Basic information
Number
N 1805-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (05.12.2002-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2002.12.04/53(228) Հոդ.1258
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
31.10.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
22.11.2002
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
25.11.2002
Effective date
05.12.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

25 նոյեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հոկտեմբերի 2002 թվականի N 1805-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 953 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը գույք հանձնելու և պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորություններ վերապահելու մասին» N 953 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝

որոշմանը կից N 2 ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20-րդ կետով.

«20.

«Սևան-Հրազդանյան կասկադ» ՓԲԸ ՀՀ էներգետիկայի նախարարություն 100 Ջրընդունիչ և ձկնապաշտպան համալիրի վարչական շենք Սևանա լճի ափին (վերակառուցված է որպես հանգստյան տուն)»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. նոյեմբերի 22
Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation