ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ապրիլի 2013 թվականի N 274-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Վրաստանի էներգահամակարգերի տարածաշրջանային ինտեգրացման գործառույթների կանոնակարգման նպատակով ստեղծված աշխատանքային խմբերի հերթական հանդիպմանը մասնակցելու նպատակով 2013 թվականի ապրիլի 11-13-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Ա. Գալստյանի և Հ. Ծուղունյանի՝ Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ս. Աբրահամյանի՝ Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության, Մ. Մնացականյանինը՝ «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության և Թ. Մադոյանինը՝ «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Գալստյանի` Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. ապրիլի 13 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. ապրիլի 13-ի N 274-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԹԲԻԼԻՍԻ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Գալստյան |
-ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ |
Հ. Ծուղունյան |
-ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության պետ |
Ս. Աբրահամյան |
-«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Մ. Մնացականյան |
-«Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Թ. Մադոյան |
-«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |