Գլխավոր տեղեկություն
Համար
N 282-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.04.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.04.10/19(959) Հոդ.295
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.03.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 մարտի 2013 թվականի N 282-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ ու փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. 2012 թվականի բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում ձեռք բերված և 2013 թվականին շահագործման հանձնվող բնակարանների (բնակելի տների) բաշխման ու հատկացման, ինչպես նաև 2008-2012 թվականների ընթացքում բաշխված, սակայն դեռևս չմասնավորեցված բնակարանների (բնակելի տների) նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացների կազմակերպչական ծախսերը 2013 թվականի ընթացքում իրականացնելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2013 թվականին հատկացնել 6,670.0 հազ. դրամ` համաձայն N 3 հավելվածի:

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով հատկացվող գումարի ֆինանսավորումն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը 2009 թվականին տրամադրված պետական վարկի միջոցների հաշվին` կայունացման դեպոզիտային հաշվից:

4. Գաղտնի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. ապրիլի 2

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

մարտի 28-ի N 282-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.21 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը

(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ

1.1. Ծառայություններ

Ծրագրային դասիչը

Անվանումը

2012 թվականի բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում ձեռք բերված և 2013 թվականին շահագործման հանձնվող բնակարանների (բնակելի տների) բաշխման ու հատկացման, ինչպես նաև 2008-2012 թվականների ընթացքում բաշխված, սակայն դեռևս չմասնավորեցված բնակարանների (բնակելի տների) նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրերի կնքման գործընթացների կազմակերպչական ծախսեր

 

Նկարագրությունը

Աղետի գոտում կառուցված բազմաբնակարան շենքերի, բնակարանների, բնակելի տների բնակարանային ապահովման ծրագրի շահառու հանդիսացող ընտանիքների փաստաթղթային փաթեթների ուսումնասիրության և արդյունքում բնակարանների (բնակելի տների) հատկացման ու վիճակահանությամբ բաշխման, ինչպես նաև շահառու ճանաչված ընտանիքների հետ բնակարանների (բնակելի տների) նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրերի կնքման գործընթացների իրականացում

1001

ԱԾ09

Քանակական

0.0

0.0

0.0

0.0

X

X

X

X

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

X

X

X

1,440.0

3,289.5

5,002.5

6,670.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

Բնակարանային շինարարություն` աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով անշարժ գույքի ձեռքբերում

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Ծրագիրը կնպաստի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների՝ բնակարանով ապահովմանը։

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)

«ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

մարտի 28-ի N 282-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Անվանումը

Ցուցանիշների փոփոխությունը

(ավելացումները նշված են դրական նշանով)

գնման ձևը

չափի միավորը

քանակը

ընդհանուր գումարը
(հազ. դրամ)

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

690.0

Բաժին N 11

 Խումբ N 01

Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

690.0

ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

     

690.0

Ընդհանուր օգտագործման քաղաքային (միջքաղաքային) հեռախոսացանցի ծառայություն

ԲԸԱՀ

դրամ

1

120.0

Միջքաղաքային, բջջային հեռախոսակապի ծառայություններ

ԲԸԱՀ

դրամ

1

240.0

Ծրագրի մասին իրազեկման հետ կապված փոստային ծառայություններ

ԲԸԱՀ

դրամ

1

150.0

Ձևաթղթերի տպագրության ծառայություններ

ՇՀ

դրամ

1

180.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2013 թվականի

մարտի 28-ի N 282-Ն որոշման

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ (ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ) ԲԱՇԽՄԱՆ ՈՒ ՀԱՏԿԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2008-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՇԽՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ԴԵՌԵՎՍ ՉՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ (ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ) ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ (ԱՆՀԱՏՈՒՅՑ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ) ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածները

 Եռամսյակային համամասնությունները

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

1,440.0

3,289.5

5,002.5

6,670.0

այդ թվում`

       

1. Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ

1,440.0

2,880.0

4,320.0

5,760.0

2. Գործուղումների և շրջագայությունների ծախսեր

0.0

99.0

165.0

220.0

այդ թվում`

       

ներքին գործուղումներ

0.0

99.0

165.0

220.0

3. Կապի ծառայություններ

0.0

229.5

382.5

510.0

այդ թվում`

       

ընդհանուր օգտագործման քաղաքային (միջքաղաքային) հեռախոսացանցի ծառայություն

0.0

54.0

90.0

120.0

միջքաղաքային, բջջային հեռախոսակապ

0.0

108.0

180.0

240.0

ծրագրի մասին իրազեկման հետ կապված փոստային ծառայություններ

0.0

67.5

112.5

150.0

4. Տեղեկատվական ծառայություններ

0.0

81.0

135.0

180.0

այդ թվում`

       

ձևաթղթերի տպագրության ծառայություններ

0.0

81.0

135.0

180.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան