Գլխավոր տեղեկություն
Համար
N 198-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.03.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.03.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.03.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մարտի 2013 թվականի N 198-Ա

 

«ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ և 67-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Գերմանիայի զարգացման վարկային բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագրի առաջին և երկրորդ փուլերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ, ինչպես նաև որպես դրամաշնորհ հատկացված 2 508 100 000 դրամ գումարը որպես պետական բաժնեմաս ներդնել «Լոռի-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը։

2. Գերմանիայի զարգացման վարկային բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագրի առաջին և երկրորդ փուլերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ, ինչպես նաև որպես դրամաշնորհ հատկացված 2 203 100 000 դրամ գումարը որպես պետական բաժնեմաս ներդնել «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը։

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի ընդհանուր ժողովների անցկացումը՝ կողմ քվեարկելով սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված կանոնադրական կապիտալի ավելացման որոշումներին, և կանոնադրական կապիտալների փոփոխմամբ պայմանավորված կանոնադրության փոփոխությունների գրանցումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մարտի 12

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան