Գլխավոր տեղեկություն
Համար
N 368-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.05.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.05.22/27(967) Հոդ.361
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.03.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 մարտի 2013 թվականի N 368-Ն

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՅՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՈՐԱԿԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ընդերքօգտագործման իրավունք հայցող կազմակերպության ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությանը ներկայացվող որակական չափանիշների գնահատման կարգը` համաձայն հավելվածի:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. ապրիլի 18

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

մարտի 28-ի N 368-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՅՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՈՐԱԿԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրությունների և օգտակար հանածոների արդյունահանման համար ընդերքօգտագործման իրավունք հայցող կազմակերպության (այսուհետ՝ դիմումատու) Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված դիմումին կից ներկայացված ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկության որակական չափանիշների գնահատման հետ կապված հարաբերությունները:

2. Դիմումատուի կողմից ներկայացված, գնահատման ենթակա, ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությանը ներկայացվող չափանիշներն են՝

1) ֆինանսական միջոցների առկայությունը.

2) տեխնիկական միջոցների առկայությունը:

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմումատուի կողմից ներկայացված ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրությունների ծրագրով (այսուհետ՝ ծրագիր) կամ օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների նախագծով (այսուհետ՝ նախագիծ) նախատեսված աշխատանքների կատարման համար անհրաժեշտ ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությանը ներկայացվող որակական չափանիշները գնահատվում են բավարար, եթե`

1) ֆինանսական միջոցների առկայության մասով՝

ա. դիմումատուի սեփական ֆինանսական միջոցները բավարար են ծրագրի կամ նախագծի իրականացման համար,

բ. սույն կետի «ա» պարբերությունով նախատեսված սեփական ֆինանսական միջոցների բացակայության կամ անբավարար լինելու դեպքում դիմումատուն ունի ֆինանսական կազմակերպության (բանկի) հետ կնքված վարկային գծի տրամադրման կամ բանկային երաշխիքի կամ ներգրավված ֆինանսական միջոցների փոխառության մասին պայմանագիր, որով նախատեսված ֆինանսական միջոցները բավարար են ծրագրի կամ նախագծի իրականացման համար,

գ. չունի ժամկետանց հարկային պարտավորություններ.

2) տեխնիկական միջոցների առկայության մասով՝

ա. դիմումատուին սեփականության իրավունքով պատկանող տեխնիկական միջոցների քանակը բավարար է ծրագրի կամ նախագծի իրականացման համար,

բ. սույն կետի «ա» պարբերությամբ նախատեսված՝ սեփականության իրավունքով պատկանող տեխնիկական միջոցների բացակայության կամ անբավարար լինելու դեպքում, դիմումատուն ունի տեխնիկական միջոցների օգտագործման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված համապատասխան պայմանագիր, որով նախատեսված տեխնիկական միջոցների քանակը բավարար է ծրագրի կամ նախագծի իրականացման համար:

4. Դիմումատուի հայտը մերժվում է սույն կարգով սահմանված չափանիշներից որևէ մեկին չբավարարելու դեպքում:

5. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված որակական չափանիշները գնահատվում են լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման կողմից և կազմվում է դիմումատուի ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությանը ներկայացվող որակական չափանիշների գնահատման տեղեկանք`

1) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրությունների համար դիմումատուի ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությանը ներկայացվող որակական չափանիշների գնահատման տեղեկանք՝ համաձայն N 1 ձևի.

2) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով դիմումատուի ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությանը ներկայացվող որակական չափանիշների գնահատման տեղեկանք՝ համաձայն N 2 ձևի։

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկանքն ստորագրվում է լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից և կցվում է ընդերքօգտագործման իրավունք հայցելու փաստաթղթերին:

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N ____________

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՅՑՈՂ ԴԻՄՈՒՄԱՏՈՒԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՈՐԱԿԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

Ընդերքօգտագործողի

________________________________________________

 

(լրիվ անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը)

 

Գնահատվող չափանիշի անվանումը

 

ֆինանսական միջոցների առկայությունը

տեխնիկական միջոցների առկայությունը

 

ծրագրի իրականացման համար անհրաժեշտ սեփական ֆինանսական միջոցները

ֆինանսական կազմակերպության (բանկի) հետ կնքված վարկային գծի տրամադրման կամ բանկային երաշխիքի կամ ներգրավված ֆինանսական միջոցների փոխառության պայմանագիրը

չունի ժամկետանց հարկային պարտավորությունները

ծրագրի իրականացման համար անհրաժեշտ քանակի տեխնիկական միջոցները

տեխնիկական միջոցների օգտագործման նպատակով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված, համապատասխան պայմանագիրը

տեխնիկական միջոցների
տեխնիկական վիճակը

 

1

2

3

4

5

6

Գնահատականը

բավարարում է/
չի բավարարում

բավարարում է/
չի բավարարում

բավարարում է/
չի բավարարում

բավարարում է/
չի բավարարում

բավարարում է/
չի բավարարում

բավարարում է/
 չի բավարարում

Տեղեկանքը կազմված է _________________________ 20  թ.

 

Համապատասխան ստորաբաժանման ղեկավար ___________________
(օրը, ամիսը, տարեթիվը)

(ստորագրությունը)

 

Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N ____________

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՅՑՈՂ ԴԻՄՈՒՄԱՏՈՒԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՈՐԱԿԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

Ընդերքօգտագործողի

________________________________________________

 

(լրիվ անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը)

 

Գնահատվող չափանիշի անվանումը

 

ֆինանսական միջոցների առկայությունը

տեխնիկական միջոցների առկայությունը

 

ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական սեփական միջոցները

ֆինանսական կազմակերպության (բանկի) հետ կնքված վարկային գծի տրամադրման կամ բանկային երաշխիքի կամ ներգրավված ֆինանսական միջոցների փոխառության պայմանագիրը

չունի ժամկետանց հարկային պարտավորությունները

ծրագրի իրականացման համար անհրաժեշտ քանակի տեխնիկական միջոցները

տեխնիկական միջոցների օգտագործման նպատակով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված, համապատասխան պայմանագիրը

տեխնիկական միջոցների
տեխնիկական վիճակը

 

1

2

3

4

5

6

Գնահատականը

բավարարում է/
չի բավարարում

բավարարում է/
չի բավարարում

բավարարում է/
չի բավարարում

բավարարում է/
չի բավարարում

բավարարում է/
չի բավարարում

բավարարում է/
չի բավարարում

Տեղեկանքը կազմված է _________________________ 20  թ.

 

Համապատասխան ստորաբաժանման ղեկավար ___________________
(օրը, ամիսը, տարեթիվը)

(ստորագրությունը)