Գլխավոր տեղեկություն
Համար
N 340-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.04.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.04.17/20(960) Հոդ.324
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.04.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 ապրիլի 2013 թվականի N 340-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ ու փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Շինարարական նորմերի առաջնահերթ մշակման և վերանայման աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2013 թվականին հատկացնել 49,672.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով)՝ համաձայն N 3 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` շինարարական նորմերի մշակման և վերանայման գործընթացն իրականացնելիս՝ դրանք հնարավորինս համապատասխանեցնել Եվրամիության երկրների շինարարության ոլորտում գործող նորմատիվ փաստաթղթերին ու դրանց կիրարկումն ապահովող եվրոպական ստանդարտներին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. ապրիլի 11

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

ապրիլի 4-ի N 340-Ն որոշման

  

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Անվանումը

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

գնման ձևը

չափի միավորը

քանակը

գումարը (հազ. դրամ)

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

49,672.0

Բաժին N 11

 Խումբ N 01

Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

49,672.0

 այդ թվում`

 

Նորմավորման և ստանդարտացման համակարգ շինարարությունում (ՀՀ շինարարական նորմերի վերամշակում)

ԲԸ

դրամ

1

4,667.0

Բնակելի շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր (ՀՀ շինարարական նորմերի մշակում)

ԲԸ

դրամ

1

7,466.0

Քաղաքաշինություն. Հատակագծում և կառուցապատում քաղաքային և գյուղական բնակավայրերի (ՀՀ շինարարական նորմերի մշակում)

ԲԸ

դրամ

1

8,297.0

Հանրակրթական նշանակության շենքեր (ՀՀ շինարարական նորմերի մշակում)

ԲԸ

դրամ

1

4,667.0

Պաշտպանությունն աղմուկից (ՀՀ շինարարական նորմերի մշակում)

ԲԸ

դրամ

1

4,667.0

Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի (ՀՀ շինարարական նորմերի մշակում)

ԲԸ

դրամ

1

6,636.0

Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն (ՀՀ շինարարական նորմերի մշակում)

ԲԸ

դրամ

1

6,636.0

Հիդրոտեխնիկական կառույցներ. Նախագծման հիմնական դրույթներ (ՀՀ շինարարական նորմերի մշակում)

ԲԸ

դրամ

1

6,636.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

ապրիլի 4-ի N 340-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.21 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ.դրամ)

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները

Ծրագրային դասիչը

Մատուցվող ծառայության անվանումը

Շինարարական նորմերի առաջնահերթ մշակման և վերանայման աշխատանքների իրականացման ծառայություններ

 

Նկարագրությունը
Միջազգայնորեն ընդունված չափանիշների և Հայաստանի Հանրապետությունում ձևավորված նոր օրենսդրական դաշտին համապատասխան շինարարական նորմերի մշակում ու սահմանված կարգով հաստատում

1001

ԱԾ38

Քանակական 

 

-

8

8

8

       

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 

X

X

   

-

9,936.0

29,803.0

49,672.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը 
1001 Քաղաքաշինության բնագավառում կրթական, մարզական, բնակարանային ոլորտում կապիտալ ծրագրերի կատարման, գնումների պայմանագրերի կնքման, պետական գնումների իրականացման ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը 
Ծրագիրը կնպաստի առաջնահերթ շինարարական նորմերի մշակմանը, տեղայնացմանը և վերանայմանը, բնակչության առողջության և բարեկեցության բարելավմանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը, շենքերի սեյսմակայունության, հուսալիության և էներգաարդյունավետության բարձրացմանը, շինարարական տեխնոլոգիաների զարգացմանը, ինչպես նաև նախագծային ու շինարարական աշխատանքների որակի բարձրացմանը:

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2013 թվականի

ապրիլի 4-ի N 340-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ

 

(հազ.դրամ)

Կատարողը և բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածը

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

-

9,936.0

29,803.0

49,672.0

այդ թվում`

       

Նախագծահետազոտական ծախսեր

-

9,936.0

29,803.0

49,672.0

այդ թվում`

       

Նորմավորման և ստանդարտացման համակարգ շինարարությունում (ՀՀ շինարարական նորմերի վերամշակում)

-

933.0

2,800.0

4,667.0

Բնակելի շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր (ՀՀ շինարարական նորմերի մշակում)

-

1,493.0

4,479.0

7,466.0

Քաղաքաշինություն. Հատակագծում և կառուցապատում քաղաքային և գյուղական բնակավայրերի (ՀՀ շինարարական նորմերի մշակում)

-

1,660.0

4,978.0

8,297.0

Հանրակրթական նշանակության շենքեր (ՀՀ շինարարական նորմերի մշակում)

-

933.0

2,800.0

4,667.0

Պաշտպանությունն աղմուկից (ՀՀ շինարարական նորմերի մշակում)

-

933.0

2,800.0

4,667.0

Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի (ՀՀ շինարարական նորմերի մշակում)

-

1,328.0

3,982.0

6,636.0

Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն (ՀՀ շինարարական նորմերի մշակում)

-

1,328.0

3,982.0

6,636.0

Հիդրոտեխնիկական կառույցներ. Նախագծման հիմնական դրույթներ (ՀՀ շինարարական նորմերի մշակում)

-

1,328.0

3,982.0

6,636.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան