Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.04.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
25.04.2003
Ստորագրման ամսաթիվ
25.04.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2003

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարության՝ համեմատական կրթաքաղաքականության կենտրոնին Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կրթաքաղաքականության ոլորտում ուսումնասիրություններ կատարելու բազային կազմակերպության կարգավիճակ տալու մասին

 

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհուրդը որոշում է։

 

1. Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարության՝ Համեմատական կրթաքաղաքականության կենտրոնին տալ ԱՊՀ մասնակից պետությունների կրթաքաղաքականության ոլորտում ուսումնասիրություններ կատարող բազային կազմակերպության կարգավիճակ։

2. Հաստատել ԱՊՀ մասնակից պետությունների կրթաքաղաքականության ոլորտում ուսումնասիրություններ կատարող բազային կազմակերպության կանոնակարգը (կցվում է)։

3. Սույն որոշումը ուժի մեջ է ստորագրման օրից, իսկ այն պետությունների համար, որոնց օրենսդրությունը պահանջում է նրա՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարում, հիշյալ ընթացակարգերի կատարման վերաբերյալ ծանուցումը ավանդատուին պահպանման տալու օրից։

 

 Կազմված է Մոսկվա քաղաքում 2003 թվականի ապրիլի 25-ին ռուսերեն մեկ բնօրինակով։ Բնօրինակը պահպանվում է ԱՊՀ գործադիր կոմիտեում, որը այս որոշումը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի նրա հաստատված կրկնօրինակը։

 

 

Հաստատված է

Ռուսաստանի Դաշնության կրթության

նախարարության՝ Համեմատական

կրթաքաղաքականության կենտրոնին ԱՊՀ

մասնակից պետությունների

կրթաքաղաքականության ոլորտում

ուսումնասիրություններ կատարող բազային

կազմակերպության կարգավիճակ տալու մասին

ԱՊՀ պետությունների կառավարությունների

ղեկավարների խորհրդի՝ 2003 թվականի ապրիլի

25-ի որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ԱՊՀ մասնակից պետությունների կրթաքաղաքականության ոլորտում ուսումնասիրություններ կատարող բազային կազմակերպության վերաբերյալ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. ԱՊՀ մասնակից պետությունների կրթաքաղաքականության ոլորտում ուսումնասիրություններ կատարող բազային կազմակերպությունը (այսուհետ՝ Բազային կազմակերպություն) ստեղծվում է կրթաքաղաքականության ոլորտում ուսումնասիրություններ կատարելու, կրթության կազմակերպման (մենեջմենտի) և իրավունքի ոլորտի մասնագետներ պատրաստելու և վերապատրաստելու համար՝ հաշվի առնելով ԱՊՀ-ում կրթական միասնական (ընդհանուր) տարածք ձևավորելու և զարգացնելու պահանջները։

Բազային կազմակերպության կարգավիճակը տրվում է Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարության համեմատական կրթաքաղաքականության կենտրոնին (այսուհետ՝ Կենտրոն), որը գործում է Ռուսաստանի՝ ժողովուրդների բարեկամության համալսարանի բազայով։

2. Իր գործունեության ընթացքում Բազային կազմակերպությունը ղեկավարվում է ԱՊՀ կանոնադրությամբ, Համագործակցության պետությունների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների խորհուրդների որոշումներով, Համագործակցության շրջանակներում ընդունված՝ կրթության ոլորտի միջպետական և միջկառավարական համաձայնագրերով ու պայմանագրերով, ինչպես նաև այս կանոնակարգով։

3. Բազային կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է ԱՊՀ մասնակից պետությունների կրթաքաղաքականության ոլորտում համագործակցության խորհրդի գործադիր կոմիետի, Համագործակցության մասնակից պետությունների կրթության ղեկավարման օրգանների հետ փոխգործակցությամբ և ամեն տարի տեղեկացնում է նրանց իր գործունեության մասին։

 

2. Գործունեության ուղղությունները

 

Բազային կազմակերպության գործունեության գլխավոր նպատակը կրթաքաղաքականության ոլորտում համեմատական ուսումնասիրությունների անցկացման միջոցով ԱՊՀ մասնակից պետությունների միասնական (ընդհանուր) կրթական տարածքի ձևավորման և զարգացման գործընթացների գիտական, մեթոդական և լրատվական ապահովումն է՝ ներառյալ.

ԱՊՀ մասնակից պետությունների կրթական համակարգերի բարեփոխումների և արդիականացման դրական փորձի, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրումը, ընդհանրացումը և տարածումը,

բազային կազմակերպության գործունեության ուղղություններին վերաբերող հանձնարարական, վերլուծական, լրատվական և մեթոդական նյութերի պատրաստումը.

կրթության ոլորտի ղեկավար կադրերի և մասնագետների ուսուցումը։

Այդ նպատակն իրականացնելու համար Բազային կազմակերպությունը աշխատանք է տանում հետևյալ հիմնական ուղղություններով։

1. Վերլուծական ուղղություն։

1.1 ԱՊՀ մասնակից պետությունների կրթաքաղաքականության բովանդակության և զարգացման վերլուծություն, դրա համեմատությունը ԱՊՀ-ի մեջ չմտնող պետությունների կրթաքաղաքականությունների, կրթության ոլորտում աշխատող միջազգային կազմակերպությունների հանձնարարականների և դրույթների, կրթության ոլորտում միջազգային ինտեգրացման իրականացման փորձի հետ՝ ներառյալ Բոլոնյայի գործընթացը։

1.2. ԱՊՀ մասնակից պետությունների կրթության համակարգերի և կրթական հաստատությունների կազմակերպման կատարելագործմանն ուղղված գործունեության ուսումնասիրումը և վերլուծությունը։

1.3. Կրթության զարգացման բովանդակության և պրոֆեսիոնալ որակավորման կառուցվածքի, գործածվող կրթական ձևերի և տեխնոլոգիաների, կրթական գործընթացի կազմակերպման համաշխարհային միտումների ուսումնասիրումը և համեմատումը։

1.4. Կրթության որակի վերահսկման և գնահատման կիրառվող համակարգերի ուսումնասիրումը և համեմատումը։

2. Լրատվական ուղղություն։

2.1. Գործունեության հիմնական ուղղություններին վերաբերող տվյալների՝ Համագործակցության մասնակից պետությունների բոլոր ուսումնական հաստատությունների ու կառուցվածքների գործածության համար բաց բազայի ստեղծումը և պահպանումը։

2.2. Աջակցում փորձի ու նորամուծությունների վերաբերյալ այն տեղեկատվության փոխանակման, որոնք կարող են գործածվել Համագործակցության մասնակից պետությունների կրթական համակարգերում և կրթական հաստատություններում բարեփոխումների և արդիականացման ծրագրեր իրականացնելիս։

2.3. Համագործակցության անդամ պետությունների կրթության ոլորտի և նրանց կրթական հաստատությունների գործունեության վերաբերյալ տեղեկատվության տարածում։

2.4. Բազային կազմակերպության գործունեության մասին լրատվության ստեղծումը և պահպանումը համացանցում (ինտերնետում)։

3. Գիտամեթոդական ուղղություներ։

3.1. ԱՊՀ մասնակից պետությունների կրթության ոլորտների ղեկավար կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման կազմակերպում։

3.2 Կրթաքաղաքականության հիմնախնդիրների վերաբերյալ սեմինարների, նստաշրջանների, կոնֆերանսների, դասախոսությունների խմբափուլերի և համատեղ աշխատանքների անցկացում։

3.3 Բազային կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ գիտական աշխատանքների, մեթոդական, լրատվական-վերլուծական և տեղեկատվական նյութերի պատրաստում և հրատարակում։

 

3. Բազային կազմակերպության իրավունքները

 

Բազային կազմակերպությունն իր իրավասության շրջանակներում իրավունք ունի.

ԱՊՀ համագործակցության բնագավառների համապատասխան օրգաններին ներկայացնելու հանձնարարականներ, աշխատանքների արդյունքների վերաբերյալ նյութեր, ինչպես նաև Բազային կազմակերպության գործունեության վերաբերյալ առաջարկներ,

 ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության բնագավառների համապատասխան օրգանների միջոցով հարցում կատարելու այս կանոնակարգով նախատեսված գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների մասին,

 մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության բնագավառների համապատասխան օրգանների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների աշխատանքներին,

 անցկացնելու գիտական, ուսումնամեթոդական կոնֆերանսներ, սեմինարներ, խորհրդակցություններ և այլ միջոցառումներ.

 ԱՊՀ մասնակից պետությունների կրթության ոլորտների ղեկավար կադրերի պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում կազմակերպելու։

 

4. Աշխատանքի կազմակերպում

 

1. Բազային կազմակերպության ղեկավարումն իրականացնում է Կենտրոնի տնօրենը։

2. Բազային կազմակերպության աշխատանքի կազմակերպումն իրականացվում է Կենտրոնի հաստիքային անձնակազմի կողմից։

3. Կրթական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներից, որոնց հանձնարարում են ԱՊՀ մասնակից պետությունների կրթության ոլորտների ղեկավար օրգանները, Բազային կազմակերպությանը կից ստեղծվում է խորհրդակցական օրգան՝ Հասարակական խորհուրդ։ Հասարակական խորհրդի վերաբերյալ կանոնակարգը հաստատվում է Բազային կազմակերպության ղեկավարի՝ Կենտրոնի տնօրենի կողմից։

Բազային կազմակերպությանը կից կարող են ստեղծվել և այլն խորհրդակցական օրգաններ, ինչպես նաև աշխատանքային խմբեր՝ ԱՊՀ մասնակից պետությունների գիտնականների և մասնագետների ներգրավմամբ։

4. Բազային կազմակերպության աշխատանքներին կարող են մասնակցել ԱՊՀ գործադիր կոմիտեի և Համագործակցության այլ օրգանների ներկայացուցիչներ։

5. Բազային կազմակերպության աշխատանքային լեզուն ռուսերենն է։

 

5. Բազային կազմակերպության գործունեության ֆինանսական ապահովումը

 

1. Բազային կազմակերպության գործունեության ֆինանսական ապահովումը իրականացվում է այն միջոցներից, որոնք գոյանում են ի հաշիվ.

պայմանագրերով և համաձայնագրերով կատարվող աշխատանքների պատվիրատուների վճարման,

մասնագետների պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման աշխատանքների համար վճարման,

տեղեկատվություն տալու և այլ ծառայությունների,

հրատարակչական գործունեությունից ստացված մուտքերի,

Համագործակցության մասնակից պետությունների կրթաքաղաքականությունների ոլորտներում մասնակցության և ինովացիոն ծրագրերի կատարման մուտքերից,

միջազգային և ազգային ֆոնդերից ստացված մուտքերի,

իրավաբանական և ֆիզիկական անձանց կամավոր ներդումների, որոնք կատարվում են կրթական և գիտահետազոտական համատեղ ծրագրերի, առանձին միջոցառումների համար՝ ֆինանսական և նյութական միջոցների, ռեսուրսների, աշխատանքների և ծառայությունների տեսքով,

 այլ աղբյուրների, որոնք արգելված չեն Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ և ֆինանսական միջոցների փոխանցումն իրականացնող երկրների օրենսդրությամբ։

2. Ֆինանսական միջոցները կարող են ներմուծվել թե՛ Համագործակցության մասնակից պետությունների ազգային տարադրամով, թե՛ ազատ փոխանակման տարադրամով։ Բազային կազմակերպության կողմից կարող են տրվել սարքավորումներ, կայք և այլ նյութական միջոցներ, մտավոր կամ այլ սեփականություն՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության օրենսդրության և այն երկրի օրենսդրության, որն իրականացնում է այդպիսի սեփականության և նյութական արժեքների փոխանցումը։

3. Միջոցների օգտագործումը իրականացվում է եկամուտների և ծախսերի նախահաշվին համապատասխան, որը հաստատվում է Բազային կազմակերպության ղեկավարի՝ Կենտրոնի տնօրենի կողմից։ Միջոցների օգտագործման հսկողությունն իրականացվում է համաձայն Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը։

 4. Ֆինանսական միջոցները, որոնք ուղղված են Բազային կազմակերպության գործունեության ապահովմանը, պահվում են անձնական հաշվում՝ համաձայն անձնական հաշիվ վարելու՝ Ռուսաստանի Դաշնությունում ընդունված կարգին։

 

6. Եզրափակիչ դրույթներ

 

1. ԱՊՀ մասնակից պետություններում, համաձայն ազգային օրենսդրության և միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի, կարող են ստեղծվել Բազային կազմակերպության մասնաճյուղեր և ներկայացուցչություններ։

2. Կենտրոնի՝ որպես Բազային կազմակերպության գործունեության դադարեցման մասին որոշումն ընդունվում է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի կողմից՝ սույն Կանոնակարգը հաստատած ԱՊՀ մասնակից պետություններից մեկի առաջարկությամբ, կամ կրթության ոլորտի համագործակցության ԱՊՀ մասնակից պետությունների խորհրդի առաջարկով՝ ըստ սահմանված կարգի։

 

*Որոշումն Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2003 թվականի ապրիլի 25-ից: