ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2015 թվականի N 1249-Ա
«Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1067-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 1-ին և 8-րդ կետերին համապատասխան`
1. Հաստատել «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 920-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1067-Ա որոշումը:
| Հայաստանի Հանրապետության | Հ. Աբրահամյան | 
| 
 2015 թ. դեկտեմբերի 22 Երևան | 
| Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. դեկտեմբերի 22-ի N 1249-Ա որոշման | 
Կ Ա Զ Մ
«Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
| Գ. Սահակյան | - ՀՀ Ազգային ժողովի նախագահ (համաձայնությամբ) | 
| Է. Շարմազանով | - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) | 
| Վ. Գաբրիելյան | - ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար | 
| Հ. Պողոսյան | - ՀՀ մշակույթի նախարար | 
| Ռ. Մուրադյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) | 
| Գ.Դումանյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ | 
| Դ. Սարգսյան | - «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրեն (համաձայնությամբ) | 
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
| Ա. Աշոտյան | - ՀՀ կրթության և գիտության նախարար | 
| Մ. Մկրտչյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ | 
| Ա. Կարապետյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ | 
| Ն. Ղուկասյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ) | 
| Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյան | - Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ (համաձայնությամբ) | 
| Գ. Սողոմոնյան | - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ (համաձայնությամբ) | 
| Ա. Բախշյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն (համաձայնությամբ) | 
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
| Լ. Ասատրյան | - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի վարիչ | 
| Լ. Արաբաջյան | - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնի պրոֆեսոր | 
| Հ. Խաչատրյան | - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան | 
| Ս. Գևորգյան | - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր | 
| Ա. Դոլուխանյան | - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ | 
| Բ. Նահապետյան | - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի և տարրական ուսուցման ամբիոնի վարիչ | 
| Հ. Հակոբյան | - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնի պրոֆեսոր | 
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
| Ա. Գևորգյան | - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող | 
| Է. Մանուկյան | - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հատուկ կրթության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող | 
| Լ. Անդրեասյան | - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող | 
| Ս. Մարտիրոսյան | - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող | 
| Զ. Խաչատրյան | - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող | 
| Գ. Քոլոյան | - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի սկզբնական կրթության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող | 
| Է. Ավետիսյան | - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի օտար լեզուների 2-րդ կուրսի ուսանող | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Դ. Հարությունյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 10.05.2016, N 387-Ա | 11.05.2016, N 1249-Ա | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|