ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մարտի 2013 թվականի N 277-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ՍՏ. ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԵԿ ՏԱՐՎԱՆԻՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 609-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետարանի «Երևանի Ստ. Շահումյանի անվան հ. 1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրեն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված` Երևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի պողոտայի 33 հասցեում գտնվող շենքից 107.8 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը մշակութային գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով վարձակալության հանձնել «Ամարաս-Դանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
2. Սահմանել, որ՝
1) վարձակալության տրամադրվող տարածքի ամսական վարձավճարը կազմում է 150 000 դրամ.
2) վարձակալությունից գոյացած վարձավճարներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Երևանի Ստ. Շահումյանի անվան հ. 1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Ամարաս-Դանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև վարձակալության պայմանագրի կնքումը՝ վարձակալության պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարելով «Ամարաս-Դանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. ապրիլի 2 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|