Գլխավոր տեղեկություն
Համար
N 333-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.05.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.05.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.05.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մայիսի 2013 թվականի N 333-Ա

 

ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ 2013-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

Ստեղծել մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2013-2015 թվականների պետական ծրագրի կառավարման միջգերատեսչական խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մայիսի 7

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

մայիսի 7-ի N 333-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ 2013-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ա. Պողոսյան  

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

 
Գ. Գույումջյան  

- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ

 
Լ. Նիկոյան  

- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ

 
Հ. Միտոյան  

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ

 
Ն. Մնացականյան  

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ

 
Կ. Մանուկյան  

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի գլխավոր մասնագետ

 
Ա. Բարսեղյան  

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության արտաուսումնական դաստիարակության բաժնի պետ

 
Ա. Իվանյան  

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության տարածքային զարգացման ծրագրերի բաժնի պետ

 
Ա. Բադալյան  

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության գլխավոր մասնագետ

 
Ա. Հարությունյան  

- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության մշակույթի բաժնի առաջատար մասնագետ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան