Գլխավոր տեղեկություն
Համար
N 1279-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.03.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2011 թվականի N 1279-Ա

 

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի «Ուսուցման ազգային հիմնադրամ հիմնադրելու, հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1550-Ն որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետը`

Հաստատել Ուսուցման ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 28

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2011 թ.

դեկտեմբերի 28-ի N 1279-Ա

որոշման

 

ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 

Մ. Ղազարյան -  ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար
Ն. Նիկողոսյան -  ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն քաղաքականության վարչության պետ
Ա. Մանգասարյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ
Շ. Բարսեղյան -  Հայաստանի գործատուների հանրապետական  միության նախագահի տեղակալ, սոցիալական գործընկերության հարցերով փորձագետ (համաձայնությամբ)
Ս. Չիբուխչյան -  Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչ, «Արմենպակ» գործատուների ճյուղային միության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Վարդանյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Հովհաննիսյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործարար ուսումնական ծրագրերի ղեկավար (համաձայնությամբ)
Գ.Վաղարշակյան -  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի պատասխանատու քարտուղար, Ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ)
Հ. Դանիելյան -  Հայաստանի մեքենաշինարարների և սարքաշինարարների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)
Հ. Պողոսյան -  Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահի խորհրդական (համաձայնությամբ)
Ա. Բալդրյան -  Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահության անդամ, «Յունիքոմփ» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

(հավելվածը փոփ. 01.02.13 N 76-Ա, 05.03.13 N 178-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան