Basic information
Number
N 1807-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (26.11.2002-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
14.11.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
20.11.2002
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
25.11.2002
Effective date
26.11.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«25» նոյեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 նոյեմբերի 2002 թվականի N 1807-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1295-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Գույք վաճառելու թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 5-ի N 953 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1295-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Թույլատրել «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` 61464 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող Ծաղկաձորի հանգստյան տունը` իր ամբողջ տարածքով ու գույքով (այսուհետ` գույք), 61464 հազար դրամ արժեքով (առանց ավելացված արժեքի հարկի)` կրեդիտորական պարտքի դիմաց օտարել «Ավիասնունդ» փակ բաժնետիրական ընկերությանը` վերջինիս թույլատրելով ձեռք բերված գույքը` 61464 հազար դրամ արժեքով (առանց ավելացված արժեքի հարկի), օտարել «Մուլտի Էիր» ընկերությանը` «Ավիասնունդ» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան կրեդիտորական պարտքի դիմաց»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 

2002 թ. նոյեմբերի 20

Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation