ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հոկտեմբերի 2012 թվականի N 959-Ն
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով`
1. Հաստատել գնումների ոլորտում առկա խնդիրների նվազեցմանն ուղղված բարեփոխումների միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հոկտեմբերի 2 |
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ.հոկտեմբերի 2-ի N 959-Ն որոշման |
Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր Ի Ց Ա Ն Կ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Նկարագիրը |
Կատարողը |
Ժամկետը |
1. |
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պետության համար պարտավորություններ առաջացնող գնումների հաշվառման գործառույթի վերափոխում՝ նման գնումների նկատմամբ մոնիթորինգի իրականացման գործառույթով |
Մինչև գնումների վերաբերյալ տեղեկատվության ամբողջական գրանցումը գանձապետական համակարգում՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պետության համար պարտավորություններ առաջացնող գնումների հաշվառման գործառույթը կվերափոխվի: Գնումների վերաբերյալ տեղեկատվության ամբողջական գրանցումը գանձապետական համակարգում կիրականացվի պատվիրատուների կողմից՝ միաժամանակ ապահովելով պետության համար պարտավորություններ առաջացնող գնումների հաշվառումը: Հաշվառված տեղեկատվության հիման վրա ՀՀ ֆինանսների նախարարությունը կիրականացնի պետության համար պարտավորություններ առաջացնող պայմանագրերի, ինչպես նաև նման գնման գործընթացների գծով ընտրանքային մոնիթորինգ, այդ թվում՝ իրավասու կլինի պատվիրատուներից պահանջելու և ստանալու այդ գործարքներին առնչվող բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև ձեռնարկել միջոցառումներ մոնիթորինգի արդյունքներով բացահայտված խնդիրների շտկման նպատակով գործողությունների իրականացման ուղղությամբ: |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
2012 թ. |
2. |
Կազմակերպվող գնումների մասին հայտարարությունները յուրաքանչյուր պատվիրատուի կողմից գնումների էլեկտրոնային տեղեկատուում ինքնուրույն հրապարակելը |
Կսահմանվի գնումների էլեկտրոնային տեղեկատուում տեղեկությունների հրապարակման կարգը: |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
2012 թ. դեկտեմբերի 1 |
3. |
Էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգը մշակող կազմակերպության հետ պայմանավորվածության ձեռքբերում և համակարգում ներկա պահին հայտնի խնդիրների շտկում |
Կմշակվեն ներկա պահին բացահայտված խնդիրների տեխնիկական նկարագրերը, որոնք կտրամադրվեն համակարգը մշակող կազմակերպությանը՝ ծառայությունների կատարման վերջնական հայտը ստանալու նպատակով: |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
2012 թ. |
4. |
Շրջանակային համաձայնագրերով գնումների իրականացում էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգի միջոցով |
Պետական պատվիրատուների կողմից շրջանակային համաձայնագրերով գնումները կիրականացվեն բացա-ռապես էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգի միջոցով: |
պետական կառավարման մարմիններ |
2014 թ. |
5. |
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված ցանկում ներառված հանրային կազմակերպությունների գնումների լրացուցիչ պահանջների (առանձ-նահատկությունների) սահմանում և այդ կազմակերպությունների կողմից իրականացվող գնումների մոնիթորինգի կարգի հաստատում և մոնիթորինգի իրականացում |
1. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված ցանկում ներառված հանրային կազմակերպությունների գնումների լրացուցիչ պահանջների (առանձնահատկությունների) սահմանում, որը կնկարագրի գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներից տարբերվող հանրային կազմակերպությունների գնումների լրացուցիչ պահանջները (առանձ-նահատկությունները): |
հանրային ծառայություն-ները կարգավորող հանձնաժողով |
2013 թ. |
2. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված ցանկում ներառված հանրային կազմակերպությունների գնումների գործընթացի մոնիթորինգի կարգ, որը կնկարագրի մոնիթորինգի մեխանիզմներն ու գործիքները, իրականացման և հրապարակման պարբերականությունն ու ձևաչափը: |
2013 թ. | |||
6. |
Պատվիրատուների կողմից հայտարարվող գնման ընթացակարգերի հայտարարությունների և հրավերների ընտրանքային ուսումնասիրությունների իրականացում |
Կմշակվի և կներդրվի պատվիրատուների կողմից հրապարակված հայտարարությունների և հրավերների ընտրանքային ուսումնասիրության կարգ (օրինակ՝ ըստ պատվիրատուների, ըստ գնման ընթացակարգերի, ըստ գնման նախահաշվային գնի և այլն): Ուսումնասիրության արդյունքների հիման վրա առաջարկները պատվիրատուների կողմից հաշվի կառնվեն տվյալ ընթացակարգերի ընթացքում: |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
2012 թ. |
7. |
Բողոքարկման խորհրդի որոշումների կատարման ապահովում |
Կմշակվի և կներդրվի բողոքարկման խորհրդի քարտուղարության կողմից բողոքարկման խորհրդի որոշումների կատարման հաշվառման համակարգ: |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
2012 թ. նոյեմբերի 1 |
(հավելվածը խմբ. 17.01.13 N 23-Ն, փոփ. 03.04.13 N 244-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |