Գլխավոր տեղեկություն
Համար
N 1458-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (19.06.2013-15.10.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.07.09/36(271) Հոդ.1157
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.09.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.10.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.05.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.01.2022

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 սեպտեմբերի 2006 թվականի N 1458-Ն

«ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԳԱԶԻ ՍԱՐՔԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթի կատարումն ապահովելու նպատակով և ելնելով Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, ինչպես նաև ներմուծվող` կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերին ներկայացվող պահանջների կանոնակարգման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերի անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից վեց ամիս հետո` բացառությամբ`

ա) սույն որոշման հավելվածի V բաժնի 15-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման ընդունումից մեկ տարի հետո,

բ) սույն որոշման հավելվածի VI բաժնի 133-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման ընդունումից հինգ տարի հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2006 թ. հոկտեմբերի 20
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
սեպտեմբերի 7-ի N 1458-Ն որոշման

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

«ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԳԱԶԻ ՍԱՐՔԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ»

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

1. «Կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերի անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան հետևյալ գազի սարքերի վրա`

ա) վառարաններ` ջեռուցման, ջեռուցման-եփման,

վառարաններ` սնունդ պատրաստելու

համար, գազային վառելիքով

7321 11, 7321 81,

բ) կենտրոնական ջեռուցման կաթսաներ` գազային վառելիքով

8403 10,

գ) ոչ իներցիոն գազի ջրատաքացուցիչներ

8419 11 000:

2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետով նախատեսված կենցաղային գազի սարքերի (այսուհետ` գազի սարքեր) անվտանգությանը, մակնշմանը, փաթեթավորմանը, տեղադրմանը և շահագործման փաստաթղթերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև համապատասխանության հավաստման ընթացակարգերը:

3. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները պարտադիր են գազի սարքեր արտադրող, տեղադրող, օգտագործող բոլոր իրավաբանական ու ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար:

4. Գազի սարքերը ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման:

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները`

գազի կենցաղային սարք` կենցաղում օգտագործման համար նախատեսված սարք, որտեղ գազի այրմամբ առաջացած ջերմային էներգիան օգտագործվում է սարքի նշանակությամբ նախատեսված կենցաղային կարիքների համար,

ծավալային ջրատաքացուցիչ` որոշակի ծավալով մետաղական անոթ, որտեղ լցված ջուրը տաքանում է գազային վառելիքի տված ջերմության հաշվին,

հոսքային ջրատաքացուցիչ` գազի սարք, որում շարժվող ջուրն առանց կանգառի տաքանում է գազային վառելիքի տված ջերմության հաշվին,

փոքր ծավալի ջրային ջեռուցման կաթսա` գազային վառելիքով աշխատող` մինչև 100 կՎտ ջերմային հզորությամբ ջրատաքացուցիչ կաթսա,

ջեռուցման վառարան (կոնվեկտոր)` սարք` գազային այրիչով, որտեղ այրվող գազի ջերմությունը ջերմափոխանցման հետևանքով անցնում է այդ սարքը շրջապատող միջավայրին,

ջեռուցման և եփման վառարան` ջեռուցման վառարան, որի վերևի հորիզոնական մակերևույթը նախատեսված է սննդի պատրաստման համար,

սնունդ պատրաստելու վառարան` ստացիոնար տեղակայված գազօջախ, որն օգտագործվում է սննդի պատրաստման համար,

գազի կոնդենսատ` բնական գազի ֆազային փոփոխության հետևանքով առաջացած հեղուկ ֆազ,

սահմանային գազ` հեղուկացված ածխաջրածնային գազ, որն օգտագործվում է գազի սարքի փորձարկման ժամանակ,

նմուշային գազ` բնական գազ` գազային ֆազում, որն օգտագործվում է գազի սարքի փորձարկման ժամանակ:

 

III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

6. Հայաստանի Հանրապետության տարածքում գազի սարքերի իրացման ժամանակ պետք է պահպանվեն համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանները:

7. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա գազի սարքերը պետք է ուղեկցվեն համապատասխանության նշանի մակնշմամբ կամ համապատասխանության սերտիֆիկատով, կամ համապատասխանության հայտարարագրով:

 

IV. ԳԱԶԻ ՍԱՐՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

8. Գազի սարքերը, ըստ այրման համար անհրաժեշտ օդի մատուցման և ծխագազերի հեռացման համակարգերի, ստորաբաժանվում են`

Ա(A) տեսակի` դրանք այն սարքերն են, որոնք այրման համար անհրաժեշտ օդը վերցնում են այն սենքի ներսից, որտեղ տեղադրված են, և ծխագազերը չեն հեռացվում, տարածվում են նույն սենքի ներսում.

Բ(B) տեսակի` դրանք այն սարքերն են, որոնք այրման համար անհրաժեշտ օդը վերցնում են սենքի ներսից, իսկ ծխագազերը հեռացվում են մթնոլորտ.

Ց(C) տեսակի` դրանք այն սարքերն են, որոնք այրման համար անհրաժեշտ օդը վերցնում են դրսից (մթնոլորտային օդ), և ծխագազերը հեռացվում են դուրս: Դրանք փակ, հերմետիկ այրման խցով գազի սարքերն են, որոնք հիմնականում կիրառվում են բնակարանային ջերմամատակարարման համակարգերում.

Դ(D) տեսակի` գազի սարքեր, ջրատաքացուցիչներ` ծխագազերի արհեստական հեռացմամբ, առանց ծխաքարշի:

Յուրաքանչյուր տեսակ իր հերթին բաժանվում է առանձին ենթատեսակների` կախված նրանից, թե ինչպես է իրականացվում օդի մատուցումը և ծխագազերի հեռացումը` արհեստական, թե բնական եղանակով, առանձին, թե ընդհանուր ծխատարով:

 

V. ԳԱԶԻ ՍԱՐՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

9. Գազի սարքերը պետք է այնպես նախագծված լինեն, որպեսզի բնականոն շահագործման պայմաններում դրանց աշխատանքը վտանգ չներկայացնի մարդու կյանքին, առողջությանը, գույքին, ինչպես նաև շրջակա միջավայրին:

10. Գազի սարքերը պարտադիր պետք է ունենան գազի բնականոն այրումն ապահովող, գազի մուտքը գազայրիչ արգելափակող ավտոմատիկայով հագեցված սարքեր:

11. Գազի սարքերում օգտագործվող նյութերը պետք է համապատասխանեն շահագործման տեխնիկական, քիմիական և ջերմաստիճանային պայմաններին, որոնց բնութագրերը և դրանց վրա հնարավոր ազդեցության վնասակար հետևանքների բացակայությունը պետք է երաշխավորվեն արտադրողի կամ մատակարարի կողմից:

12. Գազի սարքերի` սննդամթերքի և սանիտարական նպատակներով օգտագործվող ջրի հետ շփվող բաղկացուցիչ մասերի նյութերը չպետք է ազդեն սննդամթերքի անվտանգության ապահովման պահանջների և հիգիենիկ նորմերի վրա:

 

Գազի սարքերի մակնշումը ԵՎ փաթեթավորումը

 

13. Գազի սարքերը պետք է ունենան մականշվածք` հետևյալ տեղեկատվությամբ`

ա) արտադրող կազմակերպության անվանումը կամ ապրանքային նշանը (առկայության դեպքում), գտնվելու վայրը,

բ) գազի սարքերի պայմանական նշագիրը, տիպը կամ մակնիշը,

գ) գազի տեսակը (բնական կամ հեղուկ), որով աշխատելու համար նախատեսված է տվյալ գազի սարքը,

դ) գազի ճնշման անվանական մեծությունը` պասկալներով (Պա),

ե) գազի սարքեր արտադրող կազմակերպության թողարկվող գազի սարքերի համարակալման համակարգով նախատեսված հերթական համարը,

զ) արտադրման տարեթիվը և ամիսը:

Մակնշումը պետք է կատարված լինի գազի սարքի տեղակայված վիճակում տեսանելի և այնպիսի եղանակով, որով կապահովվի դրա պահպանումը` գազի սարքի ծառայության ժամկետի ամբողջ ընթացքում:

Գազի սարքերի տրանսպորտային մակնշումը պետք է իրականացնել «ԳՕՍՏ 14192» ստանդարտին համապատասխան, և պետք է մակնշված լինեն «Զգույշ, փխրուն է», «Վերև», «Պաշտպանել խոնավությունից» վարվելակարգային նշանները:

13.1. Գազի սարքի էլեկտրական մասի մակնշումը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկությունները`

ա) անվանական լարումը, հաճախականությունը և մատակարարման (սնման) բնույթի պայմանանշանը,

բ) էլեկտրական անվանական հզորությունը (վատտերով կամ կիլովատտերով), եթե բարձր է 25 Վ-ից,

գ) համապատասխան հալուն ներդիր ապահովիչի անվանական հոսանքը (ամպերներով) շարժիչ ունեցող սարքի համար, երբ հոսանքի ցատկը պահանջում է հոսանքի ավելի բարձր անվանական նշանակություն ունեցող ապահովիչ, քան մակնշված անվանական նշանակությունն է: Եթե համապատասխան հալուն ներդիրի անվանական հոսանքը մակնշված է, իսկ հալուն ներդիրի տիպը ժամանակային հապաղումով է, ապա տեղեկությունները ժամանակի/հոսանքի բնութագրերի վերաբերյալ պետք է ներառել համապատասխան մակնշման մեջ,

դ) պայմանանշանը խոնավության նկատմամբ պաշտպանության աստիճանի համար, եթե կիրառելի է:

(13.1-ին կետը լրաց. 06.12.12 N 1536-Ն)

13.2. Եթե սարքն ունի այլընտրանքային բաղադրիչ, որը կարող է ընտրվել հսկող (կառավարող) սարքի կողմից, ապա տրված անվանական մուտքային հզորությունը պետք է համապատասխանի հնարավոր առավելագույն բեռնվածքին: Միայն Բ (B) դասի, Ֆ (F) դասի կամ Հ (H) դասի նյութով մեկուսացված փաթույթներով շարժիչները պետք է մակնշել դրանց փաթույթի մեկուսացման դասի նշանակմամբ:

(13.2-րդ կետը լրաց. 06.12.12 N 1536-Ն)

13.3. Եթե սարքի շարժիչն առանձին է մակնշված, ապա սարքի և շարժիչի մակնշումները պետք կատարվեն այնպես, որ կասկած չառաջանա անվանական նշանակության և բուն սարքն արտադրողի վերաբերյալ:

(13.3-րդ կետը լրաց. 06.12.12 N 1536-Ն)

13.4. Պայմանանշանները պետք է կիրառել հետևյալ կերպ (մատակարարման (սնման) բնույթի պայմանանշանը պետք է տեղադրել անվանական լարման կողքին).

Վ

Ա

Հց

Վտ

կՎտ

Ֆ

լ

կգ

Ժ

ր

վ

~

վոլտ

ամպեր

հերց

վատտ

կիլովատտ

ֆարադ

լիտր

կիլոգրամ

ժամ

րոպե

վայրկյան

փոփոխական հոսանք

 

Ներմուծեք նկարագրությունը_2071

հալուն ներդիր

Ներմուծեք նկարագրությունը_2074

համապատասխան հալուն ներդիրի անվանական հոսանք,

որտեղ X-ը` հոսանքի թվային արժեքն է

Ներմուծեք նկարագրությունը_2075

ժամանակային հապաղումով մանրաչափ հալուն ներդիրի

տիպը, որտեղ X-ը` պայմանանշան է ժամանակ/հոսանքի

բնութագրի համար

Ներմուծեք նկարագրությունը_2076

անկաթիլանցիկ կառուցվածք

Ներմուծեք նկարագրությունը_2077

ցայտանթափանց կառուցվածք

Ներմուծեք նկարագրությունը_2078

հող

 

(13.4-րդ կետը լրաց. 06.12.12 N 1536-Ն)

13.5. Գծային արտանցիչը պետք է նշել L տառով: Բացառապես չեզոք հաղորդիչի համար նախատեսված արտանցիչները նշվում են Ն (N) տառով: Հողանցման արտանցիչները` «հողի» պայմանանշանով: Այդ նշանները չեն դրվում պտուտակների, հանվող տափօղակների) կամ այլ մասերի վրա, որոնք կարող են հանվել` հաղորդիչների միացած լինելու դեպքում:

(13.5-րդ կետը լրաց. 06.12.12 N 1536-Ն)

13.6. Էլեկտրական կառավարման (հսկման) միջոցները պետք է մակնշել այնպես, որ հստակ երևա, թե սարքի որ մասն են դրանք կառավարում (հսկում):

(13.6-րդ կետը լրաց. 06.12.12 N 1536-Ն)

13.7. Փոխանջատիչների տարբեր դիրքերը և կառավարման (հսկման) մաս հանդիսացող էլեկտրական կառավարման միջոցների ու փոխանջատիչների տարբեր դիրքերն անհրաժեշտ է նշել թվերով, տառերով և այլ տեսանելի միջոցներով: Եթե թվերն օգտագործվում են տարբեր դիրքերը ցույց տալու համար, «անջատված» դիրքը պետք է ցույց տրվի «0» թվով, իսկ դիրքը ջեռուցման կամ սառեցման ավելի մեծ արդյունքի, արագության և այլնի համար պետք է ցույց տրվի ավելի մեծ թվով: «0» թիվը պետք է չօգտագործել ցանկացած այլ նշումների համար` բացառությամբ, եթե այն այնպես է տեղադրված և կապված այլ թվերի հետ, որ շփոթություն չառաջանա «անջատված» դիրքի նշումի հետ:

(13.7-րդ կետը լրաց. 06.12.12 N 1536-Ն)

13.8. Հաղորդագծի սխեման պետք է մակնշվի սարքի վրա տեղադրողի/սպասարկող ճարտարագետի համար հեշտորեն տեսանելի դիրքում: Հաղորդագծի մակնշումը պետք է լինի այնպիսին, որ այն հեշտորեն նույնականացվի հաղորդագծի սխեմայի հետ: Յուրաքանչյուր ներդիր (ապահովիչ) կամ ավտոմատ անջատիչ իր տուփի կամ կափարիչի վրա կամ մոտակայքում պետք է ունենա իր անվանական հոսանքի չջնջվող ցուցում` իր կողմից պաշտպանվող շղթային համապատասխան: Ցանկացած էլեկտրական բաղադրիչի վրա, որը նախատեսված է սպասարկման փոխարինման համար, պետք է մակնշել իր էլեկտրական բնութագրերը, օրինակ, էլեկտրաունակությունը, դիմադրությունը:

(13.8-րդ կետը լրաց. 06.12.12 N 1536-Ն)

13.9. Հանրային ցանցից մատակարարման քուղը սարք մտցնելու մասում պետք է մշտապես ամրակցել նախազգուշացնող ծանուցում, իսկ ներկառուցված սարքերի համար` ներքին հաղորդագծի հանվող պանելի վրա: Ծանուցման մեջ պետք է շարադրել հետևյալը` «Սարքը պետք է առանձնացվի էլեկտրական սնումից սպասարկման որևէ գործողություն կատարելուց առաջ»:

(13.9-րդ կետը լրաց. 06.12.12 N 1536-Ն)

13.10. Կանաչ-դեղին, կապույտ և շագանակագույն ներկած ջիղեր ունեցող սարքի հետ սնուցվող ցանկացած ճկուն ջիղին պետք է ամրացնել պիտակ: Այդ պիտակում պետք է շարադրել հետևյալը` Կանաչ-դեղին` Հող, Կապույտ` Չեզոք, Շագանակագույն` Լարման տակ (հոսանատար): Բացի դրանից` օգտագործողի հրահանգներում և պիտակում պետք է ներառել հետևյալը` ըստ էության. «Քանի որ սույն սարքի հանրային ցանցից մատակարարման ուժային հաղորդալարում հաղորդալարերի գույները կարող են չհամապատասխանել Ձեր խրոցակում արտանցիչները նույնականացնող գունային մակնշումներին, կատարեք հետևյալը. Կանաչ-դեղին գույնի հաղորդալարը պետք է միացնել խրոցակի Ե (E) տառով կամ «հողի» պայմանանշանով մակնշված, կամ կանաչ, կամ կանաչ-դեղին գույնով ներկած արտանցիչին: Կապույտ գույնի հաղորդալարը պետք է միացնել Ն (N) տառով մակնշված կամ սև գույնով ներկած արտանցիչին: Շագանակագույն հաղորդալարը պետք է միացնել խրոցակի Լ (L) տառով մակնշված կամ կարմիր գույնով ներկած արտանցիչին:

(13.10-րդ կետը լրաց. 06.12.12 N 1536-Ն)

14. Գազի սարքերի բոլոր մշակված, բայց չլաքապատված արտաքին մասերը և խողովակապտուկների (շտուցերներ) ծայրերի պարուրակները պետք է լինեն կոնսերվացված` «ԳՕՍՏ 9.014» ստանդարտին համապատասխան, արտադրանքի 2-րդ խմբում ընդգրկված և տեղափոխման 2(C) կարգի պայմանների համար:

Խողովակապտուկի անցքը պետք է պաշտպանված լինի կեղտոտումից:

Մինչև տրանսպորտային տարայում տեղադրելը` յուրաքանչյուր գազի սարք և դրանց լրակազմի մասերը պետք է փաթեթավորված լինեն երկշերտ փաթեթավորման թղթով` դրա պահպանումն ապահովելու համար:

Յուրաքանչյուր գազի սարք պետք է համալրված լինի տեխնիկական և շահագործման հրահանգով (հրահանգներով):

15. Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետությունում իրացվող` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և ներմուծվող գազի սարքերի մասին սույն տեխնիկական կանոնակարգով ներկայացված տեղեկատվության տրամադրումը և շահագործման փաստաթղթի տեքստը` հայերենով:

 

Գազի սարքերի նախագծմանը ԵՎ կառուցվածքին ներկայացվող պահանջները

 

16. Գազի սարքերը պետք է նախագծված լինեն այնպես, որպեսզի շահագործման նորմալ պայմաններում չառաջանան դրանց անվտանգության վրա ազդող անկայունության ու վթարային իրավիճակներ և ձևափոխման հնարավորություններ:

17. Գազի սարքերը պետք է նախագծված և կառուցված լինեն այնպես, որպեսզի`

ա) հրդեհի պայմաններում բացառվի կամ առնվազն նվազագույնը լինի պայթյունի հնարավորությունը,

բ) կանխվի հոսանքահարման հնարավորությունը,

գ) հսկող կամ կարգավորող սարքերի վթարը չհանգեցնի անվտանգությանն սպառնացող իրավիճակի:

18. Գործարկման և շահագործման ընթացքում առաջացող գազի կոնդենսատը չպետք է ազդի սարքի անվտանգության վրա:

19. Գազի սարքերը պետք է կառուցված լինեն այնպես, որպեսզի այրման համար ներթափանցող օդի քանակը չգերազանցի կայուն այրում ապահովելու համար անհրաժեշտ օդի քանակը:

20. Գազի սարքերին տրվող գազի ծախսի թույլատրելի տատանումների դեպքում դրանք պետք է շարունակեն անվտանգ աշխատանքը:

21. Ճնշման տակ աշխատող գազի սարքերի բոլոր բաղկացուցիչ մասերը, առանց անվտանգությանն սպառնացող ձևափոխման, պետք է դիմանան մեխանիկական և ջերմային լարումներին:

22. Եթե գազի սարքերն ապահովված են անվտանգության և հսկող սարքերով, ապա անվտանգության սարքերի ղեկավարումը չպետք է իրականացվի հսկող սարքերի միջոցով:

23. Գազի սարքերի բոլոր բաղկացուցիչ մասերը, որոնք տեղադրված կամ կարգաբերված են արտադրման փուլում, և դրանց վրա տեղակայման և շահագործման ընթացքում անթույլատրելի է ցանկացած ազդեցություն, ապա դրանք պետք է պաշտպանված լինեն հնարավոր պատահական ազդեցություններից:

24. Գազի սարքերի լծակները և այլ հսկող կամ կարգավորող սարքերի նշագրումը պետք է լինի պարզ և շահագործման ընթացքում տա համապատասխան հրահանգներ` ցանկացած սխալը բացառելու նպատակով: Դրանց կառուցվածքը պետք է բացառի պատահական ազդեցության հնարավորությունը:

25. Գազի սարքերը պետք է կառուցված լինեն այնպես, որպեսզի`

ա) տեղի չունենան գազի արտահոսքեր,

բ) բոցավառման և կրկնակի բոցավառման, ինչպես նաև բոցի մարման դեպքում գազի հոսակորուստները լինեն նվազագույն, որպեսզի կանխարգելվի գազի սարքերի ներսում չայրված գազերի կուտակումը:

26. Ներտնային տարածքներում և սենյակներում օգտագործման համար նախատեսված գազի սարքերը պետք է համալրված լինեն այդ տարածքներում չայրված գազերի վտանգավոր կուտակումների առաջացումը կանխարգելող հատուկ սարքերով, որոնք չափում են վնասակար նյութերի կոնցենտրացիաները և արգելափակում գազի հոսքը դեպի գազի սարք:

Թունավոր տարրեր պարունակող գազեր օգտագործող մեծ խոհանոցային գազի սարքերը պարտադիր պետք է համալրված լինեն նշված հատուկ սարքերով:

27. Գազի սարքերը պետք է կառուցված լինեն այնպես, որպեսզի նորմալ շահագործման պայմաններում`

ա) բոցավառումն ու կրկնակի բոցավառումը լինեն առանց ճայթյունների և հանդարտ,

բ) բոցը լինի կայուն, և այրման արգասիքները չպարունակեն մարդու կյանքի և առողջության համար վնասակար նյութերի վտանգավոր կոնցենտրացիաներ,

գ) տեղի չունենա այրման արգասիքների պատահական ներթափանցում սենք:

28. Այրման արգասիքների հեռացման նպատակով ծխատար խողովակին միացվող գազի սարքերը պետք է կառուցված լինեն այնպես, որպեսզի օդաքարշության նորմալ պայմանների խախտման դեպքում այրման արգասիքների վտանգավոր քանակությամբ հոսակորուստներ տեղի չունենան օգտագործման տարածքներ:

Ներտնային, ծխատար չունեցող ջեռուցման գազի սարքերը, այդ թվում` ջրատաքացուցիչները չպետք է առաջացնեն օգտագործման տարածքներում գտնվող մարդկանց կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող շմոլագազի (CO) կոնցենտրացիաներ:

29. Արտադրվող և ներմուծվող բոլոր գազի սարքերը պետք է ապահովված լինեն տեղակայման և շահագործման հրահանգով (հրահանգներով):

30. Տեղակայման և շահագործման հրահանգը (հրահանգները) պետք է պարունակի (պարունակեն) գազի սարքի տեղակայման, կարգաբերման, շահագործման և սպասարկման համար բոլոր անհրաժեշտ վարվելակարգերը, ինչպես նաև ունենան անհրաժեշտ նախազգուշացնող ցուցումներ, որոնք պետք է նշված լինեն նաև փաթեթվածքի (սպառողական տարայի) վրա` գազի սարքի անվտանգ շահագործումն ապահովելու համար:

Շահագործման տեխնիկական հրահանգներում պետք է նշվեն`

ա) օգտագործվող գազի տեսակը,

բ) գազի ճնշումը,

գ) այրման համար անհրաժեշտ օդի քանակը և օդի մատուցման եղանակը,

դ) սույն տեխնիկական կանոնակարգի 26-րդ կետով նախատեսված հատուկ սարքերով չհամալրված սարքերում չայրված գազի վտանգավոր խառնուրդների առաջացման հնարավորության կանխարգելումը,

ե) այրման արգասիքների հեռացման եղանակը,

զ) ստիպողական քարշով այրիչների, ինչպես նաև նման այրիչներով համալրվող գազի սարքերի համար` դրանց բնութագրերը, հավաքակցմանը (մոնտաժմանը) ներկայացվող պահանջները, ինչպես նաև հնարավոր համակցությունների համար օգտագործվող սարքերի վերաբերյալ արտադրող կազմակերպության ցուցումները: Գազի սարքերի բռնակների և լծակների մակերևույթների ջերմաստիճանները պետք է անվտանգ լինեն դրանք շահագործող մարդկանց համար:

31. Ներտնային պայմաններում օգտագործման համար նախատեսված գազի սարքերի շահագործման ընթացքում դրանց արտաքին մասերի մակերևույթների ջերմաստիճանը, բացառությամբ այն մակերևույթների կամ բաղկացուցիչ մասերի, որոնք նախատեսված են ջերմության փոխանցման համար, չպետք է վտանգ ներկայացնեն օգտագործողների, հատկապես երեխաների համար` հաշվի առնելով փոխազդեցության հնարավոր տևողությունը:

32. Գազի սարքերի մաս հանդիսացող կցամասերը պետք է նախագծված և կառուցված լինեն այնպես, որպեսզի տեղակայման հրահանգի համաձայն միացված լինելու դեպքում ճիշտ ծառայեն իրենց նպատակին:

33. Հատակներին կամ այլ մակերևույթներին մոտ գտնվող գազի սարքերի բաղկացուցիչ մասերի ջերմաստիճանը պետք է լինի այնպիսին, որպեսզի պատահական հպման ժամանակ այրվածք չառաջանա:

34. Շահագործման փաստաթղթերը պետք է պարունակեն անվտանգ օգտագործման համար անհրաժեշտ տեղեկատվություն, հատկապես` շահագործման ցանկացած սահմանափակումների վրա շահագործող անձանց ուշադրությունը սևեռելու մասով:

Գազի սարքերի և փաթեթվածքների (սպառողական տարաների) վրայի նախազգուշացման վերաբերյալ նշանները և ցուցումները պետք է պարզ բնութագրեն օգտագործվող գազի տեսակը, գազի ճնշումը և շահագործման յուրաքանչյուր սահմանափակումը, ինչպես նաև բավարար օդափոխություն ունեցող տարածքներում գազի սարքերի տեղադրման վերաբերյալ պահանջները:

 

VI. ԳԱԶԻ ՍԱՐՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

ՄինչԵՎ 70 կՎտ ջերմային հզորությամբ ջրային կոնտուրով գազի սարքերը

 

35. Մինչև 70 կՎտ ջերմային հզորությամբ ջրային կոնտուրով գազի սարքերը նախատեսված են բնակարանների (առանձնատների) ջեռուցման համար և աշխատում են ջրի բնական կամ հարկադրական շրջանառությամբ ու պատկանում են առավել վտանգ ներկայացնող արտադրանքի դասին:

36. Գազի` սույն խմբին պատկանող սարքերը դասակարգվում են ըստ`

ա) անվանական ջերմային հզորության` մինչև 70 կՎտ,

բ) օգտագործվող գազի տեսակի` բնական գազ, պրոպան, բութան և դրանց խառնուրդները,

գ) ջերմության փոխանցման եղանակի,

դ) ջրի շրջանառության եղանակի,

ե) տաքացվող ջրի ծավալի,

զ) այրման արգասիքների հեռացման եղանակի` Բ(B) տիպի,

է) ջրի աշխատանքային ճնշման` 70 կՊա և 70 կՊա-ից ավելի։

37. Գազի սարքերը պետք է ապահովեն`

ա) չոր, չխառնված այրման արգասիքների մեջ ածխածնի օքսիդի պարունակությունը ըստ ծավալային տոկոսի չպետք է գերազանցի 0.05 տոկոսը` նմուշային գազի համար, և 0.1 տոկոսը` սահմանային գազի համար,

բ) գազի սարքից դուրս եկող ծխագազերի ջերմաստիճանը չպետք է ցածր լինի 1100C-ից,

գ) ղեկավարման բռնակների ջերմաստիճանները չպետք է գերազանցեն գազի սարքի տեղադրման սենքի ջերմաստիճանը` ավելի, քան 350C` մետաղական բռնակների համար, 450C` կերամիկական բռնակների համար, և 500C` պլաստմասսայե բռնակների համար,

դ) գազի սարքի արտաքին մակերևույթների ջերմաստիճանները չպետք է գերազանցեն դրա տեղադրման վայրի ջերմաստիճանը` 800C` իրանի ծորակի, կափարիչի, կողմնային և առջևի պատերի համար, 1200C` հետևի պատի համար, 500C` գազի սարքի տեղադրման վայրի հատակի համար, 600C` սենքի այն պատի համար, որին ամրացված է սարքը:

38. Գազի սարքերի կառուցվածքը պետք է ապահովի`

ա) հիմնական և բռնկման այրիչներին, ապահովիչ և կարգավորիչ սարքերին մոտենալու մատչելիությունը, ինչպես նաև դրանց դուրսհանումը` առանց հաղորդակցուղիներից գազի սարքի անջատման,

բ) բռնկման այրիչների վառման մատչելիությունը և անվտանգությունը,

գ) այրիչների աշխատանքի հսկման հնարավորությունը,

դ) հիմնական և բռնկման այրիչների տեղաշարժման հնարավորության բացառումը,

ե) մեկ տեսակի գազից այլ տեսակի գազի անցման հնարավորությունը` ծայրափողակի փոխման միջոցով և (կամ) դիաֆրագմայի տեղադրմամբ, կամ առաջնային օդի կարգավորմամբ:

39. Գազի սարքերը պետք է ունենան պատյան, որը փակում է առնվազն ջերմափոխանակիչը, հիմնական և բռնկման այրիչները:

40. Գազային այրիչի ծայրափողակի կառուցվածքը պետք է լինի այնպիսին, որպեսզի դրա փոխարինումը հնարավոր լինի միմիայն գործիքի միջոցով:

41. Գազի սարքերի կառուցվածքը պետք է ապահովի այրման արգասիքների հեռացումը ծխատարով:

42. Կառավարման բռնակները պետք է տեղադրվեն հարմար և օգտագործման համար լինեն մատչելի: Դրանց դիրքը պետք է լինի պարզ և տարբերակվող:

Եթե կառավարումը կատարվում է պտտման միջոցով, ապա բռնակի շարժումը դեպի «փակ է» դիրքը պետք է համընկնի ժամացույցի սլաքի շարժման ուղղության հետ:

43. Գազի սարքերը պետք է ունենան ջերմակարգավորիչ` 50-ից մինչև 900C սահմանների կարգավորմամբ` 50C կարգավորման սխալանքով:

44. Գազի սարքերի ջերմային հզորությունն անվանական հզորության նկատմամբ չպետք է լինի±5 տոկոսից ավելի:

45. Գազի սարքերի գազային հաղորդակցուղիները պետք է լինեն հերմետիկ:

46. Գազի սարքերի ջերմափոխանակիչը և ջրատար մանրակները պետք է լինեն ամուր և կիպ:

47. Վառելու ժամանակ բոցը պետք է տարածվի այրիչի ամբողջ կրակային մակերեսով` 2 վ-ից ոչ ավելի ժամանակահատվածում:

48. Բռնկման այրիչի բոցը պետք է լինի կայուն, հիմնական այրիչի միացման ու անջատման ժամանակ օդի հոսքի արագության հորիզոնական բաղադրիչը պետք է լինի 2 մ/վ -ից ոչ ավելի:

49. Գազի սարքերի հիմնածորանները պետք է ապահովեն կայուն այրում` առանց բոցի թռիչքների և պոկումների:

50. Գազի սարքերը պետք է լինեն աշխատունակ` ծխատարում 2,94-ից մինչև 29,4 Պա ճնշման նոսրացման դեպքում:

51. Գազի սարքերը պետք է սարքավորված լինեն ապահովիչ և կարգավորիչ սարքերով, որոնք պետք է ապահովեն`

ա) գազի մատակարարումը հիմնական այրիչ` միայն բռնկման այրիչում 30 վ-ից ոչ ավելի ժամանակահատված բոցի առկայության դեպքում,

բ) գազի մատակարարման դադարեցումը` բռնկման այրիչի հանգումից 60 վ-ից ոչ ավելի ժամանակահատվածում,

գ) գազի մատակարարման դադարեցումը` 10 վ-ից ոչ պակաս և 60 վ-ից ոչ ավելի ժամանակահատվածում` ծխատարում քարշի բացակայության դեպքում,

դ) հիմնական այրիչի ավտոմատ արգելափակումը` բռնկման այրիչի բոցավառման ժամանակ,

ե) գազի մատակարարման դադարեցումը` ջրի հոսքի բացակայության դեպքում:

52. Գազի սարքերի ձայնի հզորության ճշտված մակարդակը դրանց աշխատելու ժամանակ չպետք է գերազանցի 55 դԲԱ-ն:

53. Գազի հաղորդակցուղիների հերմետիկության համար օգտագործվող նյութերը պետք է լինեն գազադիմացկուն: Հերմետիկացման միջոցների զանգվածի փոփոխությունն սկզբնականի նկատմամբ չպետք է գերազանցի 5 տոկոսը, իսկ ներթափանցելիություն, այդ թվում` «արագացված հնացման» պարագայում, չի թույլատրվում:

Կարծրությունը, «արագացված հնացումից» հետո, ըստ Շորի A-ի, չպետք է փոփոխվի 5 միավորից ավելի:

54. Գազի սարքերը փաթեթավորված վիճակում պետք է դիմանան 2,4*g միջին գերբեռնվածությանը (g-ն ծանրության ուժի արագացումն է) և 120 հարված/րոպե տրանսպորտային ցնցմանը:

55. Գազի սարքերի խափանման չափանիշներն են`

ա) ավտոմատիկայի տարրերի չգործարկվելը,

բ) ջրային և գազի հաղորդակցուղիների ապահերմետիկացումը,

գ) բոցի անջատման կամ թռիչքների առկայությունն այրիչների վրա:

 

ՄինչԵՎ 100 կՎտ ջերմարտադրողականությամբ ջրատաքացուցիչ կաթսաները

 

56. Մինչև 100 կՎտ ջերմարտադրողականությամբ ջրատաքացուցիչ կաթսաները (այսուհետ` կաթսաներ) պատկանում են մինչև 0,4 ՄՊա և մինչև 950C տաք ջուր արտադրող Ց(C) տիպի կաթսաների դասին, որոնք օգտագործվում են բազմաբնակարան շենքերում, առանձնատներում և կոմունալ-կենցաղային նպատակներով հասարակական շենքերում:

57. Կաթսաները, հատվածաշարերը և արմունկները պետք է լինեն ամուր և հերմետիկ` տաքացվող ջրի աշխատանքային ճնշման պայմաններում:

58. Կաթսայի իրանը, դռները և մաքրման պատուհանների կափարիչները պետք է լինեն ճնշումադիմացկուն:

59. Կաթսայի պատյանի և դռների ճկված կամ դրոշմված մանրակների արտաքին մակերևույթները չպետք է պարունակեն ճաքեր, ուռուցիկներ, ծալքեր, ծլեպներ, սուր ծայրեր և անկյուններ:

60. Կաթսայի տաքացող մակերևույթների ստուգման (զննման) և մաքրման հնարավորությունը պետք է ապահովված լինի կաթսայի կամ գազայրոցային սարքերի լրիվ կամ մասնակի ապամոնտաժման պարագայում։

61. Կաթսաները պետք է ապահովված լինեն անվտանգության ապահովման ավտոմատ գազայրոցային սարքերով, որոնք անջատում են վառելիքի մատակարարումը` պաշտպանիչ սարքերի գործարկմամբ նախատեսված դեպքերում:

62. Կաթսաների պատրաստման համար օգտագործվող նյութերի ցանկը պետք է սահմանված կարգով հաստատված լինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:

63. Կաթսայի արտաքին մակերևույթների ջերմաստիճանները պետք է լինեն`

պատյանինը` 600C -ից ոչ բարձր,

դռնակների և մաքրման պատուհանիկներինը` 1200C -ից ոչ բարձր,

կառավարման բռնակներինը` 450C -ից ոչ բարձր։

Կաթսայի տակ` հատակի ջերմաստիճանը պետք է լինի 700C -ից ոչ ավելի:

64. Կաթսաների լաքաներկային պատվածքների ջերմադիմացկունությունը պետք է համապատասխանի փաստացի շահագործման ջերմաստիճանային պայմաններին և պետք է սահմանված լինի կաթսաների շահագործման հրահանգում:

65. Փչող վառելիքաայրիչով և ջրի շրջանառության համար նախատեսված պոմպերով համալրված կաթսաների աշխատանքի ընթացքում աղմուկի մակարդակը հսկիչ կետերում չպետք է գերազանցի 80 դԲԱ-ն:

66. Ածխածնի և ազոտի օքսիդների (NO2-ի վերածած) կոնցենտրացիաները` չոր, ոչ նոսրացված բնական գազի այրման նյութերում (00C ջերմաստիճան և 760 մմ սնդ. ս. ճնշում) օդի հագեցվածության գործակցի 1 արժեքի հաշվարկով, չպետք է գերազանցեն`

մթնոլորտային այրիչներում`

ածխածնի օքսիդը` 120 մգ/մ3,

ազոտի օքսիդը` 240 մգ/մ3,

այրման համար նախատեսված օդի արհեստական մատակարարմամբ այրիչում`

ածխածնի օքսիդը` 120 մգ/մ3,

ազոտի օքսիդը` 150 մգ/մ3:

67. Էլեկտրասարքերով զինված կաթսաների անվտանգությունը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 150-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:

 

Գազի հոսքային ջրատաքացուցիչ սարքերը

 

68. Գազի հոսքային ջրատաքացուցիչ սարքերը (ոչ իներցիոն գազի ջրատաքացուցիչներ) նախատեսված են տաք ջրամատակարարման համար` Դ (Ä) տիպի, որոնք կարող են օգտագործվել կենցաղում ու հասարակական սննդի օբյեկտներում և պատկանում են առավել վտանգ ներկայացնող արտադրանքի դասին:

69. Գազի սարքերը դասակարգվում են ըստ`

ա) ջերմային անվանական հզորության`

մինչև 9 կՎտ հզորության (փոքր հզորության),

17-ից մինչև 18 կՎտ, 21-ից մինչև 23 կՎտ և 26-ից մինչև 28 կՎտ հզորության (մեծ հզորության).

բ) դրանցում օգտագործվող գազի`

բնական գազով աշխատող սարքեր,

պրոպան, բութան գազերով և դրանց խառնուրդով աշխատող սարքեր.

գ) ծխնելույզով այրման արգասիքների հեռացման եղանակի.

դ) ջրի ճնշման (կարող են շահագործվել նորմալ ճնշման դեպքում):

Գազի սարքերը նախատեսված են այն ջրամատակարարման համակարգերին միացնելու համար, որոնցում ջրի առավելագույն ճնշումը կազմում է 600 կՊա:

70. Այրման չոր, չխառնված արգասիքների մեջ ածխածնի օքսիդի պարունակությունն ըստ ծավալային տոկոսի` նորմալ պայմաններում չպետք է գերազանցի 0.05 տոկոսը` նմուշային գազի համար, և 0.1 տոկոսը` սահմանային գազի համար:

71. Հեռացող ծխագազերի ջերմաստիճանը չպետք է լինի 1100C-ից ցածր:

72. Գազի սարքերի արտաքին մակերևույթների ջերմաստիճանը, բացառությամբ ծխահեռացման մասերի, չպետք է գերազանցի այդ սարքը շրջապատող միջավայրի ջերմաստիճանը ոչ ավելի քան` 500C` պատյանի համար և 1000C` դիտման պատուհանի մոտ գտնվող պատյանի մասերի և բռնկիչի անցքի շրջակայքի համար:

73. Ղեկավարման բռնակների մակերևույթի ջերմաստիճանը չպետք է գերազանցի դրանց շրջապատող միջավայրի ջերմաստիճանը ոչ ավելի քան 200C` մետաղական բռնակների դեպքում, 300C` կերամիկական բռնակների և 350C` պլաստմասսայե բռնակների համար:

74. Ջրի հոսքի անջատման դեպքում ջրի ջերմաստիճանը չպետք է բարձրանա 200C-ից:

75. Գազի սարքերի կառուցվածքը պետք է ապահովի`

ա) բռնկիչ այրիչի վառելու մատչելիությունը և անվտանգությունը,

բ) այրիչի աշխատանքի դիտարկման հնարավորությունը,

գ) հիմնական և բռնկիչ այրիչների պատահական տեղաշարժի հնարավորության բացառումը,

դ) միացման և անջատման ժամանակ պատյանի սահմաններից դուրս հիմնական այրիչի բոցի արտանետման հնարավորության բացառումը,

ե) գազի սարքերից ջրահոսը` առանց հաղորդակցուղիներից անջատելու,

զ) գազի սարքերի կայունացված աշխատանքային ռեժիմի պայմաններում ջերմափոխանակիչի վրա ցողի առաջացման հնարավորության բացառումը,

է) գազի սարքերի միացումը գազային և ջրային հաղորդակցուղիներին` մանեկների կամ սևեռամանեկներով կցորդիչների միջոցով:

76. Գազի սարքերը պետք է ունենան առնվազն ջերմափոխանակիչը, բռնկիչը և հիմնական այրիչները ծածկող պատյան:

77. Գազի սարքերը պետք է ունենան ապահովիչ և կարգավորիչ սարքերն ու ծայրափողրակները կեղտոտումից բացառող գազի և ջրի զտիչներ (ֆիլտրեր):

78. Գազի սարքերի կառուցվածքում պետք է նախատեսված լինի ծխատարով այրման արգասիքների լրիվ հեռացման հնարավորություն:

79. Գազի սարքերի կառավարման բռնակները պետք է տեղադրված լինեն հարմար և մատչելի տեղում, դրանց դիրքը պետք է լավ տեսանելի լինի:

80. Եթե կառավարումը կատարվում է պտտման միջոցով, ապա բռնակի տեղափոխումը «բաց է» դիրքին, պետք է համընկնի ժամացույցի սլաքի պտտման ուղղության հետ:

81. Գազի ծախսի կամ գազի ճնշման (առկայության դեպքում) կարգավորիչները պետք է ապահովեն գազի հաստատուն ծախսը: Գազի ծախսի շեղումը, անվանական ճնշման դեպքում, մուտքում ճնշման փոփոխության նվազագույն և առավելագույն մեծություններով պայմանավորված, չպետք է գերազանցի ծախսի ±5 տոկոսը:

Բնական գազով, պրոպանով, բութանով և դրանց խառնուրդով աշխատող գազի սարքերի համար անհրաժեշտ է նախատեսել ծախսի կամ գազի ճնշման կարգավորիչի անջատման հնարավորություն:

82. Գազի սարքերի ջրի ծախսի կամ ճնշման (առկայության դեպքում) կարգավորիչը պետք է ապահովի ջրի հաստատուն ծախսի պահպանումը:

Ջրի ծախսի շեղումն անվանականից չպետք է գերազանցի ±10 տոկոսը` 50-ից մինչև 600 կՊա ճնշման դեպքում:

83. Գազի սարքերի հաղորդակցուղիները պետք է լինեն հերմետիկ:

84. Գազի սարքերի ջերմափոխանակիչը և ջրատար մանրակները պետք է լինեն ամուր և կիպ։

85. Վառելու ժամանակ բոցը պետք է տարածվի հիմնական այրիչի ամբողջ կրակային մակերեսով` առանց ճայթոցի, 2 վ-ից ոչ ավելի ժամանակահատվածում:

86. Բռնկման այրիչի բոցը պետք է լինի կայուն` հիմնական այրիչի միացման ու անջատման ժամանակ և օդի հոսքի 2 մ/վ-ից ոչ ավելի հորիզոնական արագության դեպքերում:

87. Գազի սարքերի հիմնական և բռնկման այրիչները պետք է ապահովեն կայուն այրում` առանց բոցի թռիչքների և պոկումների:

88. Գազի սարքերը պետք է լինեն աշխատունակ` ծխատարում 1,96-ից մինչև 29,40 Պա ճնշման նոսրացման դեպքում:

89. Գազի սարքերը պետք է սարքավորված լինեն ապահովիչ և կարգավորիչ սարքերով, որոնք պետք է ապահովեն`

ա) գազի մատակարարումը հիմնական այրիչ` միայն բռնկման այրիչում 60 վ-ից ոչ ավելի ժամանակահատվածում բոցի առկայության դեպքում,

բ) գազի մատակարարման դադարեցումը բռնկման այրիչի հանգումից 60 վ-ից ոչ ավելի ժամանակահատվածում,

գ) գազի մատակարարման դադարեցումը 10-ից մինչև 60 վ ժամանակահատվածում ծխատարում քարշի բացակայության դեպքում,

դ) հիմնական այրիչի ավտոմատ արգելափակումը բռնկման այրիչի բոցավառման ժամանակ,

ե) գազի մատակարարումը հիմնական այրիչին` միայն ջրի հոսքի առկայության դեպքում: Ջրի ծախսի նվազման դեպքում ջրի ջերմաստիճանի տարբերությունը սարքի մուտքում և ելքում չպետք է գերազանցի 750C ջերմաստիճանը,

զ) ջրի ջերմաստիճանի տարբերությունը գազի սարքերի մուտքում և ելքում պետք է գտնվի 20-ից մինչև 500C տիրույթում:

90. Աշխատող գազի սարքերի ձայնային հզորության մակարդակը պետք է լինի 60 դԲԱ-ից ոչ ավելի:

91. Այն նյութերը, որոնք օգտագործվում են գազային հաղորդակցուղիների հերմետիկացման համար, պետք է լինեն գազակայուն: Հերմետիկացման նյութերի զանգվածի փոփոխությունը ելակետայինի նկատմամբ չպետք է գերազանցի 5 տոկոսը, իսկ ներթափանցելիություն, անգամ «արագացված հնացումից» հետո, չի թույլատրվում:

92. Գազի սարքերը փաթեթավորված տեսքով պետք է դիմանան 2,4*g միջին գերբռնվածությանը և 120 հարված/րոպե հաճախականությամբ տրանսպորտային ցնցումներին:

93. Գազի սարքերի ծառայության միջին ժամկետը պետք է լինի 12 տարվանից ոչ պակաս:

Վիճակի սահմանային չափանիշներն են`

ա) պատյանի քայքայումը,

բ) մանրակների և հավաքման միավորների փոխարինումը, որոնց գումարային արժեքը գերազանցում է գազի սարքերի արժեքի 75 տոկոսը:

94. Գազի սարքերի անխափան աշխատանքի միջին տևողությունը պետք է լինի 750 ժ-ից ոչ պակաս:

Խափանման չափանիշներն են`

ա) ապահովիչ և կարգավորիչ սարքերի չգործարկվելը,

բ) ջրային հաղորդակցուղիների ապահերմետիկացումը,

գ) սահմանված նորմերից ավելի գազի կորստի առկայությունը,

դ) բոցի պոկումների կամ թռիչքների առկայությունը,

ե) ջերմափոխանակիչի կողերի այրվելը:

 

Գազի ծավալային ջրատաքացուցիչները

 

95. Գազի ծավալային ջրատաքացուցիչները պատկանում են Բ (B) խմբին և, ըստ ջրային մասի, լինում են բաց (մթնոլորտային) և փակ։ Վերջինիս մեջ ջրի ճնշումը չպետք է գերազանցի 600 կՊա-ն:

96. Գազի սարքերը կարող են աշխատել բնական գազով, պրոպան, բութան գազերով և դրանց խառնուրդով և բնական գազի ու վերջիններիս խառնուրդով:

97. Գազի սարքերի ջրային ծավալը չպետք է գերազանցի 500 լ-ն, իսկ ջերմային հզորությունը` 12 կՎտ-ն:

98. Գազի սարքի հուսալիությունը գնահատվում է հետևյալ ցուցանիշներով`

ա) սարքի միջին աշխատատևողությունը մինչև հրաժարումը` 750 ժ,

բ) ապահովիչ սարքերի միջին աշխատատևողությունը մինչև հրաժարումը` 15000 ցիկլ,

գ) ծառայության միջին ժամկետը` 14 տարվանից ոչ պակաս:

99. Սարքի հրաժարման ցուցանիշներն են`

ա) ջրային կոնտուրի կիպության ու ամրության խախտումը և գազի կոնտուրի ապահերմետիկացումը,

բ) այրիչների մոտ բոցի խզումը կամ նրա ցատկերը,

գ) ապահովիչ և կարգավորիչ սարքերի չգործարկումը։

Գազի սարքի շարքից դուրս գալու սահմանային ցուցանիշն է ջրի բաքի կիպության և ամրության կորուստը:

100. Գազի սարքերը փաթեթավորված տեսքով պետք է դիմանան 2,4 g միջին գերբռնվածությանը և 120 հարված/րոպե հաճախականությամբ տրանսպորտային ցնցումներին:

101. Սարքի պատյանի արտաքին մակերևույթի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 500C ջերմաստիճանը, իսկ այրման խցի շրջակայքում պատյանի ջերմաստիճանը պետք է լինի տվյալ միջավայրի ջերմաստիճանից 1000C-ից ոչ ավելի:

102. Ղեկավարման բռնակների մակերևույթի ջերմաստիճանը չպետք է գերազանցի դրանց շրջապատող միջավայրի ջերմաստիճանը` 350C` ոչ ավելի մետաղական բռնակների դեպքում, 450C` կերամիկական բռնակների և 500C` պլաստմասսայե բռնակների համար:

103. Ղեկավարման բռնակները պետք է տեղադրված լինեն դրանց օգտագործման տեսակետից հարմար տեղերում, իսկ դրանց դիրքերը պետք է լինեն հստակ տարանջատված և, եթե գազի մատակարարման կարգավորումը դեպի գազի սարք իրականացվում է պտտվող փականի միջոցով, ապա գազի հոսքի դադարեցման դեպքում փականի պտտման ուղղությունը պետք է համընկնի ժամացույցի սլաքի պտտման ուղղությանը:

104. Անվանական ջերմային հզորությամբ աշխատող` սույն գազի սարքի ձայնային հզորության մակարդակը չպետք է գերազանցի 55 դԲԱ-ն:

105. Սույն գազի սարքը պետք է կահավորված լինի ջրի գերտաքացումը կանխարգելող ինքնաշխատ անվտանգության ռելեով, որը տեղադրվում է ջրի հավանական բարձր ջերմաստիճանի տիրույթում և ավտոմատ աշխատում է 850C-ի դեպքում` բաց սարքերի համար, և 950C-ի դեպքում` փակ սարքերի համար:

106. Գազի սարքը պետք է կահավորված լինի նաև հետևյալ ավտոմատ և կարգավորող սարքերով, որոնք ապահովում են`

ա) գազի մատակարարումը հիմնական այրիչներին միայն բռնկիչ այրիչի բոցավառվելուց հետո 30 վ-ի ընթացքում,

բ) գազի հոսքի անջատումը` հիմնական և բռնկիչ այրիչների բոցը հանգչելու դեպքերում` 60 վ-ի ընթացքում,

գ) գազի հոսքի անջատումը` ծխատար ուղիներում քարշի բացակայության դեպքում` 10-ից մինչև 60 վ-ների ընթացքում,

դ) բռնկիչ այրիչի բոցավառման ընթացքում հիմնական այրիչի արգելափակումը:

 

Գազի ջեռուցման վառարանները

 

107. Գազի Բ(B) և Ց(C) տիպերի ջեռուցման վառարաններին ներկայացվող անվտանգության պահանջները և փորձարկման մեթոդները պետք է համապատասխանեն «ԳՕՍՏ Ռ 51377» ստանդարտով սահմանված նորմերին:

108. Ջեռուցման վառարանները պետք է սարքավորված լինեն գազի հոսքն անջատող ավտոմատ սարքերով, որոնք ավտոմատ կերպով աշխատում են հետևյալ դեպքերում`

ա) գազի հոսքի հանկարծակի ընդհատում,

բ) ծխատարում բավարար քարշի բացակայություն:

 

Գազօջախներ` կենցաղային. ստացիոնար

 

109. Սույն գազի սարքերը դասվում են Ա(A) տիպի գազի սարքերի թվին, որոնք տեղակայվում են սենքում, նախատեսված են սննդի պատրաստման համար և կարող են աշխատել ինչպես բնական գազով, այնպես էլ հեղուկ ածխածնային գազով:

110. Հիմնական պարամետրերն են`

ա) ածխածնի օքսիդի պարունակությունը չոր չնոսրացված այրման արգասիքներում, էտալոնային գազի համար` 625 մգ/մ3, կամ ոչ ավելի 0,05 %` ըստ ծավալի, և ոչ լրիվ այրման սահմանային գազի համար` համապատասխանաբար 1250 մգ/մ3 0,1%,

բ) ազոտի օքսիդի պարունակությունն այրման արգասիքներում` ոչ ավելի, քան 200 մգ/մ3,

գ) գազօջախի կողմնային մակերևույթների ջերմաստիճանը պետք է լինի դրան շրջապատող սենքի ջերմաստիճանից 800C-ից ոչ բարձր, իսկ գազօջախի ներքևի հարթության ջերմաստիճանը` դրան շրջապատող սենքի ջերմաստիճանից 600C-ից ոչ բարձր, և գազօջախի դիմացի պատի (նույնը` ապակու) ջերմաստիճանի գերազանցումը սենքի ջերմաստիճանի համեմատ` ոչ ավելի, քան 1000C-ն,

դ) սպասարկման պլաստմասսայե բռնակների ջերմաստիճանը չպետք է գերազանցի շրջակա միջավայրի ջերմաստիճանից` առավել, քան 400C-ն,

ե) բալոնի ջերմաստիճանը` ոչ ավելի, քան 450C-ն,

զ) ծորակի ջերմաստիճանը` ոչ ավելի, քան 1450C-ն,

է) կառավարման բռնակների հարթությունների ջերմաստիճանը հպման կետում չպետք է գերազանցի սենքի ջերմաստիճանը` ավելի, քան` մետաղի համար` 350C-ն, հախճապակու համար` 450C-ն, և պլաստմասսայի համար` 600C-ն,

ը) ծորակի ջերմաստիճանը` ոչ ավելի, քան 1450C-ն:

111. Գազօջախները պետք է աշխատեն բնական գազով` 1960 Պա անվանական ճնշմամբ, և (կամ) հեղուկ գազով` 2940 Պա անվանական ճնշմամբ:

112. Երկու հիմնական այրիչներով գազօջախները պետք է ունենան արագ գործողության մեկ այրիչ` 2,6 կՎտ և ավելի անվանական ջերմային հզորությամբ:

113. Սեղանին դնելու համար նախատեսված գազօջախներում այս մեծությունը կարող է իջեցվել մինչև 2,09 կՎտ-ի։

114. Երեք և ավելի հիմնական այրիչներով գազօջախները պետք է առնվազն ունենան`

ա) կիսաարագ մեկ այրիչ և արագ կամ գերարագ գործողության մեկ այրիչ,

բ) արագ կամ գերարագ գործողության 2 այրիչ, բայց այդ այրիչներից մեկի ջերմային հզորությունը «փոքր բոց» դիրքում պետք է համապատասխանի կիսաարագ գործողության այրիչի «փոքր բոց» դիրքի ջերմային հզորությանը: Միայն մեկ արագ կամ գերարագ գործողությամբ այրիչով գազօջախները, բացի սեղանին դնելու համար նախատեսվածներից, պետք է ունենան այրիչ` «փոքր բոց» դիրքով, 0.26 կՎտ-ին հավասար կամ պակաս ջերմային հզորությամբ:

115. Շահագործման և անվտանգության նպատակներով` գազօջախների կառուցվածքը պետք է նախատեսի հետևյալ լրացուցիչ հարմարանքները`

ա) ջեռոցի լուսավորման հարմարանք,

բ) գազօջախի հորիզոնական դիրքի կարգավորման հարմարանք,

գ) ջեռոցի այրիչի բոցի հսկման ապահովիչ հարմարանք,

դ) ջեռոցի դռնակի հրակայուն ապակի:

116. Գազօջախի գազի հաղորդակցուղիները պետք է լինեն հերմետիկ:

117. Տեխնիկական սպասարկման ընթացքում` ապամոնտաժման ենթակա գազի հաղորդակցուղիների մասերը պետք է հերմետիկ լինեն առնվազն հինգ անգամ ապամոնտաժման և նորից մոնտաժման պայմաններում:

118. Գազի հաղորդակցուղիների կիպացման նպատակով օգտագործվող նյութերը պետք է լինեն գազադիմացկուն: Կիպացնող նյութերի քաշի փոփոխությունն սկզբնականի նկատմամբ չպետք է գերազանցի 5 տոկոսը, իսկ թափանցելիության փոփոխություն, այդ թվում` նաև «արագացված ծերացումից» հետո չի թույլատրվում: «Արագացված ծերացումից» հետո նյութերի ամրության փոփոխությունը, ըստ Շորի A սանդղակի, չպետք է փոխվի 5 միավորից ավելի:

119. Գազօջախի իրանը պետք է լինի կոշտ: 500 Ն մեծությամբ հորիզոնական ներգործությամբ ուժի ազդեցությունը գազօջախի վերին մակերևույթին պետք է առաջացնի 2.5 մմ-ից ոչ ավելի առաձգական ձևափոխում (դեֆորմացիա): Գազօջախի իրանի վերին մակերևույթին այրիչների թվի և 250 Ն մեծությամբ ուժի ներգործության արտադրյալին հավասար ազդեցությունը չպետք է առաջացնի 1 մմ-ը գերազանցող առաձգական ձևափոխում (դեֆորմացիա) գազօջախի իրանի որևէ կետում:

120. Գազօջախի կառուցվածքը պետք է ապահովի ջեռոցի այրիչների բոցի տեսողական հսկումը ջեռոցի դռնակի փակ կամ բաց դիրքերում:

121. Հատակին դնելու համար նախատեսված գազայրիչների կառուցվածքը պետք է ապահովի ծորակների, ջերմակարգավորիչի և ապահովիչ հարմարանքի հանումը` առանց հավաքիչի (կոլեկտոր) քանդման:

122. Ապահովիչ հարմարանքով և (կամ) ջերմակարգավորիչով կահավորված գազօջախները պետք է ունենան գազի զտիչ (ֆիլտր):

123. Գազօջախի բաղկացուցիչ մասերը, այդ թվում` նաև կիպացնող նյութերը, որոնք գազօջախի շահագործման ընթացքում ենթարկվում են ջերմային, քիմիական և մեխանիկական ազդեցությունների, պետք է պատրաստված լինեն այնպիսի նյութերից (կամ ունենան ծածկույթներ, պատվածքներ), որոնք դիմացկուն են այդ ազդեցությունների նկատմամբ:

Սպիտակ սիլիկատային էմալների փայլունության գործակիցը պետք է լինի 80 տոկոսից ոչ պակաս: Լաքաքսուքային պատվածքների հարակցությունը (ադգեզիա) չպետք է գերազանցի 3 բալը (նիշը): Գունավոր գեղազարդային (դեկորատիվ) պատվածքները պետք է համապատասխանեն ընդունված տարբերակով հաստատված պատվածքի օրինակին (նմուշին):

124. Գազօջախները փաթեթավորված վիճակում պետք է դիմանան տրանսպորտային ցնցումներին` 2.4*g  միջին գերբեռնվածությամբ և 120 հարված/րոպե հաճախականությամբ:

125. Հուսալիության պահանջներն են`

հերմետիկության խախտումը (խափանման չափանիշ),

արտադրող կազմակերպության կողմից սահմանված շահագործման միջին ժամկետը:

126. Գազի սարքի ջեռոցի հիմնական այրիչը պետք է ապահովի ջեռոցի տաքացումը, ջերմակարգավորիչի բացակայության դեպքում. մինչև սենքի ջերմաստիճանը 2300C-ով գերազանցող ջերմաստիճանը, 20 րոպեից ոչ ավելի ժամանակում. ինչպես նաև մինչև առավելագույն ջերմաստիճանը` 2700C-ից ոչ ցածր և մինչև նվազագույն ջերմաստիճանը` 1600C-ից ոչ բարձր:

Ջերմակարգավորիչի առկայության դեպքում` (150±15)0C-ից մինչև (270±15)0C ջերմաստիճանը:

127. Ջեռոցի այրիչները պետք է ապահովեն գազի այրումն առանց բոցի պոկումների և թռիչքների, ինչպես նաև առանց բոցի դեղին լեզվակներ առաջանալու` գազի ճնշման նվազագույնից մինչև առավելագույնը փոփոխման ընթացքում:

128. Այրիչների բոցը պետք է կայուն լինի օդի հոսքի 2 մ/վ արագության դեպքում:

129. Ջեռոցի այրիչները միացված լինելու ընթացքում սեղանի գազօջախի այրիչները պետք է աշխատեն առանց բոցի պոկումների և ցատկերի:

130. Չի թույլատրվում այրիչի բաղկացուցիչ մասերի միացումների հատվածներից գազաօդային խառնուրդի արտահոսքը:

131. Օդի նախնական մատուցման կարգավորիչները (առկայության դեպքում) պետք է ապահովեն սահուն կարգավորում` առանց նշանակված ռեժիմի ինքնաբերաբար փոփոխությունների:

132. Հարակից այրիչների միջառանցքային հեռավորությունը կախված է ջերմային հզորությունից և պետք է կազմի`

ա) 230 մմ` կիսաարագ այրիչների, ինչպես նաև կիսաարագ և արագ, կիսաարագ և գերարագ այրիչների միջև,

բ) 190 մմ` կիսաարագ, արագ, գերարագ և օժանդակ այրիչների միջև:

133. Գազօջախները պետք է սարքավորված լինեն ապահովիչ սարքով, որն ավտոմատ կերպով աշխատում է գազի հոսքի հանկարծակի ընդհատման ժամանակ:

Ապահովիչ սարքի գործարկման ժամանակահատվածը պետք է լինի`

ա) բոցավառման այրիչը վառելիս`

ձեռքով միացնելիս` 10 վ-ից ոչ ավելի,

ավտոմատ միացնելիս` 60 վ-ից ոչ ավելի.

բ) բոցավառման այրիչը հանգչելիս` 80 վ-ից ոչ ավելի:

Ապահովիչ սարքը պետք է ապահովի նաև գազի հոսքի դադարեցումը զգայուն էլեմենտի շարքից դուրս գալու դեպքում:

134. Էլեկտրասարքավորմամբ կահավորված գազօջախները պետք է բավարարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 150-Ն որոշմամբ սահմանված պահանջները։

 

Գազօջախներ` կենցաղային. զբոսաշրջային

 

135. Այս գազի սարքերը դասվում են Ա(A) տիպի գազի սարքերի թվին, որոնք նախատեսված են բացօթյա արշավային պայմաններում սննդի պատրաստման համար և կարող են աշխատել հեղուկ ածխածնային գազով:

136. Հիմնական պարամետրերն են`

ա) ածխածնի օքսիդի պարունակությունը չոր, չնոսրացված այրման արգասիքներում` 625 մգ/մ3, կամ ոչ ավելի 0,05 %` ըստ ծավալի,

բ) ազոտի օքսիդի պարունակությունն այրման արգասիքներում` 200 մգ/մ3, կամ ոչ ավելի 0,016 %` ըստ ծավալի,

գ) գազօջախի կողմնային մակերևույթների և գազօջախի ներքևի հարթության ջերմաստիճանի մեծությունը պետք է լինի դրան շրջապատող սենքի ջերմաստիճանից 600C-ից ոչ բարձր,

դ) սպասարկման պլաստմասսայե բռնակների ջերմաստիճանը չպետք է գերազանցի շրջակա միջավայրի ջերմաստիճանը` առավել, քան 400 C,

ե) բալոնի ջերմաստիճանը` ոչ ավելի, քան 450C,

զ) ծորակի ջերմաստիճանը` ոչ ավելի, քան 1450C:

137. Տեխնիկական պահանջներն են`

ա) գազի սարքի մասերի նյութերը և պատվածքները, որոնք շփվում կամ հպվում են սննդամթերքին, չպետք է ազդեն սննդամթերքի որակի և հիգիենիկ նորմերի վրա.

բ) փաթեթավորված գազօջախը պետք է դիմանա տրանսպորտային ցնցումներին` 2,4*g միջին գերբեռնվածության և 120 հարված/րոպե հաճախականության.

գ) գազօջախի ամեն ծորակի կամ ասեղով ծորակի համար աշխատատևողությունը մինչև խափանումը պետք է լինի ոչ պակաս, քան 11000 ցիկլ.

դ) գազօջախում ներկառուցված կարգավորիչով բալոնի հեղուկ գազի համար նախատեսված ճնշման կարգավորիչի աշխատատևողությունը մինչև խափանումը պետք է լինի 6000 ցիկլից ոչ պակաս.

ե) խափանման չափանիշն է հերմետիկության խախտումը.

զ) այրիչը պետք է ապահովի գազի այրումը` առանց բոցի պոկման, թռիչքների և դեղին բոցի լեզուների.

է) այրիչի բոցը պետք է կայուն լինի օդի հոսքի 5 մ/վ արագության դեպքում։

Թույլատրվում է քամուց պահպանող սարքավորումների առկայությունը.

ը) չի թույլատրվում գազօջախի և դրա բաղկացուցիչ մասերի տեղաշարժումը գազօջախի աշխատանքի ժամանակ և ձեռքով տեղափոխումը.

թ) այրիչների միջառանցքային հեռավորությունը պետք է լինի 210 մմ-ից ոչ պակաս.

ժ) այրիչի ծորակները պետք է ապահովեն գազի ծախսի աստիճանական կարգավորումը.

ժա) ցածր ճնշման գազօջախների այրիչների ծորակները պետք է ունենան սահմանային դիրքերում («բաց է» և «փակ է») շարժման սահմանափակիչներ.

ժբ) ասեղով ծորակները պետք է բավարարեն հետևյալ պահանջները`

բացման ժամանակ ասեղը չպետք է ընկնի իր բնից,

փակման ժամանակ ասեղը պետք է հենվի հենարանին,

փակման ուղղությունը պետք է նշված լինի սլաքով.

ժգ) ծորակների բռնակների բռնիչները կամ ծորակների բռնակների ցուցանակը` ցածր ճնշման գազօջախների համար ծորակների փակ դիրքում գտնվելու ժամանակ պետք է լինեն ուղղահայաց.

ժդ) ծորակի բռնակի պտույտը «բաց վիճակ» պետք է իրականացվի ժամացույցի սլաքի շարժմանը հակառակ ուղղությամբ:

 

VII. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

138. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին գազի սարքերի համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի «Արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվող սխեմաները և դրանց նույնականացման նշագրերը սահմանելու մասին» N 1170-Ն որոշմամբ սահմանված 2 հ-5 հ հայտարարագրման սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության հայտարարագիր կամ սերտիֆիկացման 2 ս-7 ս սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության սերտիֆիկատ։

139. Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը գազի սարքերի վրա անմիջապես կամ դրանց փոխադրական տարաների վրա և (կամ) ուղեկից փաստաթղթերում կարող է նշել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 1281-Ն որոշմամբ հաստատված ձևի համապատասխանության նշան:

140. Սերտիֆիկացման մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով գազի սարքերի նմուշների ընտրությունն իրականացնում է արտադրողի, մատակարարի կամ նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ:

141. Գազի սարքերի նույնականացման գործընթացում ստուգվում են անմիջապես դրանց կամ դրանց փաթեթավորման տարաների վրա կամ դրանց փակցված պիտակների վրա կատարված մականշվածքի համապատասխանությունն ապրանքաուղեկից (շահագործման) փաստաթղթում ներկայացված տեղեկատվությանը։

142. Հավատարմագրված փորձարկման լաբորատորիան փորձարկումները պետք է կատարի սույն տեխնիկական կանոնակարգի X բաժնով նախատեսված փորձարկման մեթոդների ստանդարտներին համապատասխան։

143. Սերտիֆիկացման մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատի օգտագործման մասին պայմանագիր, եթե սերտիֆիկացումն իրականացվել է համապատասխանության հավաստման 2 ս, 3 ս, 4 ս կամ 5 ս սխեմայով։

144. Համապատասխանության հայտարարագրի կամ համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ համապատասխանության հավաստման իրականացված սխեմայի`

2 հ, 4 հ, 2 ս կամ 6 ս սխեմայի դեպքում՝ 12 ամիս,

3 ս սխեմայի դեպքում՝ 24 ամիս,

3 հ, 4 ս կամ 5 ս սխեմայի դեպքում՝ 36 ամիս:

145. «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան սերտիֆիկացված գազի սարքերի համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում առնվազն տարին մեկ անգամ՝ սույն տեխնիկական կանոնակարգի 143-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետներում և դեպքերում։

146. Համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան սերտիֆիկացման մարմինն իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու: Համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման և դադարեցման պայմանները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի N 1170-Ն որոշմամբ։

147. Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացման մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տնօրինողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին։

 

VIII. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

148. Գազի սարքերում չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

IX. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

149. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին գազի սարքերի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

 

X. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

Ստանդարտների նշագիրը
(բաժինը, կետը)

Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող
ստանդարտի անվանումը

1

2

ԳՕՍՏ 9.014-78 Հնացումից և քայքայումից պաշտպանության միասնական համակարգ.
Արտադրատեսակների ժամանակավոր հակաքայքայիչ պաշտպանություն.
Ընդհանուր պահանջներ
ԳՕՍՏ 11032
(8-րդ բաժին)
Գազի ծավալային կենցաղային ջրաջեռուցիչ սարքեր. Ընդհանուր
տեխնիկական պայմաններ
ԳՕՍՏ 19910
(5-րդ բաժին)
Գազի հոսանուտ կենցաղային ջրաջեռուցիչ սարքեր. Ընդհանուր
տեխնիկական պայմաններ
ԳՕՍՏ 20219
(5-րդ բաժին)
Գազի կենցաղային ջրային սարքաշղթայով ջրաջեռուցիչ սարքեր. Ընդհանուր
տեխնիկական պայմաններ
ԳՕՍՏ 20548
(6-րդ բաժին)
Մինչև 100 կՎտ ջերմարտադրողականությամբ ջրատաքացուցիչ ջեռուցման
կաթսաներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ
ԳՕՍՏ Ռ 51377 Ջեռուցիչ գազային կենցաղային ջերմափոխանցիչներ. Անվտանգության
պահանջներ և փորձարկման մեթոդներ
ԳՕՍՏ 10798
(5-րդ բաժին)
Գազօջախներ` կենցաղային. Ստացիոնար
ԳՕՍՏ 30154
(5-րդ բաժին)
Գազօջախներ` կենցաղային. Զբոսաշրջային
ԳՕՍՏ 14192 Մակնշում` բեռների

(հավելվածը լրաց. 06.12.12 N 1536-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան