600.0035.10.08.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի 2001 թ. |
N 35 |
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 14, ՀՈՒՆԻՍԻ 19-Ի N 28 ԵՎ N 29 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի ապրիլի 10-ի N 14 որոշմամբ հաստատված` երկդրույք սակագնային համակարգում էլեկտրաէներգիայի առուվաճառքի (արտադրողի-մեծածախ գնորդ-վաճառողի միջև) պայմանագրի օրինակելի ձևի ամբողջ տեքստում «էլեկտրաէներգիայի գին» բառերը փոխարինել «էլեկտրաէներգիայի դրույք» բառերով, իսկ «էլեկտրաէներգիայի հզորության գին» բառերը` «էլեկտրաէներգիայի հզորության դրույք (ամսական վճար)» բառերով:
2. ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի ապրիլի 10-ի N 14 որոշմամբ հաստատված` երկդրույք սակագնային համակարգում էլեկտրաէներգիայի առուվաճառքի (արտադրողի-մեծածախ գնորդ-վաճառողի միջև) պայմանագրի օրինակելի ձևի 8-րդ հոդվածի 8.1 կետից հանել «ինչպես նաև ՀՀ կառավարության գործողությունները կամ անգործությունը (ներառյալ գույքի բռնագրավումը)» բառերը:
3. (կետն ուժը կորցրել է 31.10.02 N 78-Ն)
4. ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի հունիսի 19-ի N 29 որոշման 1-ին կետի 6.3 և 2-րդ կետի 5.3 ենթակետերի նախավերջին նախադասություններում «Վաճառողը Գնորդին» բառերը փոխարինել «Գնորդը Վաճառողին» բառերով:
ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Վ. Մովսեսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.09.2004, N 109-Ն | 30.09.2004, N 35 | |
31.10.2002, N 78-Ն | 25.11.2002, N 35 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|