ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 2013 թվականի N 510-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1593-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1593-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 4.2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
2) 4.3.2-րդ ենթակետում «4.3.2. Միգրացիոն հոսքերի վերաբերյալ ազգային զեկույցների, ընտրանքային հետազոտությունների և տարեգրքերի պատրաստման, դրանց հրապարակման կարգերի սահմանում» բառերը փոխարինել «4.3.2. Միգրացիոն իրավիճակի վերաբերյալ տարեգրքերի պատրաստում և հրատարակում» բառերով, «2012-2013» թվերը` «2015-2016» թվերով, «Միգրացիոն հոսքերի վերաբերյալ ազգային զեկույցների, ընտրանքային հետազոտությունների և տարեգրքերի պատրաստման, դրանց հրապարակման ու կիրարկման կարգերը հաստատված են ՀՀ կառավարության կողմից» բառերը` «Յուրաքանչյուր տարի հրատարակվում է միգրացիոն իրավիճակի վերաբերյալ տարեգիրք» բառերով.
3) ուժը կորցրած ճանաչել 4.3.3-րդ ենթակետը.
4) հանել 14-րդ հիմնախնդրի վերնագրում նշված «ՀՀ միգրացիոն իրավիճակի վերլուծման ու գնահատման» բառերը, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել 14.1.2, 14.1.3, 14.1.4, 14.1.5, 14.1.7, 14.2.2, 14.2.3, 14.2.4, 14.2.5, 14.2.6 և 14.2.7-րդ ենթակետերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մայիսի 18 Երևան |
Հավելված մայիսի 16-ի N 510-Ն որոշման |
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ |
ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔ |
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ |
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԿԱՏԱՐՈՂ |
ԺԱՄԿԵՏ |
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ |
4.2. Միգրացիայի |
Ձևավորված է միգրացիոն ոլորտում վիճակագրական ցուցանիշների համակարգ |
4.2.1. Միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձանց վերաբերյալ վիճակագրական ցուցանիշների համակարգի մշակում և ներդրում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն |
2013 |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունում ներդրված է միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձանց վերաբերյալ վիճակագրական ցուցանիշների գերատեսչական համակարգ |
4.2.2. Միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձանց վերաբերյալ վիճակագրական ցուցանիշների հրապարակում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն |
2013 |
Միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձանց վերաբերյալ ստացված վիճակագրական ցուցանիշները ներառված և հրապարակված են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակվող ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող տեղեկատվական զեկույցում | ||
4.2.3. ՀՀ-ում բնակվող օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած օտարերկրյա քաղաքացիների (այդ թվում` երկքաղաքացիների) վերաբերյալ վիճակագրական ցուցանիշների համակարգի մշակում և ներդրում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն |
2014-2015 |
ՀՀ ոստիկանությունում ներդրված է ՀՀ-ում բնակվող օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած օտարերկրյա քաղաքացիների (այդ թվում` երկքաղաքացիների) վերաբերյալ ցուցանիշների գերատեսչական համակարգ | ||
4.2.4. ՀՀ-ում բնակվող օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած օտարերկրյա քաղաքացիների (այդ թվում` երկքաղաքացիների) վերաբերյալ վիճակագրական ցուցանիշների հրապարակում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն |
2015-2016 |
ՀՀ-ում բնակվող օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիություն ձեռքբերած օտարերկրյա քաղաքացիների (այդ թվում` երկքաղաքացիների) վերաբերյալ ստացված վիճակագրական ցուցանիշները ներառված և հրապարակված են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակվող ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող տեղեկատվական զեկույցում |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Գաբրիելյան |