկարժեք քարերը գնահատվում են գանձարանի կողմից` Հայաստանի Հանրապետության շուկայում գործող գներին համապատասխան: Այդ գինն ընդունվում է որպես տվյալ պահին այդ իրի գին, և սահմանված կարգով կատարվում է հաշվառում:».
9) 14-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
10) 15-րդ կետում «մեկ օրվա ընթացքում» բառերը փոխարինել «հինգ օրվա ընթացքում» բառերով, իսկ «փորձաքննություն իրականացնող մարմնի կամ փորձագետի» բառերը` «գանձարանի» բառով.
11) 16-րդ կետից հանել «փորձաքննություն իրականացնող մարմնի և» բառերը.
12) 25-րդ կետից հանել «, իսկ «Մետաղափորձական պալատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերը.
13) «հավելվածի ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի» բառերից հանել «և էկոնոմիկայի» բառերը»ուղղ.:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մայիսի 18 Երևան |