Գլխավոր տեղեկություն
Համար
N 356-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.04.2013-24.10.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.04.2013
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
15.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 ապրիլի 2013 թվականի N 356-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Տիգրան Մեծի 26ա հասցեում գտնվող 1-ին մասնաշենքի 487.5 քառ.մետր մակերեսով 3-րդ հարկն ամբողջությամբ (այսուհետ՝ տարածք) հետ վերցնել «Երևանի Ա. Խանջյանի անվան հ. 53 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:

 2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

 1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Երևանի Ա. Խանջյանի անվան հ. 53 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2012 թվականի օգոստոսի 27-ին կնքված N 97/0012 ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի չափով լուծելու մասին համաձայնագիր՝ սահմանելով, որ համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Երևանի Ա. Խանջյանի անվան հ. 53 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

 2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` պայմանագրում նախատեսելով, որ «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպությունը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտից 15-օրյա ժամկետում.

 3) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպության հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագիրը ենթակա է լուծման:

 3. Սահմանել, որ պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

 Տ. Սարգսյան

 

2013 թ. ապրիլի 15

Երևան