ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ապրիլի 2013 թվականի N 354-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 11-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 540-Ն որոշման 1-ին կետով հաստատված` ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15.1-ին կետով.
«15.1. Ծխախոտային արտադրատեսակի տուփի վրա պետք է մակնշված լինի դրա առավելագույն մանրածախ գինը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգին համապատասխան:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար |
Տ. Սարգսյան |
2013 թ. ապրիլի 15 Երևան |