«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 ապրիլի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 50713132
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ
25 մարտի 2013 թ. ք. Գյումրի |
N 74-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 24-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ մասերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն և 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» N 201-Ն որոշման 3-րդ կետը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2007 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի և ատեստավորման ընթացակարգերը հաստատելու մասին» N 24-Ն որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.1-ին և 14.2-րդ կետերով.
«14.1. Եթե պետական ոչ առևտրային կազմակերպության Տնօրենի թափուր պաշտոնի համար դիմել է մեկ քաղաքացի, ապա մրցույթը համարվում է չկայացած, և հայտարարվում է նոր մրցույթ՝ ընդհանուր հիմունքներով:
14.2. Եթե մրցույթը սույն ընթացակարգի 14.1-ին կետով համարվում է չկայացած, ապա քաղաքացին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ Շիրակի մարզպետ |
Ֆ. Ցոլակյան |