Գլխավոր տեղեկություն
Համար
N 1231-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.04.2013-22.10.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.02.08/11(383) Հոդ. 1112
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.07.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.08.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.09.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 օգոստոսի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հուլիսի 2005 թվականի N 1231-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու նպատակով և ի կատարումն «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 5-րդ, 9-րդ, 12-րդ հոդվածների պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

ա) բնակչության կենտրոնական և տեղական ռեգիստրների վարման աշխատանքները համակարգող` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն է (այսուհետ` լիազորված մարմին).

բ) լիազորված մարմինը բնակչության կենտրոնական և տեղական ռեգիստրները վարում է իր ստորաբաժանումների միջոցով:

2. Քաղաքացիների անհատական հաշվառման տվյալները կուտակելու համար`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բնակչության պետական ռեգիստր է մուտքագրում`

2006 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիությունը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև բնակության վայրի (կացարանի) հասցեն,

2006 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա պետությունների քաղաքացիների քաղաքացիությունը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում նրա բնակության իրավունքը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), բնակության վայրի (կացարանի) հասցեն,

2006 թվականի հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետությունում բնակվող և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց քաղաքացիությունը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև բնակության վայրի (կացարանի) հասցեն,

2006 թվականի հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք (կացության կարգավիճակ) ստացած և Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա պետությունների քաղաքացիների քաղաքացիությունը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում նրա բնակության իրավունքը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), ինչպես նաև բնակության վայրի (կացարանի) հասցեն,

2006 թվականի հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու կամ քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև բնակության վայրի (կացարանի) հասցեն,

2006 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակով բնակվող անձանց կարգավիճակը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև բնակության վայրի (կացարանի) հասցեն.

Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների այլ պետության քաղաքացիությունը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև բնակության վայրի (կացարանի) հասցեն:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա պետությունների քաղաքացիների, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակով բնակվող անձանց հանրային ծառայությունների համարանիշերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կենսաչափական տվյալները, եթե դրանց մշակումն ուղղակիորեն նախատեսված է օրենքով:

բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը բնակչության պետական ռեգիստրը վարող լիազոր մարմնին է տրամադրում`

2006 թվականի հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության տարածքում ծնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիությունը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև ծնողների բնակության վայրի (կացարանի) հասցեն.

2006 թվականի հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետությունում ծնվող, Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա պետությունների քաղաքացիների երեխաների անձը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև ծնողների բնակության վայրի (կացարանի) հասցեն,

2006 թվականի հուլիսի 1-ից հետո ազատազրկման դատապարտված անձանց վերաբերյալ փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև բնակության վայրի (կացարանի) հասցեն,

2006 թվականի հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետությունում քաղաքացու մահվան փաստը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, բնակության վայրի (կացարանի) հասցեն.

Մինչև Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական կացության ակտերի գրանցման համակարգում համակարգչային ցանցի ներդրումը` սույն ենթակետի առաջին, երկրորդ և չորրորդ պարբերություններով նախատեսված տեղեկատվությունը տրամադրում են ՔԿԱԳ-ի տարածքային մարմինները` թղթային կրիչի տեսքով:

գ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը բնակչության պետական ռեգիստրը վարող լիազոր մարմնին է տրամադրում`

Հայաստանի Հանրապետության համապատասխան հյուպատոսական հիմնարկին կամ դիվանագիտական ներկայացուցչությանը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 6 ամսվանից ավելի ժամկետով բնակության մեկնելու կամ 6 ամսվանից ավելի ժամկետով բնակվելու մասին գրավոր տեղեկացրած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիությունը հավաստող փաստաթղթերի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանցում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի (կացարանի) հասցեն,

Հայաստանի Հանրապետությունից դուրս ծնված, ծնված օրվանից Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մշտապես բնակվող և համապատասխան հյուպատոսական հիմնարկին կամ դիվանագիտական ներկայացուցչությանը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 6 ամսվանից ավելի ժամկետով բնակվելու մասին գրավոր տեղեկացրած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիությունը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանցում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը,

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց քաղաքացիությունը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, օտարերկրյա պետությունում մշտական բնակության վայրի հասցեն.

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների Հայաստանի Հանրապետության և այլ պետության քաղաքացիությունը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը.

դ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը բնակչության պետական ռեգիստրը վարող լիազոր մարմնին է տրամադրում`

2006 թվականի հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան և քաղաքական ապաստան ստացած օտարերկրյա պետությունների քաղաքացիների քաղաքացիությունը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում նրա բնակության վայրի (կացարանի) հասցեն,

2006 թվականի հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետությունում անձանց փախստականի կարգավիճակը, ժամանակավոր ապաստանի և քաղաքական ապաստանի իրավունքը կորցնելու վերաբերյալ փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում նրա բնակության վայրի (կացարանի) հասցեն.

ե) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը բնակչության պետական ռեգիստրը վարող լիազոր մարմնին է տրամադրում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված անձանց տվյալները (փաստաթղթի համարը, տալու ամսաթիվը, տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում նրա բնակության վայրի (կացարանի) հասցեն.

զ) (պարբերությունն ուժը կորցրել է 22.03.12 N 381-Ն)

Պետական կառավարման մարմինները քաղաքացիների անհատական հաշվառման տվյալները կենտրոնական ռեգիստր են փոխանցում` լիազոր մարմնի կողմից նախատեսված ժամկետներին համապատասխան:

Կենտրոնական ռեգիստրը համապատասխան տարածքում բնակվող անձանց անհատական հաշվառման տվյալները եռամսյա ժամկետում տրամադրում է տեղական ռեգիստրներին:

Պետական կառավարման մարմինները 2006 թվականի հուլիսի 1-ից հետո ստացվող անհատական հաշվառման տվյալները կենտրոնական ռեգիստրին են տրամադրում 15-օրյա պարբերականությամբ:

Կենտրոնական ռեգիստրն անհատական հաշվառման տվյալները փոխանցում է համապատասխան տեղական ռեգիստրին` դրանք ստանալուց հետո 7-օրյա ժամկետում:

Սույն որոշման 2-րդ կետի «գ» ենթակետի երկրորդ, երրորդ և չորրորդ պարբերություններում նշված անձանց անհատական հաշվառման տվյալները պահպանվում են միայն կենտրոնական ռեգիստրում՝ մինչև Հայաստանի Հանրապետությունում նրանց բնակություն հաստատելը:

Չհաշվառված անձանց անհատական հաշվառման տվյալները պահպանվում են միայն կենտրոնական ռեգիստրում՝ մինչև բնակության վայրում կամ որևէ կացարանում նրանց հաշվառելը:

Պետական կառավարման մարմինները կենտրոնական ռեգիստրում քաղաքացիների անհատական հաշվառման տվյալները տրամադրում են մագնիսական կրիչների միջոցով:

Քաղաքացիների անհատական հաշվառման տվյալները մագնիսական կրիչներով տրամադրելու վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որն ստորագրվում է տրամադրողի և ստացողի կողմից:

Կենտրոնական և տեղական ռեգիստրները քաղաքացիների անհատական հաշվառման տվյալները պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, իրավապահ, մաքսային, հարկային և անշարժ գույքի կադաստրի մարմիններին են տրամադրում գրավոր կամ բանավոր հարցման դեպքում:

Քաղաքացուն վերաբերող տվյալները տրամադրվում են անձամբ քաղաքացուն կամ նրա կողմից լիազորված անձին:

(2-րդ կետը լրաց. 01.06.06 N 744-Ն, լրաց., փոփ. 23.11.07 N 1389-Ն, 22.03.12 N 381-Ն, լրաց. 15.11.12 N 1435-Ն)

2.1. Դիմումի հիման վրա տրվող` բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքների ձևերը հաստատում է լիազորված մարմնի ղեկավարը:

(2.1-ին կետը լրաց. 08.07.10 N 842-Ն)

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝

ա) ապահովել սույն որոշման պահանջների կատարման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը.

բ) մինչև «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ կետում նշված ժամկետը լրանալը` եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել բնակչության պետական ռեգիստրի ստեղծման ընթացքի և արդյունքների մասին հաշվետվություն:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` մինչև 2006 թվականի հունիսի 1-ը ապահովել գյուղական համայնքներում փողոցների ու տների համարակալումը և գրանցումը:

5. Հաստատել`

ա) բնակչության պետական ռեգիստրում անձանց անհատական հաշվառման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ)(ենթակետն ուժը կորցրել է 22.03.12 N 381-Ն)

գ) բնակչության պետական ռեգիստրում անձանց անհատական հաշվառման տվյալների փոփոխության և լրացման կարգը` համաձայն N 3 հավելվածի.

դ) բնակչության պետական ռեգիստրում քաղաքացիների անհատական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` համաձայն N 4 հավելվածի.

ե) Հայաստանի Հանրապետությունում բնակվող` չհաշվառված անձանց պարտադիր հաշվառման մասին բնակչությանը տեղեկացնելու կարգը՝ համաձայն N 5 հավելվածի.

զ) բնակչության պետական ռեգիստրում հաշվառված անձի մահից հետո տվյալ անձի անհատական հաշվառման տվյալների իրավական ռեժիմի փոփոխման կարգը` համաձայն N 6 հավելվածի:

(5-րդ կետը փոփ. 22.03.12 N 381-Ն)

Հայաստանի Հանրապետության
        վարչապետ Ա. Մարգարյան

 

2005 թ. օգոստոսի 13
        Երևան


 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 14-ի N 1231-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ԱՆՁԱՆՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


 

1. Հայաստանի Հանրապետության բնակչության ըստ բնակության վայրի հաշվառումն իրականացվում է կենտրոնական և տեղական ռեգիստրների միջոցով, որոնք մշակում ու համակարգում են քաղաքացիների անհատական հաշվառման տվյալները:
Քաղաքացու անհատական հաշվառման տվյալները նյութական կրիչի վրա գրավոր կամ այլ կերպ ամրագրված ըստ բնակության վայրի ֆիզիկական անձի հաշվառման մասին տվյալներն են:

2. Հայաստանի Հանրապետության բնակիչը բնակչության պետական ռեգիստրում (այսուհետ` ռեգիստր) հաշվառվելու համար «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իր մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն տրամադրում է տեղական ռեգիստրին՝ ներկայացնելով սահմանված ձևի դիմում, անձը հաստատող և տվյալ վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր:

Բնակչի մշտական բնակության վայր է համարվում այն վայրը (կացարանը), որտեղ բնակիչն ունի բնակվելու իրավունք, որը հայտարարում է որպես իր մշտական բնակության վայր (կացարան), որտեղ մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» N 1231-Ն որոշումն ուժի մեջ մտնելը` գործող օրենսդրությամբ հաշվառված է եղել՝ ըստ մշտական, ժամանակավոր կամ փաստացի բնակության վայրի:

2.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած, Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող և մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակվող անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվելիս` բնակչության պետական ռեգիստրում հաշվառվում է օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով:

(2.1-ին կետը լրաց. 08.07.10 N 842-Ն)

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» N 1231-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` Հայաստանի Հանրապետությունում ծնվող Հայաստանի Հանրապետության բնակչի բնակության վայր կամ կացարան է համարվում այն վայրը, որտեղ հաշվառված են նրա ծնողները (ծնողը):

4. Եթե սույն կարգի 3-րդ կետում նշված անձի ծնողները հաշվառված են տարբեր վայրերում, ապա նրա ծնողները երեխայի ծննդյան օրվանից հետո 7-օրյա ժամկետում համատեղ դիմում են ներկայացնում տեղական ռեգիստր` նրանցից որևէ մեկի մշտական բնակության վայրում երեխային հաշվառելու համար:

5. Բնակության վայրի հասցեում փոփոխություն լինելու դեպքում (բնակարանի կամ տան համարի փոփոխություն, փողոցի, թաղամասի, համայնքի, բնակավայրի անվանափոխում և այլն) Հայաստանի Հանրապետության բնակիչը հաշվառման մասին նոր դիմում չի ներկայացնում:

6. (կետն ուժը կորցրել է 15.11.12 N 1435-Ն)


II. ՉՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՌԵԳԻՍՏՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ


7. Չհաշվառված անձը բնակության վայրի տեղական ռեգիստրին դիմում է ներկայացնում հետևյալ ժամկետներում` նշելով բնակության վայրի հասցեն`

ա) Հայաստանի Հանրապետությունում բնակվող` չհաշվառված անձինք` մինչև 2006 թվականի դեկտեմբերի 15-ը.

բ) Հայաստանի Հանրապետությունից դուրս ծնված, ծնված օրվանից Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձը` Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելուց հետո 15-օրյա ժամկետում.

գ) Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ, ժամանակավոր ապաստան և քաղաքական ապաստան ստացած անձը` համապատասխան կարգավիճակ ստանալուց հետո
15-օրյա ժամկետում:

դ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին՝ Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելուց հետո 15-օրյա ժամկետում:

(7-րդ կետը լրաց. 23.12.07 N 1389-Ն)


III. ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՀԱՍՑԵՆ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ, ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՌԵԳԻՍՏՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
(վերնագիրը խմբ 15.11.12 N 1435-Ն)


8. Ռեգիստրում անձի մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն փոխվում է`

ա) բնակչի կողմից բնակության վայրը փոխելիս,

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 6 ամսվանից ավելի ժամկետով մեկնելու կամ 6 ամսվանից ավելի ժամկետով բնակվելու դեպքում,

գ) (ենթակետն ուժը կորցրել է 15.11.12 N 1435-Ն)

դ) զինծառայության զորակոչվելիս,

ե) ազատազրկման դատապարտվելու կապակցությամբ` պատիժը քրեակատարողական հիմնարկում կրելիս:

(8-րդ կետը փոփ., խմբ. 15.11.12 N 1435-Ն)

8.1. Անձը հանվում է հաշվառումից`

1) սեփականատիրոջ դիմումի կամ դատարանի վճռի հիման վրա,

2) անձի մահվան կամ դատարանի որոշմամբ մահացած ճանաչվելու դեպքում,

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձի մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում` դրա մասին իր հաշվառման վայրի տեղական ռեգիստրին գրավոր տեղեկացնելու դեպքում:

4) Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակի վավերականության ժամկետը լրանալու դեպքում:

(8.1-ին կետը լրաց. 15.11.12 N 1435-Ն, 28.03.13 N 307-Ն)

9. Մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս` քաղաքացին դիմում է նոր բնակության վայրի տեղական ռեգիստրին` նոր բնակության վայրում հաշվառվելու համար:

(պարբերությունն ուժը կորցրել է 04.11.10 N 1407-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 04.11.10 N 1407-Ն)

(9-րդ կետը խմբ., փոփ. 04.11.10 N 1407-Ն)

10. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 6 ամսվանից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ 6 ամսվանից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին բնակության նոր վայր ժամանելուց հետո կամ բնակության 6 ամիսը լրանալուց հետո 15-օրյա ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության համապատասխան հյուպատոսական հիմնարկին կամ դիվանագիտական ներկայացուցչությանը, որը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով տեղեկացնում է կենտրոնական ռեգիստրին: Կենտրոնական ռեգիստրը տեղեկատվությունն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում տեղեկացնում է այն տեղական ռեգիստրին, որտեղ մինչև այդ հաշվառված է եղել դիմողը:

Տեղական ռեգիստրը 3 աշխատանքային օրվա ընթացքում անձին հանում է հաշվառումից` տեղական ռեգիստրում պահպանելով նրա անհատական հաշվառման տվյալները` միաժամանակ հաշվառելով օտարերկրյա պետությունում մշտական բնակության վայրի հասցեով:

Սույն կետում նշված կարգով զինապարտ քաղաքացին օտարերկրյա պետությունում մշտական բնակության վայրի հասցեով հաշվառվում է զինապարտ քաղաքացու անհատական հաշվառման քարտում տարածքային զինկոմիսարիատի կողմից համապատասխան նշում կատարելուց և քարտը տեղական ռեգիստրում ստանալուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում:

(10-րդ կետը լրաց. 15.11.12 N 1435-Ն)

11. Բնակիչն զբաղեցրած բնակելի տարածությունն օգտագործելու իրավունքը կորցնելուց հետո 7-օրյա ժամկետում համապատասխան տեղական ռեգիստրին գրավոր տեղեկացնում է իր նոր բնակության վայրի հասցեն:

(պարբերությունն ուժը կորցրել է 15.11.12 N 1435-Ն)

(11-րդ կետը փոփ. 15.11.12 N 1435-Ն)

12. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված անձանց դիմումները զորամասի հրամանատարը 7-օրյա ժամկետում ներկայացնում է զորամասի գտնվելու վայրի տեղական ռեգիստր:

13. Ազատազրկման դատապարտված անձանց դիմումները պատիժն իրականացնող մարմնի ղեկավարը 7-օրյա ժամկետում ներկայացնում է հիմնարկի գտնվելու վայրի տեղական ռեգիստր:

13.1. Բնակելի տարածության սեփականատիրոջ դիմումի հիման վրա տվյալ բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունք չունեցող անձին հաշվառումից հանելու համար տեղական ռեգիստրը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական բազայից էլեկտրոնային եղանակով պարզում է տվյալ բնակելի տարածության նկատմամբ սեփականության, ինչպես նաև օգտագործման իրավունք ունեցող անձանց ցանկը: Եթե դիմումում նշված անձը տվյալ բնակելի տարածության նկատմամբ չունի սեփականության կամ օգտագործման իրավունք, ապա հաշվառումից հանվում է: Հաշվառումից հանելուց հետո տեղական ռեգիստրը 3 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է հաշվառումից հանված անձին` ծանուցման մեջ նշելով հաշվառումից հանելու ժամկետը, իրավական հիմքը, ինչպես նաև «Բնակչության պետական ռեգիստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս նոր կացարանի տեղական ռեգիստրին գրավոր տեղեկացնելու պարտականության և պարտականությունը չկատարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվության մասին:

Հաշվառումից հանելու վերաբերյալ դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղական ռեգիստրը դիմումում նշված` տվյալ բնակելի տարածության նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող անձին հանում է հաշվառումից կամ նույն ժամկետում գրավոր մերժում է դիմումատուին, եթե դիմումում նշված անձը տվյալ բնակելի տարածության նկատմամբ ունի սեփականության կամ օգտագործման իրավունք կամ դիմումատուն չունի տվյալ բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունք:

Սույն կետով սահմանված հիմքով զինապարտ քաղաքացուն հաշվառումից հանելու դեպքում տեղական ռեգիստրը 1 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվություն է ուղարկում տարածքային զինկոմիսարիատ:

Մինչև տեղական ռեգիստրը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական բազայի հետ էլեկտրոնային կապով ապահովելը, բնակելի տարածության նկատմամբ սեփականության, ինչպես նաև օգտագործման իրավունք ունեցող անձանց պարզելու նպատակով տեղական ռեգիստրը դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր հարցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն սույն կետի չորրորդ պարբերությունով նախատեսված գրավոր հարցմանը պատասխանում է այն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե դիմումում նշված անձը տվյալ բնակելի տարածության նկատմամբ չունի սեփականության կամ օգտագործման իրավունք, ապա հաշառումից հանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից գրավոր պատասխանն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե դիմումում նշված անձը տվյալ բնակելի տարածության նկատմամբ ունի սեփականության կամ օգտագործման իրավունք կամ դիմումատուն չունի տվյալ բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունք, ապա տեղական ռեգիստրը գրավոր մերժում է դիմումատուին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից գրավոր պատասխանն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Տեղական ռեգիստրը հաշվառումից հանված անձին ծանուցում է սույն կետով սահմանված կարգով և ժամկետում:

(13.1-ին կետը լրաց. 15.11.12 N 1435-Ն)


IV. ԴԻՄՈՒՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

14. Չհաշվառված անձանց կողմից ռեգիստրում հաշվառման կանգնելու մասին դիմումի, ինչպես նաև բնակության նոր վայրում հաշվառման մասին դիմումների ձևերը հաստատում է լիազորված մարմինը:

15. Մինչև 16 տարեկան քաղաքացու դիմումն ստորագրում է նրա ծնողը (որդեգրողը) կամ օրինական ներկայացուցիչը (խնամակալը, հոգաբարձուն): Խնամակալական կազմակերպության խնամքի ներքո գտնվող` մինչև 16 տարեկան քաղաքացու դիմումն ստորագրում է խնամակալական կազմակերպության տնօրենը կամ նրա կողմից լիազորված անձը: Դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու դիմումն ստորագրում է նրա խնամակալը կամ հոգաբարձուն:

16. (կետն ուժը կորցրել է 15.11.12 N 1435-Ն)

17. Բնակիչը ռեգիստրում հաշվառման մասին դիմումի հետ միասին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» N 1231-Ն որոշման N 4 հավելվածով սահմանված փաստաթղթերը:

 


V. ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 

17.1. Չհաշվառված, ինչպես նաև մշտական բնակության նոր վայրում (կացարանում) հաշվառվող անձանց անհատական տվյալները բնակչության պետական ռեգիստր մուտքագրվում են դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքը տրամադրվում է դիմումն ստանալուց հետո հաջորդ աշխատանքային օրը, եթե պահպանվել են դիմումին ներկայացվող պահանջները, և ամբողջական է պահանջվող փաստաթղթերի ցանկը:

(17.1-ին կետը լրաց. 04.11.10 N 1407-Ն, 15.11.12 N 1435-Ն)

17.2. Եթե դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա դիմումն ընդունվում է, և դիմումատուին առաջարկվում է 30-օրյա ժամկետում համալրել այդ ցանկը: Սույն կետով սահմանված ժամկետում փաստաթղթերի ցանկը համալրելուց հետո անձանց անհատական տվյալները բնակչության պետական ռեգիստր մուտքագրվում են 3 աշխատանքային օրվա ընթացքում:

(17.2-րդ կետը լրաց. 04.11.10 N 1407-Ն, 15.11.12 N 1435-Ն)

17.3. Անձի կողմից փաստաթղթերը 30-օրյա ժամկետում ամբողջական չներկայացվելու դեպքում դիմումը թողնվում է անհետևանք:

(17.3-րդ կետը լրաց. 04.11.10 N 1407-Ն)

17.4. Չհաշվառված, ինչպես նաև մշտական բնակության նոր վայրում (կացարանում) հաշվառվող անձանց անհատական տվյալների մուտքագրման մերժման հիմքերը պարզվում են դիմումը մուտքագրվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքի տրամադրման մերժման հիմքերը` դիմումը մուտքագրվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

(17.4-րդ կետը լրաց. 04.11.10 N 1407-Ն, 15.11.12 N 1435-Ն)

17.5. Բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքի տրամադրումը մերժվում է, եթե`

1) բնակչության պետական ռեգիստրում առկա չեն անձի անհատական հաշվառման տվյալները.

2) օրենքով նախատեսված դեպքերում անձը չի վճարել պետական տուրքը:

(17.5-րդ կետը լրաց. 04.11.10 N 1407-Ն)

17.6. Չհաշվառված, ինչպես նաև մշտական բնակության նոր վայրում (կացարանում) հաշվառվող անձանց անհատական տվյալների մուտքագրման կամ բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքի տրամադրման մերժումը կատարվում է գրավոր` մերժման հիմքերը պարզվելուց հետո հաջորդ աշխատանքային օրը:

(17.6-րդ կետը լրաց. 04.11.10 N 1407-Ն, 15.11.12 N 1435-Ն)

18. Տեղական ռեգիստրի աշխատողն ստուգում է դիմումին ներկայացվող պահանջների ճշտությունը, փաստաթղթերի լրիվությունը և ստորագրությամբ վավերացնում է դրանք:

Տեղական ռեգիստրի աշխատողը դիմումը ներկայացնողին տեղեկացնում է կեղծ տեղեկություններ (տվյալներ, փաստաթղթեր) ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին:

Քաղաքացու դիմումը մուտքագրվում է համապատասխան հաշվառման մատյանում, իսկ տվյալները՝ ավտոմատ համակարգ:

Դիմումների հաշվառման մատյանի ձևը սահմանում է լիազորված մարմինը:

(18-րդ կետը լրաց. 08.07.10 N 842-Ն)

19. Դիմումը ռեգիստր ներկայացնում է քաղաքացին կամ նրա կողմից լիազորված անձը:

20. Կենտրոնական և տեղական ռեգիստրներում անձի մշտական բնակության վայրի (կացարանի) մասին տեղեկությունները մուտքագրվում են այլ ռեգիստրներից` դրանք ստացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

20.1. Եթե չհաշվառված կամ բնակության վայրը փոխելու կապակցությամբ հաշվառվող անձը չի կարող ներկայացնել տվյալ տարածքում բնակվելու իր իրավունքը հավաստող փաստաթուղթ, ապա անձի` դիմումում նշված հասցեում բնակվելու փաստն ստուգվում է ոստիկանության կողմից, դիմումն ստանալուց հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում: Դիմումում նշված հասցեում անձի բնակվելու փաստն ստուգելուց հետո նույն աշխատանքային օրը, բայց ոչ ուշ քան հաջորդ աշխատանքային օրվա ժամը 10:00-ն, ոստիկանության կողմից տեղական ռեգիստր է ուղարկվում փաստացի բնակվելու փաստը հավաստող կամ հերքող տեղեկանք:

Սույն կետով նախատեսված անձանց հաշվառումն իրականացվում է փաստացի բնակվելու փաստը հավաստող տեղեկանքը տեղական ռեգիստր ստացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Փաստացի բնակվելու փաստը հերքող տեղեկանք ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղական ռեգիստրը գրավոր մերժում է դիմումատուին:

Այն դեպքերում, երբ նախապես հայտնի է բնակելի տարածության սեփականատիրոջ առարկությունն իր բնակելի տարածության հասցեում դիմումատուին հաշվառելու վերաբերյալ, կամ դիմումատուն բնակվում է (գտնվում է) բնակելի տարածություն չհանդիսացող տարածքում, ապա ռեգիստրում կատարվում է նշում փաստացի բնակվելու (գտնվելու) վայրի մասին:

(20.1-ին կետը լրաց. 15.11.12 N 1435-Ն)

21. Չհաշվառված անձանց կողմից ռեգիստրում հաշվառման կանգնելու կամ մշտական բնակության նոր վայրում (կացարանում) հաշվառվելու մասին դիմումները մերժվում են, եթե`

ա) անձը չունի տվյալ բնակության վայրում (կացարանում) բնակվելու իրավունք,

բ) քաղաքացուն կամ իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածության վրա, որը տրվում է վարձակալությամբ կամ ենթավարձակալությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կալանք է դրված,

գ) ներկայացվել են կեղծ փաստաթղթեր,

դ) բնակելի տարածությունը չունի հասցե,

ե) բնակելի տարածությունը քանդված է կամ այլ կերպ դադարել է գոյություն ունենալ:

Ռեգիստրում անչափահաս երեխան հաշվառվում է ծնողներից որևէ մեկի կամ օրինական ներկայացուցչի հաշվառման վայրում` անկախ բնակելի տարածության սեփականատիրոջ համաձայնությունից:

Ռեգիստրում Հայաստանի Հանրապետության զինապարտ քաղաքացիների հաշվառումը կատարվում է զինվորական հաշվառման վերաբերյալ նշումների առկայության դեպքում:

(պարբերությունն ուժը կորցրել է 15.11.12 N 1435-Ն)

(21-րդ կետը լրաց., փոփ. 15.11.12 N 1435-Ն)


VI. ԱՆՁԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ
ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ


22. Անձի անհատական հաշվառման տվյալներն արխիվացվում են՝

ա) անձի մահվան կամ դատարանի որոշմամբ մահացած ճանաչվելու դեպքում,

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձի` մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում:

23. Անձի մահը գրանցած մարմինը 7-օրյա ժամկետում դրա մասին տեղեկատվությունը փոխանցում է կենտրոնական ռեգիստրին` նշելով անձի մահվան փաստը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը: Կենտրոնական ռեգիստրը մուտքագրում է տվյալները և դրանք 3 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում այն տեղական ռեգիստրին, որտեղ հաշվառված է եղել մահացած քաղաքացին: Տեղական ռեգիստրը 3 աշխատանքային օրվա ընթացքում անձին հանում է հաշվառումից:

(23-րդ կետը փոփ. 15.11.12 N 1435-Ն)

24. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձը մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում դրա մասին գրավոր տեղեկացնում է այն տեղական ռեգիստրին, որտեղ նա հաշվառված է: Տեղական ռեգիստրը 3 աշխատանքային օրվա ընթացքում անձին հանում է հաշվառումից և 7-օրյա ժամկետում նրա տվյալների արխիվացման մասին հայտնում կենտրոնական ռեգիստրին:

25. Սույն կարգի 22-րդ կետում նշված անձանց վերաբերյալ ռեգիստրում կուտակված անհատական հաշվառման տվյալները պահպանվում են կենտրոնական ռեգիստրի արխիվում:

 

(հավելվածը լրաց. 23.12.07 N 1389-Ն, 08.07.10 N 842-Ն, փոփ., խմբ., լրաց. 04.11.10 N 1407-Ն, 15.11.12 N 1435-Ն, լրաց. 28.03.13 N 307-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 14-ի N 1231-Ն որոշման

 


Կ Ա Ր Գ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԵՐ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԼԻԱԶՈՐ
ՄԱՐՄՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ
ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՄԱՐՆԵՐԸ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ
(հավելվածն ուժը կորցրել է 22.03.12 N 381-Ն)

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 14-ի N 1231-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ


1. Սույն կարգով կարգավորվում են բնակչության պետական ռեգիստրում (այսուհետ` ռեգիստր) հաշվառված անձանց անհատական հաշվառման տվյալների փոփոխության և լրացման հետ կապված հարաբերությունները:

2. Ռեգիստրում մշակված` անձի անհատական հաշվառման տվյալները փոփոխվում կամ լրացվում են, եթե`

ա) ռեգիստրում կուտակված անհատական հաշվառման տվյալներում առկա են անճշտություններ,

բ) փոխվել է անձին վերաբերող` ռեգիստրում կուտակված որևէ անհատական հաշվառման տվյալ:

3. Ռեգիստրում մշակված` անձի անհատական հաշվառման տվյալները պաշտոնական փաստաթղթի տվյալներին չհամապատասխանելու դեպքում դիմումը համապատասխան փաստաթղթի հետ միասին ներկայացվում է կենտրոնական կամ տեղական ռեգիստր:

Ռեգիստրի աշխատողն ստուգում է դիմումը, ներկայացված փաստաթղթերը և ստորագրությամբ վավերացնում դրանք:

4. Ռեգիստրը դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ:

5. Ռեգիստրում մշակվող անհատական հաշվառման տվյալների փոփոխություն կամ լրացում կատարող լիազորված պետական մարմինները 7-օրյա ժամկետում դրա մասին տեղեկացնում են կենտրոնական ռեգիստրին:

6. Ռեգիստրում կուտակված և հետագայում փոփոխություն կրած անհատական հաշվառման տվյալներն սկզբնական (նախնական) տեսքով պահպանվում են ռեգիստրի արխիվում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 14-ի N 1231-Ն որոշման


Ց Ա Ն Կ

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ


1. Հայաստանի Հանրապետությունից դուրս ծնված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մշտական բնակության վայրի (կացարանի) մասին գրավոր տեղեկացնելու դեպքում` նշված անձանց ծնողները (կամ օրինական ներկայացուցիչները) դիմումի հետ միասին ներկայացնում են նաև երեխայի ծննդյան մասին վկայող փաստաթուղթ, ծնողների Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, բնակության երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված լինելու կամ բնակության թույլտվություն ունենալու մասին փաստաթուղթ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» N 1231-Ն որոշմամբ հաստատված բնակչության պետական ռեգիստրում անձանց անհատական հաշվառման կարգի 4-րդ կետով սահմանված կարգով բնակության տարբեր վայրերում հաշվառված ծնողները համատեղ դիմումի հետ միասին ներկայացնում են երեխայի հաշվառման վայրում ծնողներից որևէ մեկի հաշվառված լինելու մասին տեղեկանք, ինչպես նաև` իրենց անձը հաստատող փաստաթուղթ:

3. Հայաստանի Հանրապետությունում բնակվող` չհաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ռեգիստրում հաշվառվելու համար դիմումի հետ միասին ներկայացնում են անձը հաստատող և տվյալ բնակության վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր (սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական, դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, սեփականատիրոջ համաձայնություն, ոստիկանության կողմից տրված փաստացի բնակվելը հավաստող փաստաթուղթ, քանի դեռ բնակելի տարածության սեփականատիրոջ կողմից հաշվառման վերաբերյալ գրավոր առարկություն չի ստացվել, բնակվելու իրավունքը հավաստող` օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր):

(3-րդ կետը խմբ. 08.07.10 N 842-Ն, լրաց. 15.11.12 N 1435-Ն)

4. Հայաստանի Հանրապետությունում բնակվող` չհաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք դիմումի հետ միասին ներկայացնում են անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում իրենց բնակության իրավունքը (կացության կարգավիճակը, քաղաքական, ժամանակավոր ապաստան ստանալու, փախստականի կարգավիճակ հայցողի կարգավիճակը) հավաստող փաստաթուղթ:

Օտարերկրյա պետության համապատասխան մարմնի կողմից տրված` անձը հաստատող փաստաթղթի հետ միասին ներկայացվում է փաստաթղթի նոտարական կարգով վավերացված պատճենը կամ համապատասխան մարմնի կողմից տրված ապոստիլը:

5. Մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելու դեպքում բնակության նոր վայրում հաշվառվելու համար քաղաքացիները դիմումի հետ միասին ներկայացնում են անձը հաստատող և տվյալ վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր (սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական, դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, սեփականատիրոջ համաձայնություն, ոստիկանության կողմից տրված փաստացի բնակվելը հավաստող փաստաթուղթ, քանի դեռ բնակելի տարածության սեփականատիրոջ կողմից հաշվառման վերաբերյալ գրավոր առարկություն չի ստացվել, բնակվելու իրավունքը հավաստող` օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր):

(5-րդ կետը խմբ. 08.07.10 N 842-Ն, լրաց. 15.11.12 N 1435-Ն)

5.1. Սույն ցանկի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված` սեփականատիրոջ կողմից տրվող գրավոր համաձայնության ձևը սահմանում է լիազորված մարմնի ղեկավարը: Սեփականատերը նշված համաձայնությունը տալիս է անձամբ կամ նոտարական վավերացմամբ:

(5.1-ին կետը լրաց. 08.07.10 N 842-Ն)

6. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 6 ամսվանից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ 6 ամսվանից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին դիմումի հետ միասին ներկայացնում է անձը հաստատող և տվյալ վայրում հաշվառված լինելու կամ բնակության թույլտվություն ունենալու մասին իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթեր:

7. Զբաղեցրած բնակելի տարածությունն օգտագործելու իրավունքը կորցրած անձը նոր բնակության վայրում հաշվառվելու մասին դիմումի հետ միասին ներկայացնում է անձը հաստատող և տվյալ վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթուղթ (սեփականության վկայական, օրդեր, պայմանագիր, դատարանի վճիռ, սեփականատիրոջ, վարձակալի և չափահաս անդամների համաձայնություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված կարգով):

(հավելվածը խմբ., լրաց. 08.07.10 N 842-Ն, լրաց. 15.11.12 N 1435-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 14-ի N 1231-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ` ՉՀԱՇՎԱՌՎԱԾ
ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ


1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում բնակվող` չհաշվառված անձանց պարտադիր հաշվառման մասին բնակչությանը տեղեկացնելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» N 1231-Ն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հաշվառման մասին հաղորդագրություն է հեռարձակում Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով, հրապարակում առնվազն 3 հազ. օրինակ տպաքանակ ունեցող մամուլում` շաբաթական առնվազն մեկ անգամ:

3. Հաղորդագրությունը պետք է պարունակի ընդհանուր տեղեկություններ հաշվառման կարգի, հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի մասին, պետք է նշվի հաշվառման վերջնաժամկետը, ինչպես նաև` վերջնաժամկետի լրանալուց հետո չհաշվառված անձանց նկատմամբ կիրառվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցները:

4. Տեղական ռեգիստրի մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» N 1231-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում պետք է համապատասխան հաղորդագրություն փակցնեն իրենց տարածքներում` հանրամատչելի տեղերում:
Հաղորդագրության մեջ, բացի սույն կարգի 3-րդ կետում նշված տվյալներից, պետք է նշվեն համապատասխան տեղական ռեգիստրի հասցեն և աշխատանքային ժամերը:

         

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 14-ի N 1231-Ն որոշման


 Կ Ա Ր Գ

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԻ ՄԱՀԻՑ
 ՀԵՏՈ ՏՎՅԱԼ ԱՆՁԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ
ՌԵԺԻՄԻ ՓՈՓՈԽՄԱՆ


1. Մահացած անձանց մասին ստացված տվյալների և բնակչության պետական ռեգիստրում առկա անհատական հաշվառման տվյալների համադրմամբ ռեգիստր են ներմուծվում հաշվառված անձի մահվան փաստը հավաստող փաստաթղթի տվյալները (համարը, տալու ամսաթիվը, տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը:

2. Մահացած անձի անհատական հաշվառման տվյալները սահմանված կարգով արխիվացվում են կետրոնական ռեգիստրում` անձի մահից 6 ամիս հետո:

3. Մահացած անձի անհատական հաշվառման տվյալները կարող են տրամադրվել միայն օրենքով սահմանված համապատասխան լիազորություններ ունեցող մարմիններին, ինչպես նաև մահացածի ժառանգներին:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան