Գլխավոր տեղեկություն
Համար
N 186-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.03.2013-04.04.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.03.13/14(954) Հոդ.197
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.02.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.03.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 փետրվարի 2013 թվականի N 186-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2013-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆԳԻ) ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2013-2015 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի միջոցառումների իրականացման ֆինանսավորման հնարավորության հարցը քննարկել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացների շրջանակներում` Հայաստանի Հանրապետության շահագրգիռ պետական կառավարման մարմինների կողմից՝ սահմանված կարգով ներկայացված հայտերի առկայության դեպքում:

3. Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին` յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել կատարված աշխատանքների մասին հաշվետվություն:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մարտի 5

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

փետրվարի 28-ի N 186-Ն որոշման

 

Ա Զ Գ Ա Յ Ի Ն  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2013-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆԳԻ) ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

Ներածություն

 

Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպումը Հայաստանի Հանրապետությունում

 

Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպումը Հայաստանի Հանրապետությունում սկսվել է 2002 թվականից: Այդ երևույթի դեմ արդյունավետ պայքար մղելու նպատակով ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման և առուվաճառքի (թրաֆիքինգ) կանխման հայեցակարգը և ընդունվել ու իրականացվել են դրանից բխող երեք ազգային ծրագրերը. Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման և առքուվաճառքի (թրաֆիքինգ) կանխման 2004-2006 թվականների միջոցառումների ազգային ծրագիրը» (ՀՀ կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի N 58-Ն որոշում), «Հայաստանի Հանրապետությունում 2007-2009 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը» (ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 1598-Ն որոշում) և «Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը» (ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի N 1140-Ն որոշում): Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի պաշտպանությունն ու աջակցությունն արդյունավետ դարձնելու նպատակով ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի N 1385-Ա որոշմամբ հաստատվել է «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգը» (այսուհետ` ԱՈՒԿ):

 

Երրորդ ազգային ծրագրի շրջանակը

 

Երրորդ` 2010-2012 թվականների մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը սահմանել է բազմակողմանի նպատակներ, որոնք հասցեագրված են մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի բոլոր ոլորտներին: Ծրագիրն ամրագրել է ներքոհիշյալ հիմնական ուղղություններն ու խնդիրները` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի օրենսդրության կատարելագործում և կիրառում, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելում, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի պաշտպանություն և աջակցություն, համագործակցություն և ուսումնասիրությունների կատարում, մշտադիտարկում և գնահատում:

Ծրագրում մեծ ուշադրություն է դարձվում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելման խնդրին: Առանձին ուշադրության է արժանացել համապատասխան դերակատարների վերապատրաստումը և ուսուցանումը մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ոլորտում, կազմակերպվել են հատուկ դասընթացներ` մարդկանց շահագործմանը (թրաֆիքինգի) ենթարկված անձանց հայտնաբերման, նույնացման, ուղղորդման և աջակցության տրամադրման, հանցագործության կանխման ու բացահայտման ուղղությամբ: Իրավապահների և քաղաքացիական ծառայողների համար պատրաստվել և ներդրվել են մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ առանձին մասնագիտական մոդուլներ: Հատուկ ուշադրության է արժանացել երեխաների շահագործման (թրաֆիքինգի) խնդիրը և նախատեսվել են կանխարգելման տարբեր աշխատանքներ, հատուկ հաստատությունների աշխատակիցների և սաների համար իրականացվել են իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Հանրակրթական դպրոցների բարձր դասարանցիների և ուսուցիչների համար մշակվել և ներդրվել են մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) մասին ուղեցույցներ: Երիտասարդների շրջանում իրականացվել են լայնածավալ քարոզարշավներ ու ծրագրեր:

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի` 2010-2012 թվականների ազգային ծրագրի իրականացման վերաբերյալ կիսամյակային և տարեկան հաշվետվությունները ներկայացվել են Հայաստանի Հանրապետության կառավարություն:

Երրորդ ծրագրի շրջանակներում առաջին անգամ իրականացվեց ծրագրի կատարման անկախ մշտադիտարկում, որի արդյունքներն ու առաջարկությունները հաշվի են առնվել չորրորդ ծրագրի մշակման ժամանակ:

 

Չորրորդ ազգային ծրագրի շրջանակը

 

Չորրորդ` 2013-2015 թթ-ի մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը ներառում է նախորդ ծրագրի հիմնական ուղղությունները, միևնույն ժամանակ նախատեսված միջոցառումներով և նպատակներով ավելի զոհակենտրոն է:

Չորրորդ ծրագիրը նպատակ է հետապնդում առավել կենտրոնացնել պետության ջանքերը հատկապես մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի նույնացման և աջակցության բարելավման ուղղություններով` անհրաժեշտ ենթաօրենսդրական բարեփոխումներ իրականացնելով, ինչպես նաև ֆինանսական հիմք ստեղծելով ու զարգացնելով ոլորտում գործող դերակատարների կարողությունները:

Չորրորդ ծրագրի հիմնական նպատակներից է նաև ուսումնասիրությունների անցկացումն` այդ թվում աշխատող երեխաների շրջանում:

Չորրորդ ծրագրում, ինչպես եղել է նախորդ բոլոր ծրագրերում, մեծ ուշադրություն է դարձվում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի)` հատկապես աշխատանքային շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելման միջոցառումների իրականացմանը` ինչպես ընդհանուր բնակչության, այնպես էլ խոցելի խմբերի շրջանում:

Կարևոր ուղղություններից մեկն է նաև զանգվածային լրատվամիջոցների հետ համագործակցության զարգացումը` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեպքերի լուսաբանման և զոհերի մասին տեղեկության ներկայացման ձևաչափի և մոտեցումների, ինչպես նաև զոհերի տվյալների գաղտնիության ապահովմանը վերաբերող հարցերում:

Նախատեսված գործողությունների արդյունավետությունը գնահատելու նպատակով նախատեսվում է ազգային ծրագրի միջանկյալ և վերջնական անկախ մշտադիտարկման իրականացումը:

Ծրագիրը մշակվել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի կողմից:

Ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել նաև երրորդ ազգային ծրագրի կատարման անկախ մշտադիտարկման արդյունքները, ինչպես նաև միջազգային ատյանների` մասնավորապես 2012 թվականի սեպտեմբերին հրապարակված Եվրոպայի Խորհրդի «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի» կոնվենցիայի դրույթների Հայաստանի կողմից կատարման վերաբերյալ առաջին զեկույցի, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի առաջարկները:

Ծրագրում ներկայացված ռազմավարություններն ու գործողություններն ուղղված են մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը և ներառված են 5 հիմնական բաժիններում`

 մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի օրենսդրություն և օրենքների կիրառում,

 մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելում,

 մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի պաշտպանություն և աջակցություն,

 համագործակցություն,

 ուսումնասիրությունների կատարում, մշտադիտարկում և գնահատում:

 

I. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի օրենսդրություն և օրենքների կիրառում

 

Նպատակ 1. Օրենսդրական դաշտի կատարելագործում և կիրառելիության ապահովում

 

Ռազմավարություն 1. Իրականացնել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) երևույթի հետ կապված գործող օրենսդրական դաշտի շարունակական վերլուծություն: Անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարությանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենքներում և այլ իրավական ակտերում լրացումներ և փոփոխություններ կատարելու կամ նոր իրավական ակտեր ընդունելու վերաբերյալ առաջարկություններ:

Ռազմավարություն 2. Վերանայել ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի N 1385-Ա որոշմամբ հաստատված մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգը

 

Նպատակ 2. Միջազգային իրավապայմանագրային դաշտի բարելավում

 

Ռազմավարություն 1. Շարունակել աշխատանքները մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարում համագործակցության և մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց աջակցության տրամադրման նպատակով համաձայնագրերի ստորագրման ուղղությամբ` այդ թվում վերջնակետ երկրների հետ:

Ռազմավարություն 2. ա/ Հայաստանի Հանրապետության համար աշխատանքային միգրացիայի տեսանկյունից առավել հետաքրքրություն ներկայացնող պետությունների ցանկի ձևավորում:

Ռազմավարություն 2. բ/ Միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով համապատասխան երկրների աշխատաշուկաների ուսումնասիրության մեխանիզմների մշակում:

Ռազմավարություն 2. գ/ Աշխատուժի փոխանակման շուրջ միջպետական պայմանագրերի կնքման միջազգային փորձի ուսումնասիրություն:

Ակնկալվող արդյունքները

1. Կկատարելագործվի Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական դաշտը, այն կհամապատասխանեցվի Հայաստանի Հանրապետության միջազգային հանձնառություններին:

2. Կկատարելագործվի մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց նույնականացման մեխանիզմը և նրանց ցուցաբերվող աջակցությունը և պաշտպանությունը:

3. Առավել արդյունավետ կդառնա մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց աջակցությունը, նրանց վերադարձի կազմակերպումը, ինչպես նաև հանցագործների քրեական հետապնդումը:

4. Օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացիների պայմանագրային հիմունքներով աշխատելու հնարավորությունների մեծացում ՀՀ-ից պայմանագրային հիմունքներով արտագնա աշխատանքների մեկնման հնարավորությունների մեծացում, արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների իրավունքների ու շահերի պաշտպանության մակարդակի բարձրացում:

 

II. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելում

 

Նպատակ 1. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վտանգի վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացում

 

Ռազմավարություն 1. Շարունակել իրազեկման և տեղեկացվածության բարձրացման աշխատանքները մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վտանգի վերաբերյալ հատկապես ռիսկային խմբերում (արտագնա աշխատանքի մեկնողներ, օտարերկրացիներ, փախստականներ, կանայք, երիտասարդներ (ներառյալ մանկատների շրջանավարտներ), գործազուրկներ, հաշմանդամություն ունեցող անձինք):

Ռազմավարություն 2. ՀՀ սահմանային անցակետերում շարունակել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) մասին տեղեկատվական նյութերի տրամադրումը:

Ռազմավարություն 3. Ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններում իրականացնել հասարակական կազմակերպությունների կողմից տրամադրված մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վտանգի մասին տեղեկատվական նյութերի տարածում:

Ռազմավարություն 4. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ երիտասարդության իրազեկության բարձրացման նպատակով կազմակերպել քննարկումներ, հանդիպումներ, դասընթացներ և այլն:

Ռազմավարություն 5. ա/ Աջակցել աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացմանը և մասնագիտական կողմնորոշմանը, տրամադրել խորհրդատվություն ու տեղեկատվություն կրթության և աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների վերաբերյալ:

Ռազմավարություն 5. բ/ Մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային ստաժ չունեցող գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների աշխատանքային պրակտիկայի կազմակերպումը գործատուի մոտ:

Ռազմավարություն 6. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների, սփյուռքի համայնքային և եկեղեցական կառույցների միջոցով արտերկրում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում իրականացնել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ կանխարգելիչ միջոցառումներ` համապատասխան տեղեկատվական նյութերի տրամադրմամբ:

Ռազմավարություն 7. Միջոցառումներ իրականացնել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վտանգի վերաբերյալ իրազեկման բարձրացման և դրա դեմ պայքարի մեխանիզմների ուղղությամբ բանակում և հատկապես խաղաղապահ ուժերում, մասնավորապես`

ա/ խաղաղապահ առաքելություններին մասնակցող ՀՀ ԶՈՒ անձնակազմի շրջանում պարբերաբար անցկացնել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ իրազեկվածության բարձրացման քննարկում-դասախոսություններ` հաշվի առնելով միջազգային փորձը,

բ/ ՊՆ ենթակայության իրավապահ մարմինների անձնակազմի շրջանում անցկացնել իրազեկվածության բարձրացման հատուկ ուղղվածության դասընթացներ` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ,

գ/ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ ընդհանուր տեղեկություն ներառել մշակվելիք «Մարդու իրավունքը զինված ուժերում» դասընթացի առարկայի բովանդակության մեջ:

Ռազմավարություն 8. Կազմակերպել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վտանգի, կանխարգելման վերաբերյալ սեմինարներ, քննարկումներ արհմիությունների անդամ աշխատողների համար` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վտանգի վերաբերյալ տեղեկատվական նյութերի տրամադրմամբ:

 

Նպատակ 2. Բնակչության հետ անմիջական կապի մեջ գտնվող պետական կառույցների աշխատողների` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ իրազեկության բարձրացում

 

Ռազմավարություն 1. Անցկացնել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատողների համար վերապատրաստման դասընթացներ և անհրաժեշտության դեպքում վերանայել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության կողմից մշակված ձեռնարկը:

Ռազմավարություն 2. ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցների մասնակցությամբ կազմակերպել համաժողով մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարում ՀՀ իրավիճակի և ձեռնարկվող քայլերի վերաբերյալ իրազեկման բարձրացման նպատակով:

Ռազմավարություն 3. Կազմակերպել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի)` հատկապես աշխատանքային և երեխաների շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ դասընթացներ ներքոհիշյալ պետական մարմինների համար` 1) ՀՀ ԱԱԾ (մասնավորապես սահմանապահ ծառայության), 2) ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության (այդ թվում նաև քննչական մարմինների աշխատակիցների) և տարածքային ստորաբաժանումների, 3) ՀՀ հատուկ քննչական ծառայության, 4) ՀՀ դատախազության, 5) ՀՀ դատավորների, 6) ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների, 7) Սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների, 8) «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության մարզային և տարածքային մարմինների, 9) Ինտեգրված սոցիալական ծառայությունների, 10) Աշխատանքի պետական տեսչության, 11) ՀՀ առողջապահական համակարգի մասնագետների, 12) Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, 13) ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության:

Ռազմավարություն 4. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների աշխատողների համար կազմակերպել հատուկ դասընթացներ երեխաների շահագործման (թրաֆիքինգի) դեպքերի կանխարգելման, հայտնաբերման և աջակցության կազմակերպման վերաբերյալ:

Ռազմավարություն 5. Շարունակել հանրակրթական դպրոցների մանկավարժների վերապատրաստման դասընթացները` «Թրաֆիքինգ» ձեռնարկի կիրառմամբ:

Ռազմավարություն 6. Կազմակերպել երեխաների իրավունքների պաշտպանությունն իրականացնող կառույցների աշխատակիցների խորացված ուսուցում` երեխաների շահագործման դեպքերի հայտնաբերման, դրանց կանխման և պաշտպանության կազմակերպման նպատակով:

Ռազմավարություն 7. Իրավապահ մարմինների և աշխատանքի պետական տեսչության աշխատակիցների համար համատեղ քննարկումների կազմակերպում` աշխատանքային շահագործման (թրաֆիքինգի) դեպքերի հայտնաբերման և կանխարգելման արդյունավետության բարձրացման նպատակով:

Ռազմավարություն 8. ՀՀ դատախազության, ոստիկանության, և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների համար կազմակերպել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) և փողերի լվացման հետ կապված հանցագործությունների բացահայտման, քննության և քրեական հետապնդման վերաբերյալ համատեղ սեմինար-քննարկումներ:

 

Նպատակ 3. Անչափահասների շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելում

 

Ռազմավարություն 1. Շարունակել իրականացնել «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում սոցիալական, կրթական, առողջապահական միջոցառումներ:

Ռազմավարություն 2. Հանրակրթական դպրոցների սովորողների շրջանում մարդու իրավունքների (այդ թվում նաև թրաֆիքինգին և գենդերային հարցերին) վերաբերող թեմաների ուսուցում:

Ռազմավարություն 3. ՀՀ-ում երեխաների իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագրի շրջանակներում իրականացվելիք «Աշխատող երեխաների վերաբերյալ հետազոտության» արդյունքների քննարկում և անհրաժեշտության դեպքում թրաֆիքինգի դեմ պայքարին առնչվող առաջարկությունների մշակում:

Ռազմավարություն 4. Մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների և դասավանդողների համար կազմակերպել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ դասախոսություններ:

 

Նպատակ 4. Սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացում

 

Ռազմավարություն 1. Աղքատությունը և գործազրկությունը դիտելով որպես մարդկանց շահագործմանը (թրաֆիքինգին) նպաստող գործոններ` խոցելի խմբերի համար իրականացնել ձեռներեցությամբ զբաղվելուն նպաստող աջակցության ծրագրեր, այդ թվում նաև` ա/ ձեռնարկատիրության գործունեությանն ուղղված մասնագիտական ուսուցման կազմակերպմամբ և բ/ ֆինանսական աջակցության տրամադրմամբ:

Ռազմավարություն 2. Գործազուրկների համար կազմակերպել մասնագիտական ուսուցման դասընթացներ` հատկապես գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատեր հանդիսացող աշխատանք փնտրող անձանց համար:

Ռազմավարություն 3. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց հասարակության մեջ վերաինտեգրելու նպատակով, ինչպես նաև նրանց կրկնազոհացումից խուսափելու համար կազմակերպել մասնագիտական ուսուցման դասընթացներ` զբաղվածության առաջարկների տրամադրմամբ:

Ռազմավարություն 4. ՀՀ վերադարձող` մարդկանց շահագործմանը (թրաֆիքինգի) ենթարկված քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված զբաղվածության ծրագրերի վարում և նոր ծրագրերի ներդրում:

 

Նպատակ 5. Զանգվածային լրատվամիջոցների դերի բարձրացումը մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման գործընթացում

 

Ռազմավարություն 1. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վտանգի վերաբերյալ հասարակության իրազեկման բարձրացման նպատակով` ԶԼՄ-ների հետ համագործակցությամբ շարունակել կազմակերպել հեռուստատեսային և ռադիո հաղորդումներ, քննարկումներ, հանդիպումներ և այլն:

Ռազմավարություն 2. Մշտապես թարմացնել www.antitrafficking.am կայքը և այնտեղ զետեղված` Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարն արտացոլող նյութերը:

Ռազմավարություն 3. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերի վերաբերյալ լրագրողների իրազեկության բարձրացման, այդ երևույթի մասին մատուցվող տեղեկատվության էթիկական և մասնագիտական մոտեցումների կազմավորման նպատակով կազմակերպել քննարկումներ վարքականոնների օգտագործման և լուսաբանման առանձնահատկությունների վերաբերյալ:

Ռազմավարություն 4. Անցկացնել ամենամյա մրցանակաբաշխություն` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ լավագույն լրագրողական լուսաբանման համար:

Ակնկալվող արդյունքները

1. Կբարձրանա բնակչության, հատկապես նրա ռիսկային խմբերի` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վտանգների մասին տեղեկացվածության մակարդակը, դրա դեմ պայքարելու առկա հնարավորությունների մասին իրազեկվածությունը:

2. Կբարձրանա մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վտանգների մասին տեղեկացվածության մակարդակը, դրա դեմ պայքարելու առկա հնարավորությունների մասին իրազեկվածությունը:

3. Կբարձրանա արտերկրում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում իրազեկվածության մակարդակը` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ռիսկերի և մարդկանց շահագործմանը (թրաֆիքինգի) ենթարկված անձանց աջակցության նպատակով առկա հնարավորությունների մասին:

4. ՀՀ ՊՆ ենթակայության տակ գտնվող կառույցների անձնակազմի շրջանում կբարձրանա մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ իրազեկվածության մակարդակը:

5. Կբարձրանա արհմիության անդամ աշխատողների իրազեկությունը:

6. Կբարձրանա բնակչության հետ անմիջական կապի մեջ գտնվող պետական և այլ պետական կառույցների աշխատողների իրազեկությունը, կամրապնդվեն մասնագիտական կարողությունները և կխթանվի փոխհամագործակցությունը մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի հարցերում:

7. Կնվազի երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող կազմակերպությունների շրջանավարտների խոցելիությունը մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հանդեպ:

8. Կխորանան դպրոցականների գիտելիքները մարդու իրավունքների` այդ թվում նաև թրաֆիքինգի և գենդերային հարցերի վերաբերյալ:

9. Կհստակեցվի աշխատող երեխաների շրջանում թրաֆիքինգի տարածվածության պատկերը և անհրաժեշտության դեպքում կներկայացվեն համապատասխան առաջարկություններ:

10. Կխորանան մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների գիտելիքները մարդու իրավունքների` այդ թվում նաև թրաֆիքինգի և գենդերային հարցերի վերաբերյալ:

11. Կբարելավվի խոցելի խմբերի սոցիալ-տնտեսական վիճակը:

12. Կբարձրանա զանգվածային լրատվամիջոցների կողմից լուսաբանվող` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ նյութերի որակը, կավելանա մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) խնդիրները լուսաբանող լրագրողների քանակը:

 

III. Մարդկանց շահագործմանը (թրաֆիքինգի) ենթարկված անձանց պաշտպանություն և աջակցություն

 

Նպատակ 1. Մարդկանց շահագործմանը (թրաֆիքինգի) ենթարկված անձանց բացահայտում/նույնացում և վերադարձի կազմակերպում

 

Ռազմավարություն 1. Շարունակել աշխատանքները սահմանային անցակետերում ժամանակավոր պահման կետերի ստեղծման ուղղությամբ:

Ռազմավարություն 2. Շարունակել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքները` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց նախնական նույնացման, անհրաժեշտ օգնության տրամադրման և նրանց հայրենիք վերադարձի ապահովման ուղղությամբ:

Ռազմավարություն 3. Առավել արդյունավետ դարձնել սահմանային վերահսկողությունը` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) բացահայտման համար:

Ռազմավարություն 4. Մշակել և ներդնել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց նույնացման չափորոշիչները` իրավասու մարմինների կողմից կիրառման համար:

 

Նպատակ 2. Մարդկանց շահագործմանը (թրաֆիքինգի) ենթարկված անձանց օգնության և աջակցության տրամադրում

 

Ռազմավարություն 1. Շարունակել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց ուղղորդման կարգի կիրառումը` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց տրամադրելով կարգով սահմանված աջակցություն, այդ թվում նաև բժշկական, սոցիալական, հոգեբանական, իրավական օգնություն և խորհրդատվություն, ինչպես նաև կազմակերպել նրանց վերականգնողական աշխատանքները:

Ռազմավարություն 2. Մշակել առաջարկություններ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց համար փոխհատուցման համակարգի ստեղծման վերաբերյալ:

Ռազմավարություն 3. Աշխատանքներ իրականացնել Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգում դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությունն ապահովող առանձին մասնագիտացված ստորաբաժանում ստեղծելու ուղղությամբ:

Ռազմավարություն 4. Մշակել և ներդնել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց մատուցվող անհրաժեշտ ծառայությունների նվազագույն չափորոշիչներ:

Ռազմավարություն 5. Տեղեկատվության տարածում հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության, զբաղվածության և առողջապահական անվճար ծառայությունների մասին:

Ակնկալվող արդյունքները

1. Առավել արդյունավետ կդառնա մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց ուղղորդումը և նրանց` կարգով սահմանված աջակցության տրամադրումը:

2. Մարդկանց շահագործմանը (թրաֆիքինգի) ենթարկված անձանց նույնացման աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով կներդրվի նույնացման, ինքնության հաստատման չափանիշների համակարգ:

3. ԱՈՒԿ-ով նախատեսված աջակցության տրամադրումը կնպաստի մարդկանց շահագործմանը (թրաֆիքինգի) ենթարկված անձանց ինտեգրմանը հասարակության մեջ:

4. Առավել արդյունավետ կդառնա դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությունը, այդ թվում` կապահովվեն մարդկանց շահագործմանը (թրաֆիքինգի) ենթարկված անձանց անվտանգությունն ու անձնական տվյալների գաղտնիությունը:

5. Առավել արդյունավետ և մասնագիտական որակով կիրականացվի մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց աջակցության տրամադրումը, ինչպես նաև մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց աջակցության գործընթացը և վերաինտեգրումը:

 

IV. Համագործակցություն

 

Նպատակ 1. Միջազգային, տարածաշրջանային համագործակցություն

 

Ռազմավարություն 1. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ոլորտում լայնորեն համագործակցել միջազգային, տարածաշրջանային, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների հետ:

Ռազմավարություն 2. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ արդյունավետ պայքարի նպատակով ընդլայնել և բարելավել համագործակցությունն օտարերկրյա իրավապահ մարմինների ու մասնագիտացված միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական հաստատությունների հետ:

Ակնկալվող արդյունքները

1. Առաջատար փորձի կիրառումը մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարում:

2. Կընդլայնվեն և կխորանան կապերն օտարերկրյա իրավապահ, սահմանային վերահսկման մարմինների ու մասնագիտացված միջազգային կազմակերպությունների միջև:

 

V. Ուսումնասիրությունների կատարում, մշտադիտարկում և գնահատում

 

Ռազմավարություն 1. Ուսումնասիրել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի)` հատկապես աշխատանքային շահագործման (թրաֆիքինգի) չափերի և բնութագրերի վերաբերյալ հետազոտության մեթոդաբանության միջազգային փորձը և քննարկել Հայաստանի Հանրապետությունում դրանց կիրառման հնարավորությունը:

Ռազմավարություն 2. Պահպանել և զարգացնել մարդկանց շահագործմանը (թրաֆիքինգին) ենթարկված և մարդկանց շահագործում (թրաֆիքինգ) կատարած անձանց տեղեկատվական համակարգերը և դրանց հիման վրա իրականացնել վերլուծություն (ներառելով սեռը, տարիքը, շահագործման ձևը, ծագման/նպատակակետ երկիրը և այլն):

Ռազմավարություն 3. Պարբերաբար ուսումնասիրություններ անցկացնել ՀՀ ԶՈՒ հարկադիր աշխատանքի հնարավոր դեպքերի բացահայտման, դրանց տարածվածության աստիճանի, ծնող պատճառների հայտնաբերման և կանխարգելման նպատակով քայլեր ձեռնարկել այդ երևույթի ու դրա բացասական հետևանքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ:

Ռազմավարություն 4. Իրականացնել սույն ծրագրի կատարման միջանկյալ (տարեկան) և վերջնական (եռամյա) մշտադիտարկում:

Ակնկալվող արդյունքները

1. Կհստակեցվի մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) չափերի և բնութագրերի վերաբերյալ ուսումնասիրության անցկացման հարցը, կստացվեն հավաստի տվյալներ հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) խնդրի, դրա բնութագրերի, դրդապատճառների ու նպաստող երևույթների մասին:

2. Կբարձրանա ծրագրի իրականացման արդյունավետությունը:

Հայաստանի Հանրապետությունում 2013-2015 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից` հասարակական ու մասնավոր ոլորտների հատկացումներից, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2013-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆԳԻ) ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

NN
ը/կ

Միջոցառումները

Պատասխանատու և համագործակցող կազմակերպությունները

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման հնարավոր աղբյուրներ

Գնահատման

ցուցիչներ

Ակնկալվող արդյունքներ

1

2

3

4

5

6

7

I. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի օրենսդրություն և օրենքների կիրառում

Նպատակ 1. Օրենսդրական դաշտի կատարելագործում և կիրառելիության ապահովում

1

Իրականացնել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) երևույթի հետ կապված գործող օրենսդրական դաշտի շարունակական վերլուծություն և անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարությանը ներկայացնել

Հայաստանի Հանրապետության օրենքներում և այլ իրավական ակտերում լրացումներ և փոփոխություններ կատարելու կամ նոր իրավական ակտեր ընդունելու վերաբերյալ առաջարկություններ

Շահագրգիռ պետական մարմիններ

2013-2015

 

Օրենսդրական դաշտի լրամշակմանն ուղղված առաջարկները և դրանց հիման վրա ընդունված իրավական ակտերը

Կկատարելագործվի Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական դաշտը, կհամապատասխանեցվի Հայաստանի Հանրապետության միջազգային հանձնառություններին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2

Վերանայել ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի N 1385-Ա որոշմամբ հաստատված մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգը

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ

2013-2014

 

Առաջարկված փոփոխություններով ընդունված ազգային ուղղորդման կարգը

Կկատարելագործվի մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց նույնացման մեխանիզմը և նրանց ցուցաբերվող աջակցությունը և պաշտպանությունը

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ)

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

 

Նպատակ 2. Միջազգային իրավապայմանագրային դաշտի բարելավում

3

Շարունակել աշխատանքները մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարում համագործակցության և մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց աջակցության տրամադրման նպատակով համաձայնագրերի ստորագրման ուղղությամբ` այդ թվում վերջնակետ երկրների հետ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2013-2015

 

Կնքված և մշակման ընթացքում գտնվող համաձայնագրերի քանակը

Առավել արդյունավետ կդառնա մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց աջակցությունը, նրանց վերադարձի կազմակերպումը, ինչպես նաև հանցագործների քրեական հետապնդումը

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն

4

ա/ Հայաստանի Հանրապետության համար աշխատանքային միգրացիայի տեսանկյունից առավել հետաքրքրություն ներկայացնող պետությունների ցանկի ձևավորում
բ/ Միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով համապատասխան երկրների աշխատաշուկաների ուսումնասիրության մեխանիզմների մշակում
գ/ Աշխատուժի փոխանակման շուրջ միջպետական պայմանագրերի կնքման միջազգային փորձի ուսումնասիրություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2013-2015

 

Համապատասխան ցանկի առկայությունը, համապատասխան երկրների աշխատաշուկաների ուսումնասիրության մշակված մեխանիզմները, միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա միջպետական պայմանագրերի կնքմանն ուղղված առաջարկները

Օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացիների պայմանագրային հիմունքներով աշխատելու հնարավորությունների մեծացում
ՀՀ-ից պայմանագրային հիմունքներով արտագնա աշխատանքների մեկնման հնարավորությունների մեծացում, արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների իրավունքների ու շահերի պաշտպանության մակարդակի բարձրացում

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

 

II. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելում

 

Նպատակ 1. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վտանգի վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացում

5

Շարունակել իրազեկման և տեղեկացվածության բարձրացման աշխատանքները մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վտանգի վերաբերյալ հատկապես ռիսկային խմբերում (արտագնա աշխատանքի մեկնողներ, օտարերկրացիներ, փախստականներ, կանայք, երիտասարդություն (ներառյալ մանկատների շրջանավարտներ), գործազուրկներ, հաշմանդամություն ունեցող անձինք)

Շահագրգիռ պետական մարմիններ

2013-2015

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և օրենքով չարգելվող ֆինանսավորման այլ աղբյուրներ

Քարոզարշավների քանակը, մասնակիցների թիվը` ըստ թիրախային խմբերի

Կբարձրանա բնակչության, հատկապես նրա ռիսկային խմբերի` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վտանգների մասին տեղեկացվածության մակարդակը, դրա դեմ պայքարելու առկա հնարավորությունների մասին իրազեկվածությունը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն

Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիա
(համաձայնությամբ)

Հայաստանի գործատուների հանրապետական միություն
(համաձայնությամբ)

6

ՀՀ սահմանային անցակետերում շարունակել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) մասին տեղեկատվական նյութերի տրամադրումը

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

2013-2015

 

Տրամադրված նյութերի քանակը

Կբարձրանա մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վտանգների մասին տեղեկացվածության մակարդակը, դրա դեմ պայքարելու առկա հնարավորությունների մասին իրազեկվածությունը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն

7

Ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններում իրականացնել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վտանգի մասին հասարակական կազմակերպությունների կողմից տրամադրված տեղեկատվական նյութերի տարածում

ՀՀ առողջապահության նախարարություն

2013-2015

 

Տրամադրված նյութերի քանակը

8

Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ երիտասարդության իրազեկության բարձրացման նպատակով կազմակերպել քննարկումներ, հանդիպումներ, դասընթացներ և այլն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

2013-2015

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և օրենքով չարգելվող ֆինանսավորման այլ աղբյուրներ

Դասընթացների և մասնակիցների թիվը

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն

9

ա/ Աջակցել աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացմանը և մասնագիտական կողմնորոշմանը, տրամադրել խորհրդատվություն ու տեղեկատվություն կրթության և աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների վերաբերյալ

բ/ Մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային ստաժ չունեցող գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների աշխատանքային պրակտիկայի կազմակերպումը գործատուի մոտ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2013-2015

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և օրենքով չարգելվող ֆինանսավորման այլ աղբյուրներ

Խորհրդատվություն և տեղեկատվություն ստանալու նպատակով դիմողների թիվը, գործակալությանը դիմած մասնագիտություն ունեցող հաշմանդամների թիվը

Ստացված խորհրդատվություն և տեղեկատվություն, կազմակերպված աշխատանքային պրակտիկա

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

10

Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների, համայնքային և եկեղեցական կառույցների միջոցով արտերկրում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում իրականացնել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ կանխարգելիչ միջոցառումներ` համապատասխան տեղեկատվական նյութերի տրամադրմամբ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2013-2015

 

Տրամադրված նյութերի քանակն` ըստ ուղղությունների

Կբարձրանա արտերկրում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում իրազեկվածության մակարդակը մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ռիսկերի և մարդկանց շահագործմանը (թրաֆիքինգի) ենթարկված անձանց աջակցության նպատակով առկա հնարավորությունների մասին

Սփյուռքի նախարարություն

11

Միջոցառումներ իրականացնել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վտանգի վերաբերյալ իրազեկման բարձրացման և դրա դեմ պայքարի մեխանիզմների ուղղությամբ բանակում և հատկապես խաղաղապահ ուժերում, մասնավորապես`

ա/ խաղաղապահ առաքելություններին մասնակցող ՀՀ ԶՈՒ անձնակազմի շրջանում պարբերաբար անցկացնել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ իրազեկվածության բարձրացման քննարկում-դասախոսություններ` հաշվի առնելով միջազգային փորձը

բ/ ՊՆ ենթակայության իրավապահ մարմինների անձնակազմի շրջանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ իրազեկվածության բարձրացման հատուկ ուղղվածության դասընթացներ անցկացնել

գ/ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ ընդհանուր տեղեկություն ներառել մշակվելիք «Մարդու իրավունքը զինված ուժերում» դասընթացի առարկայի բովանդակության մեջ

ՀՀ պաշտպանության նախարարություն

2013-2015

օրենքով չարգելվող ֆինանսավորման այլ աղբյուրներ

Դասախոսությունների և մասնակիցների թիվը,
մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ թեմայի ներառումը
«Մարդու իրավունքը զինված ուժերում» դասընթացում, դասընթացի ամփոփիչ արդյունքները

ՀՀ ՊՆ ենթակայության տակ գտնվող կառույցների անձնակազմի շրջանում կբարձրանա մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ իրազեկվածության մակարդակը

12

Կազմակերպել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վտանգի, կանխարգելման վերաբերյալ սեմինարներ, քննարկումներ արհմիության անդամ աշխատողների համար` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վտանգի վերաբերյալ տեղեկատվական նյութերի տրամադրմամբ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2013-2015

օրենքով չարգելվող ֆինանսավորման այլ աղբյուրներ

Մասնակիցների և տրամադրված նյութերի քանակը

Կբարձրանա արհմիության անդամ աշխատողների իրազեկությունը

Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիա
(համաձայնությամբ)

 

Նպատակ 2. Բնակչության հետ անմիջական կապի մեջ գտնվող պետական կառույցների աշխատողների` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ իրազեկության բարձրացում

13

Անցկացնել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատողների համար վերապատրաստման դասընթացներ և անհրաժեշտության դեպքում վերանայել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության կողմից մշակված ձեռնարկը:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2013-2015

 

Անցկացված դասընթացների և մասնակիցների թիվը, վերանայված ձեռնարկի առկայություն,

Կբարձրանա բնակչության հետ անմիջական կապի մեջ գտնվող պետական և այլ պետական կառույցների աշխատողների իրազեկությունը, կամրապնդվեն մասնագիտական կարողությունները և կխթանվի փոխհամագործակցությունը մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի հարցերում

14

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցների մասնակցությամբ կազմակերպել համաժողովներ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարում ՀՀ իրավիճակի և ձեռնարկվող քայլերի վերաբերյալ իրազեկման բարձրացման նպատակով

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2013-2015

օրենքով չարգելվող ֆինանսավորման այլ աղբյուրներ

Անցկացված համաժողովների և մասնակիցների թիվը

15

Կազմակերպել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի)` հատկապես աշխատանքային և երեխաների շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ դասընթացներ ներքոհիշյալ պետական մարմինների աշխատակիցների համար`

1) ՀՀ ԱԱԾ (մասնավորապես սահմանապահ ծառայության)

2) ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության (այդ թվում նաև քննչական մարմինների աշխատակիցների) և տարածքային ստորաբաժանումների

3) ՀՀ հատուկ քննչական ծառայության

4) ՀՀ դատախազության

5) ՀՀ դատավորների

6) ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների

7) Սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների

8) «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության մարզային և տարածքային մարմինների

9) Ինտեգրված սոցիալական ծառայությունների

10) Աշխատանքի պետական տեսչության

11) ՀՀ առողջապահական համակարգի մասնագետների

12) Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների

13) ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության

Շահագրգիռ պետական մարմիններ

2013-2015

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և օրենքով չարգելվող ֆինանսավորման այլ աղբյուրներ

Անցկացված դասընթացների և մասնակիցների թիվը

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն

ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ)

Դատական դեպարտամենտ
(համաձայնությամբ)

ՀՀ փաստաբանների պալատ (համաձայնությամբ)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

16

Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների աշխատողների համար կազմակերպել հատուկ դասընթացներ երեխաների շահագործման (թրաֆիքինգի) դեպքերի կանխարգելման, հայտնաբերման և աջակցության կազմակերպման վերաբերյալ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2014-2015

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և օրենքով չարգելվող ֆինանսավորման այլ աղբյուրներ

Անցկացված դասընթացների և մասնակիցների թիվը

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

Հայաստանի գործատուների հանրապետական միություն
(համաձայնությամբ)

17

Շարունակել հանրակրթական դպրոցների մանկավարժների վերապատրաստման դասընթացները` «Թրաֆիքինգ» ձեռնարկի կիրառմամբ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2013-2015

օրենքով չարգելվող ֆինանսավորման այլ աղբյուրներ

Վերապատրաստման դասընթացների և մասնակիցների թիվը

 

18

Կազմակերպել երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի մասնագետների խորացված ուսուցում, ուղղված երեխաների շահագործման դեպքերի հայտնաբերմանը, կանխմանը և պաշտպանության կազմակերպմանը

Շահագրգիռ պետական մարմիններ

2014-2015

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և օրենքով չարգելվող ֆինանսավորման այլ աղբյուրներ

Անցկացված դասընթացների և մասնակիցների թիվը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

19

Իրավապահ մարմինների և աշխատանքի պետական տեսչության աշխատակիցների համար համատեղ քննարկումների կազմակերպում` աշխատանքային թրաֆիքինգի դեպքերի հայտնաբերման և կանխարգելման արդյունավետության բարձրացման նպատակով

Շահագրգիռ պետական մարմիններ

2013-2015

օրենքով չարգելվող ֆինանսավորման այլ աղբյուրներ

Անցկացված քննարկումների և մասնակիցների թիվը, արդյունքների ամփոփում

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ)

20

ՀՀ դատախազության, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների համար կազմակերպել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) և փողերի լվացման հետ կապված հանցագործությունների բացահայտման, քննության և քրեական հետապնդման վերաբերյալ համատեղ սեմինար- քննարկումներ

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ

2013-2015

օրենքով չարգելվող ֆինանսավորման այլ աղբյուրներ

Քննարկումների և մասնակիցների թիվը, արդյունքների ամփոփում

 

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն

ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

 

Նպատակ 3. Անչափահասների շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելում

21

Շարունակել իրականացնել «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում սոցիալական, կրթական, առողջապահական միջոցառումներ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2013-2015

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ

Շահառուների թիվը

Կնվազի մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների խոցելիությունը մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հանդեպ

22

Հանրակրթական դպրոցների սովորողների շրջանում մարդու իրավունքների (այդ թվում նաև թրաֆիքինգին և գենդերային հարցերին) վերաբերող թեմաների ուսուցում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2013-2015

 

Դասաժամերի քանակը

Կխորանան դպրոցականների գիտելիքները մարդու իրավունքների` այդ թվում նաև թրաֆիքինգի և գենդերային հարցերի վերաբերյալ

23

ՀՀ-ում երեխաների իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագրի շրջանակներում իրականացվելիք
«Աշխատող երեխաների վերաբերյալ հետազոտության» արդյունքների քննարկում և անհրաժեշտության դեպքում թրաֆիքինգի դեմ պայքարին առնչվող առաջարկությունների մշակում

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ

2014

 

Քննարկումների արդյունքների ամփոփում

Կհստակեցվի աշխատող երեխաների շրջանում թրաֆիքինգի տարածվածության պատկերը և անհրաժեշտության դեպքում կներկայացվեն առաջարկություններ

24

Մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների և դասավանդողների համար կազմակերպել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ դասախոսություններ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

2013-2015

օրենքով չարգելվող ֆինանսավորման այլ աղբյուրներ

Դասախոսությունների և մասնակիցների թիվը

Կխորանան մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների գիտելիքները մարդու իրավունքների` այդ թվում նաև թրաֆիքինգի վերաբերյալ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Հայաստանի գործատուների հանրապետական միություն
(համաձայնությամբ)

 

Նպատակ 4. Սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացում

25

Աղքատությունը և գործազրկությունը դիտելով որպես մարդկանց շահագործմանը (թրաֆիքինգին) նպաստող գործոններ` 
խոցելի խմբերի համար իրականացնել ձեռներեցությամբ զբաղվելուն նպաստող աջակցության ծրագրեր, այդ թվում նաև`
ա/ ձեռնարկատիրության գործունեությանն ուղղված մասնագիտական ուսուցման կազմակերպմամբ
բ/ ֆինանսական աջակցության տրամադրմամբ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2013-2015

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և օրենքով չարգելվող ֆինանսավորման այլ աղբյուրներ

Ծրագրերի և շահառուների
քանակը` ըստ ծրագրերի

Կբարելավվի խոցելի խմբերի սոցիալ-տնտեսական վիճակը

26

Գործազուրկների համար կազմակերպել մասնագիտական ուսուցման դասընթացներ` հատկապես գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող աշխատանք փնտրող անձանց համար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2013-2015

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ

Դասընթացների մասնակիցների և աշխատանքի տեղավորվածների քանակը

27

Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց հասարակության մեջ վերաինտեգրելու նպատակով, ինչպես նաև նրանց կրկնազոհացումից խուսափելու համար կազմակերպել մասնագիտական ուսուցման դասընթացներ` զբաղվածության առաջարկների տրամադրմամբ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2013-2015

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և օրենքով չարգելվող ֆինանսավորման այլ աղբյուրներ

Մասնագիտական ուսուցում անցած մարդկանց շահագործմանը (թրաֆիքինգի) ենթարկված անձանց, աշխատանքի առաջարկներ ստացածների և աշխատանքի տեղավորվածների քանակը

28

ՀՀ վերադարձող` մարդկանց շահագործմանը (թրաֆիքինգի) ենթարկված քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված զբաղվածության ծրագրերի վարում և նոր ծրագրերի ներդրում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2013-2015

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ

Համապատասխան ծրագրերում ներգրավվածների թիվը

ՀՀ վերադարձած և աշխատանքի տեղավորված ՀՀ քաղաքացիներ

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն

 

Նպատակ 5. Զանգվածային լրատվամիջոցների դերի բարձրացումը մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման գործընթացում

29

Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վտանգի վերաբերյալ հասարակության իրազեկման բարձրացման նպատակով` ԶԼՄ-ների հետ համագործակցությամբ շարունակել կազմակերպել հեռուստատեսային և ռադիո հաղորդումներ, քննարկումներ, հանդիպումներ և այլն

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ

 

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2013-2015

 

Իրականացված հաղորդումների, քննարկումների և հանդիպումների քանակը

Բնակչության շրջանում կբարձրանա երևույթի մասին իրազեկության և տեղեկացվածության մակարդակը

30

Մշտապես թարմացնել www.antitrafficking.am կայքը, դրանում զետեղված` հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարն արտացոլող նյութերը

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի աշխատանքային խումբ

2013-2015

օրենքով չարգելվող ֆինանսավորման այլ աղբյուրներ

www.antitrafficking.am կայքի այցելությունների քանակը

31

Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերի վերաբերյալ լրագրողների իրազեկության բարձրացման, այդ երևույթի մասին մատուցվող տեղեկատվության էթիկական և մասնագիտական մոտեցումների կազմավորման նպատակով կազմակերպել քննարկումներ վարքականոնների օգտագործման և լուսաբանման առանձնահատկությունների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2013-2015

օրենքով չարգելվող ֆինանսավորման այլ աղբյուրներ

Կազմակերպված միջոցառումների և մասնակիցների քանակը

Կբարձրանա զանգվածային լրատվամիջոցների կողմից մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ լուսաբանվող նյութերի որակը

32

Անցկացնել ամենամյա մրցանակաբաշխություն` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ լավագույն լրագրողական լուսաբանման համար

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ

2013-2015

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և/կամ օրենքով չարգելվող ֆինանսավորման այլ աղբյուրներ

Իրականացված մրցանակաբաշխության արդյունքները

Կավելանա մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) խնդիրները լուսաբանող լրագրողների քանակը

 

III. Մարդկանց շահագործմանը (թրաֆիքինգի) ենթարկված անձանց պաշտպանություն և աջակցություն

 

Նպատակ 1. Մարդկանց շահագործմանը (թրաֆիքինգի) ենթարկված անձանց բացահայտում/ նույնացում և վերադարձի կազմակերպում

33

Շարունակել աշխատանքները սահմանային անցակետերում ժամանակավոր պահման կետերի ստեղծման ուղղությամբ

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

2013-2015

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և օրենքով չարգելվող ֆինանսավորման այլ աղբյուրներ

Ստեղծված կետերի քանակը

Առավել արդյունավետ կդառնա մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց ուղղորդումը և նրանց` կարգով սահմանված աջակցության տրամադրումը

34

Շարունակել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքները` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց նախնական նույնացման, անհրաժեշտ օգնության տրամադրման և նրանց հայրենիք վերադարձի ապահովման ուղղությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2013-2015

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և օրենքով չարգելվող ֆինանսավորման այլ աղբյուրներ

Նույնացված և վերադարձածների թիվը

35

Առավել արդյունավետ դարձնել սահմանային վերահսկողությունը`մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) բացահայտման համար

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

2013-2015

     

36

Մշակել և ներդնել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց նույնացման չափորոշիչները` կազմակերպությունների կողմից կիրառման համար

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ

2013-2014

 

Մշակված և ներդրված չափորոշիչների առկայություն

Մարդկանց շահագործմանը (թրաֆիքինգի) ենթարկված անձանց նույնացման աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով կներդրվի նույնացման, ինքնության հաստատման չափանիշների համակարգ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

Նպատակ 2. Մարդկանց շահագործմանը (թրաֆիքինգի) ենթարկված անձանց օգնության և աջակցության տրամադրում

37

Շարունակել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց ուղղորդման կարգի կիրառումը` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց տրամադրելով կարգով սահմանված աջակցությունը, այդ թվում նաև բժշկական, սոցիալական, հոգեբանական, իրավական օգնություն և խորհրդատվություն, ինչպես նաև կազմակերպել նրանց վերականգնողական աշխատանքները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2013-2015

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և օրենքով չարգելվող ֆինանսավորման այլ աղբյուրներ

Ուղղորդված, աջակցություն ստացած անձանց թիվը, տրամադրված աջակցության տեսակները

ԱՈՒԿ-ով նախատեսված աջակցության տրամադրումը կնպաստի մարդկանց շահագործմանը (թրաֆիքինգի) ենթարկված անձանց ինտեգրմանը հասարակություն

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

38

Մշակել առաջարկություններ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց համար փոխհատուցման համակարգի ստեղծման հնարավորության վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ

2013-2015

 

Մշակված առաջարկությունների առկայություն

Փոխհատուցման համակարգի ստեղծման հնարավորության դեպքում հնարավոր կլինի թրաֆիքինգի ենթարկված անձանց անհրաժեշտ նյութական աջակցություն ցուցաբերել:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

39

Աշխատանքներ իրականացնել Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգում դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությունն ապահովող առանձին մասնագիտացված ստորաբաժանում ստեղծելու ուղղությամբ

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն

2013-2015

 

Համապատասխան կառույցի/ստորաբաժանման ստեղծում

Առավել արդյունավետ կդառնա դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությունը, այդ թվում` կապահովվեն մարդկանց շահագործմանը (թրաֆիքինգի) ենթարկված անձանց անվտանգությունն ու անձնական տվյալների գաղտնիությունը

40

Մշակել և ներդնել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց մատուցվող անհրաժեշտ ծառայությունների նվազագույն չափորոշիչներ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2013-2014

 

Մշակված չափորոշիչների առկայություն

Առավել արդյունավետ և մասնագիտական որակով կիրականացվի մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց աջակցության տրամադրումը,
ինչպես նաև մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց աջակցության գործընթացը և վերաինտեգրումը

41

Տեղեկատվության տարածում հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության, զբաղվածության և առողջապահական անվճար ծառայությունների մասին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2013-2015

 

Անցկացված միջոցառումների քանակը և բնույթը

ՀՀ առողջապահության նախարարություն

   
 

IV. Համագործակցություն

 

Նպատակ 1. Միջազգային, տարածաշրջանային համագործակցություն

42

Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ոլորտում լայնորեն համագործակցել միջազգային, տարածաշրջանային, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների հետ

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ

2013-2015

   

Առաջատար փորձի կիրառումը մարդկանց շահագործման(թրաֆիքինգի) դեմ պայքարում

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

43

Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ արդյունավետ պայքարի նպատակով ընդլայնել և բարելավել համագործակցությունը օտարերկրյա իրավապահ մարմինների ու մասնագիտացված միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական հաստատությունների հետ

Շահագրգիռ պետական մարմիններ

2013-2015

   

Կընդլայնվեն և կխորանան կապերը օտարերկրյա իրավապահ, սահմանային վերահսկման մարմինների ու մասնագիտացված միջազգային կազմակերպությունների միջև

ՀՀ կառավարությանն առընթեր
ոստիկանություն

ՀՀ գլխավոր դատախազություն(համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

V. Ուսումնասիրությունների կատարում, մշտադիտարկում և գնահատում

44

Ուսումնասիրել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի)` հատկապես աշխատանքային թրաֆիքինգի չափերի և բնութագրերի վերաբերյալ հետազոտության մեթոդաբանության միջազգային փորձը և քննարկել Հայաստանի Հանրապետությունում դրանց կիրառման հնարավորությունը

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ

2013-2015

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և օրենքով չարգելվող ֆինանսավորման այլ աղբյուրներ

Ուսումնասիրված միջազգային փորձ, քննարկված և ներկայացված առաջարկությունների առկայություն

Կհստակեցվի մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) չափերի և բնութագրերի վերաբերյալ ուսումնասիրության անցկացման հարցը, կստացվեն հավաստի տվյալներ հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) խնդրի, դրա բնութագրերի, դրդապատճառների ու նպաստող երևույթների մասին

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (համաձայնությամբ)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

45

Պահպանել և կատարելագործել մարդկանց շահագործմանը (թրաֆիքինգին) ենթարկված և մարդկանց շահագործում (թրաֆիքինգ) կատարած անձանց տեղեկատվական համակարգերը և դրանց հիման վրա իրականացնել վերլուծություն (ներառելով սեռը, տարիքը, շահագործման ձևը, ծագման/նպատակակետ երկիրը և այլն)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2013-2015

 

Իրականացված վերլուծությունները

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն

46

Պարբերաբար ուսումնասիրություններ անցկացնել ՀՀ ԶՈՒ հարկադիր աշխատանքի հնարավոր դեպքերի բացահայտման, դրանց տարածվածության աստիճանի, ծնող պատճառների հայտնաբերման նպատակով և կանխարգելման նպատակով քայլեր ձեռնարկել այդ երևույթի ու դրա բացասական հետևանքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ

ՀՀ պաշտպանության նախարարություն

2013-2015

 

Ուսումնասիրությունը իրականացված, առաջարկությունները մշակված և ներկայացված

47

Իրականացնել սույն ծրագրի կատարման միջանկյալ (տարեկան) և վերջնական (եռամյա) մշտադիտարկում

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի աշխատանքային խումբ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2013-2015

 

Իրականացված մշտադիտարկումների արդյունքներ, ներկայացված առաջարկություններ

Կբարձրանա ծրագրի իրականացման արդյունավետությունը

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան