Գլխավոր տեղեկություն
Համար
N 379-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.04.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.04.25/22(962) Հոդ.367
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.04.2013
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
19.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 ապրիլի 2013 թվականի N 379-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1005-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) Չարենցավանի տարածքային հարկային տեսչությունը վերակազմակերպել միացման ձևով՝ այն միացնելով Հրազդանի տարածքային հարկային տեսչությանը.

2) Արթիկի տարածքային հարկային տեսչությունը վերակազմակերպել միացման ձևով՝ այն միացնելով Գյումրու տարածքային հարկային տեսչությանը.

3) Սիսիանի տարածքային հարկային տեսչությունը վերակազմակերպել միացման ձևով՝ այն միացնելով Գորիսի տարածքային հարկային տեսչությանը.

4) Արարատի տարածքային հարկային տեսչությունը վերակազմակերպել միացման ձևով՝ այն միացնելով Արտաշատի տարածքային հարկային տեսչությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1005-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի կառուցվածքի «II. Հարկային (տարածքային) տեսչություններ (մարմիններ)» բաժնից հանել «Չարենցավանի տարածքային հարկային տեսչություն», «Արթիկի տարածքային հարկային տեսչություն», «Սիսիանի տարածքային հարկային տեսչություն» և «Արարատի տարածքային հարկային տեսչություն» բառերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

 Տ. Սարգսյան

 

2013 թ. ապրիլի 19

Երևան