Գլխավոր տեղեկություն
Համար
N 254-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.03.2013-21.06.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.03.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.03.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մարտի 2013 թվականի N 254-Ա

 

ՀՈՂԱՄԱՍ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N 1315-Ն որոշման 6-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Երևան քաղաքի Կորյունի 16 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի սպասարկման նպատակով պետական սեփականություն հանդիսացող հողամասից 250 քառ. մետր մակերեսով հողամասը (այսուհետ` հողամաս) հետ վերցնել և այն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Երևանի կամերային պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դահլիճ կառուցելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ու Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ սահմանված կարգով`

1) ապահովել հողամասի սահմանների ճշտման աշխատանքները.

2) իրականացնել հողամասի հանձնման-ընդունման աշխատանքների և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները՝ այն իրականացնելով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Երևանի կամերային պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

3. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի աշխատանքների ավարտից հետո «Երևանի կամերային պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել հողամասի անհատույց օգտագործման պայմանագիր:

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ դահլիճի կառուցման աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում` սահմանված կարգով կատարել գույքային իրավունքների պետական գրանցման և հանձնման-ընդունման աշխատանքները:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սույն որոշման 3-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Երևանի կամերային պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրից բխող նոտարական վավերացումը և գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մարտի 25

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.06.2014, N 604-Ա 21.06.2014, N 254-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան