ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2013 թվականի N 317-Ա
Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին 2013 թվականի մայիսի 15-18-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության «Հարկային վարչարարության ֆորում» խորագրով 8-րդ նիստին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Խաչատրյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. ապրիլի 30 Երևան |