Գլխավոր տեղեկություն
Համար
N 667-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.07.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.07.10/36(976) Հոդ.662
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.06.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունիսի 2013 թվականի N 667-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի փետրվարի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում 2013 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը հաստատելու և ֆինանսական միջոցների օգտագործումը թույլատրելու մասին» N 165-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) 15-րդ և 16-րդ կետերում «11.0» թիվը փոխարինել «9.5», «37.0» թիվը` «52.1» և «490» թիվը` «360» թվերով.

2) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին 850 տոննա գարնանացան գարու, 9,5 տոննա եգիպտացորենի, 52,1 տոննա առվույտի և 400 տոննա կորնգանի սերմացուները պետք է հատկացնել հետևյալ չափաքանակներով՝

NN
ը/կ

Մարզի անվանումը

Հատկացվող սերմացուների քանակը
(տոննա)

գարնանացան գարու սերմացու

եգիպտացորենի սերմացու

առվույտի սերմացու

կորնգանի սերմացու

1.

Արագածոտն

100

2

9

59.9

2.

Արարատ

7.99

0.575

4.47

0

3.

Արմավիր

7

0

4.63

0

4.

Գեղարքունիք

84.365

0

6

60

5.

Լոռի

50

4

5

6.5

6.

Կոտայք

44

0

0

2.7

7.

Շիրակ

107

1.025

10.35

144.4

8.

Սյունիք

400

0.75

11

124.5

9.

Վայոց ձոր

40

0.225

0.15

1

10.

Տավուշ

9.645

0.225

1.5

1

 

 Ընդամենը

850

8.8

52.1

400

1) 700 կիլոգրամ եգիպտացորենի սերմացու հատկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի համայնքին:».

3) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «20. «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին սերմացուները հատկացվում են համապատասխան մարզկենտրոններում` գործակալության և համապատասխան մարզպետարանների միջև կնքված պայմանագրերի հիման վրա:».

4) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 211-րդ և 212-րդ կետերով.

«211. Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին հատկացված, սակայն հողօգտագործողների կողմից պահանջարկի բացակայության պատճառով չիրացված սերմացուների հետագա պահպանության և դրանց իրացման աշխատանքների պատասխանատվությունը վերապահել Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարաններին` 2014 թվականի գարնանը հողօգտագործողներին սույն ծրագրի դրույթներին համապատասխան հատկացնելու նպատակով:

212. Հայաստանի Հանրապետության մարզպետները մինչև 2013 թվականի հունիսի 20-ը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն են ներկայացնում տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին հատկացված, սակայն հողօգտագործողների կողմից պահանջարկի բացակայության պատճառով չիրացված սերմացուների մասին, իսկ 2014 թվականի գարնանը, սույն ծրագրի դրույթներին համապատասխան, հողօգտագործողներին հատկացնելուց հետո՝ սերմացուների այդ խմբաքանակի մասին` սույն ծրագրով նախատեսված ամբողջական տեղեկատվությունը:»։

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում 2013 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրի իրականացման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ամփոփ հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ` ծրագրի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում:

4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կնքել սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված պայմանագրերը կամ կնքված պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 28

Երևան