Գլխավոր տեղեկություն
Համար
N 83-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.06.01/16(460).1 Հոդ.113
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
20.03.2013
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.03.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 ապրիլի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 60013148

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

20 մարտի 2013 թ.

ք. Երևան

N 83-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետը, 2-րդ կետի ե), ի) ենթակետերը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 7-ի «Հանրային ամրակցված հեռախոսացանցի շահագործման մեջ գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորների կողմից այլ օպերատորներին հանրային ամրակցված հեռախոսացանցի խողովակների ազատ թողունակության վարձակալության տրամադրման կանոնները հաստատելու և վարձակալության վճարները սահմանելու մասին» N 414-Ն որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի՝ հանրային ամրակցված հեռախոսացանցի շահագործման մեջ գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորների կողմից այլ օպերատորներին հանրային ամրակցված հեռախոսացանցի խողովակների ազատ թողունակության վարձակալության տրամադրման կանոնների 13-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«13. Լրացուցիչ շինարարական աշխատանքներ պահանջվելու դեպքում Գերիշխող օպերատորը խողովակների ազատ թողունակության վարձակալության դիմում ներկայացրած Օպերատորին տրամադրում է տեխնիկական պայմաններ և ներկայացնում նախահաշիվ՝ խողովակների ազատ թողունակության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացման համար՝ դիմումն ստանալու պահից 30 օրվա ընթացքում, այդ մասին գրավոր տեղեկացնելով Հանձնաժողովին։ Պահանջվող լրացուցիչ շինարարական աշխատանքները Օպերատորի կողմից իրականացվելու դեպքում այն կատարում է կապի ոլորտում շինարարություն իրականացնելու լիցենզիա ունեցող անձը՝ Գերիշխող օպերատորի տրամադրած տեխնիկական պայմանների հիման վրա։ Օպերատորը, նախքան պահանջվող լրացուցիչ շինարարական աշխատանքների իրականացումը, այդ աշխատանքների կազմակերպման ընթացքը համաձայնեցնելու նպատակով Գերիշխող օպերատորին է ներկայացնում շինարարության իրականացման աշխատանքային նախագիծ։ Եթե լրացուցիչ շինարարական աշխատանքների իրականացման արդյունքում կառուցված խողովակաշարը գտնվում է Գերիշխող օպերատորի ենթակառուցվածքի տարածքում, ապա կողմերի փոխադարձ համաձայնությամբ, նրանց միջև կազմված հանձնման-ընդունման ակտի հիման վրա և Գերիշխող օպերատորի կողմից Օպերատորի կատարած ծախսերը փոխհատուցելու պայմանով, կառուցված խողովակաշարը կարող է փոխանցվել Գերիշխող օպերատորի հաշվեկշիռ»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան