Գլխավոր տեղեկություն
Համար
N 402-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.05.2013-17.10.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.05.02/23(963) Հոդ.388
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.04.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 ապրիլի 2013 թվականի N 402-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2014 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՈՒՄ, 2013 ԹՎԱԿԱՆԻՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստումն ու անցկացումն ապահովելու, «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ ու 4-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության «2013-2015 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին բաժնի 2.1.3-րդ մասի 5-րդ կետին համապատասխան, ինչպես նաև գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման աշխատանքներին օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական համատարած հաշվառումն անցկացնել 2014 թվականի հոկտեմբերի 11-31-ը ներառյալ:

2. Փորձնական գյուղատնտեսական համատարած հաշվառումն անցկացնել 2013 թվականի հոկտեմբերի 11-31-ը ներառյալ` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Շահումյանի, Ազատավանի և Նոր Խարբերդի գյուղական համայնքներում, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Գեղիի գյուղական համայնքում և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի քաղաքային համայնքում, Գանձաքարի և Այգեհովտի գյուղական համայնքներում:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման համապետական, Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովների կազմերը` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կազմել Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման ծախսերի նախահաշիվը և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման համապետական հանձնաժողովին:

5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին համակողմանիորեն աջակցել վիճակագրական մարմիններին` Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման ու անցկացման աշխատանքների կատարման գործում:

6. Հայաստանի Հանրապետության Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզպետներին` աջակցել փորձնական գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստմանն ու անցկացմանն ամբողջ ժամանակահատվածում:

7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահի հետ համատեղ հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին գյուղատնտեսական համատարած հաշվառման անցկացման ժամանակ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող առանձին խմբային տնտեսությունների (քրեակատարողական հիմնարկներ, զորամասեր, մանկատներ, ծերերի և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ, գիտափորձարարական ստորաբաժանումներ) հաշվառման կարգերը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. ապրիլի 26

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

ապրիլի 25-ի N 402-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2014 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար

(հանձնաժողովի նախագահ)

 

ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական

հանձնաժողովի նախագահ

(հանձնաժողովի նախագահի տեղակալ) (համաձայնությամբ)

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ (համաձայնությամբ)

(հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար

(հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

 

ՀՀ Շիրակի մարզպետ

 

ՀՀ Լոռու մարզպետ

 

ՀՀ Տավուշի մարզպետ

 

ՀՀ Արմավիրի մարզպետ

 

ՀՀ Արագածոտնի մարզպետ

 

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ

 

ՀՀ Արարատի մարզպետ

 

ՀՀ Կոտայքի մարզպետ

 

ՀՀ Վայոց ձորի մարզպետ

 

ՀՀ Սյունիքի մարզպետ

 

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ (համաձայնությամբ)

 

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ (համաձայնությամբ)

 

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

«ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության աջակցության

հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

 

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

 

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

 

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ

 

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական

ծառայության պետ

 

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին

տեղակալ

 

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

 

Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

 

ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական

վարչության պետ

 

ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի

վարչության պետ

 

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր

 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր

 

«Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն

(համաձայնությամբ)

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարության «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի

տնօրեն (համաձայնությամբ)

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գյուղատնտեսական համատարած հաշվառման

վարչության պետ (համաձայնությամբ)

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի գյուղատնտեսության

վիճակագրության բաժնի պետ (համաձայնությամբ)

(հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

ապրիլի 25-ի N 402-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2014 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ

(հանձնաժողովի նախագահ)

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

(հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Երևանի գործակալության պետ

(հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության Երևանի ոստիկանության վարչության պետ

(հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի գյուղատնտեսության

վիճակագրության բաժնի պետ (համաձայնությամբ)

 

Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

 

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի

տեղակալ

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական

ծառայության աշխատակազմի Երևանի կենտրոնի պետ

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական

տեսչության Երևան քաղաքի մասնագետ

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի

անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի

տնօրենի տեղակալ

 

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ (համաձայնությամբ)

 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Վիճակագրության և բիոմետրիայի»

ամբիոնի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի գյուղատնտեսական

համատարած հաշվառման վարչության պլանավորման և ծրագրամեթոդաբանական

բաժնի պետ (համաձայնությամբ)

(հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2013 թվականի

ապրիլի 25-ի N 402-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2014 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Մարզպետ (հանձնաժողովի նախագահ)

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության պետ

(հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության մարզի վարչության պետ

(հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

Քաղաքապետեր, 5000 և ավելի բնակչություն ունեցող գյուղական համայնքների ղեկավարներ

(համաձայնությամբ)

 

Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ

 

«Գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության աջակցության մարզային

կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական

տեսչության մարզային մասնագետ

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի

անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի

մարզային կենտրոնի տնօրեն

 

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի

աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական

ծառայության աշխատակազմի մարզային կենտրոնների պետեր

 

Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ

 

Մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման մարմինների և

հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների

գործունեության համակարգման վարչության պետ

 

Մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ

(հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան