ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 փետրվարի 2013 թվականի N 93-Ա
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 27-ի N 346-Ն որոշման դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված շենքերը և շինությունները (այսուհետ` գույք)՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո գույքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն):
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել գույքի նկատմամբ սույն որոշման 3-րդ կետից բխող՝ անհատույց օգտագործման մասին պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. փետրվարի 11 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի N 93-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ օգտագործման իրավունքով ամրացվոՂ ԳՈՒՅՔԻ
NN |
Անվանումը |
Չափի միավորը |
Ներքին մակերեսը |
Սպասարկման համար անհրաժեշտ հողամասը |
Գտնվելու վայրը |
Հաշվեկշռային արժեքը |
1. |
Վարչական տարածք, աստիճանավանդակ և միջանցք |
քառ. մետր |
157.7 |
- |
քաղ. Երևան, Ծովակալ Իսակովի պող., 9/1, 1-ին հարկ |
769794 |
2. |
Վարչական տարածք |
քառ. մետր |
69.3 |
300 |
քաղ. Երևան, |
523102 |
3. |
Վարչական տարածք, աստիճանավանդակ և միջանցք |
քառ. մետր |
114.5 |
- |
ՀՀ Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, Երևանյան խճ., 62, 2-րդ հարկ |
382839 |
4. |
Վարչական տարածք, աստիճանավանդակ և միջանցք |
քառ. մետր |
207.9 |
- |
ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Ղուկասյան 30, |
- |
5. |
Վարչական տարածք, աստիճանավանդակ և միջանցք |
քառ. մետր |
59.7 |
- |
ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Վաղարշապատ, Աթարբեկյան 11, |
114277 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |