Գլխավոր տեղեկություն
Համար
N 247-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.04.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.04.26/22(962).1 Հոդ.257
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.03.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.03.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մարտի 2013 թվականի N 247-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ մասի 5-րդ կետի «բ» պարբերությանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ և փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2013 թվականին հատկացնել 407,587.1 հազ. դրամ, որից՝

1) 396,000.0 հազ. դրամ՝ «Մ. Սարյանի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի հիմնանորոգման նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով), այդ թվում`

ա. 393,790.9 հազ. դրամ` հիմնանորոգման աշխատանքների համար, որից՝ 99,447.6 հազ. դրամը` 2013 թվականի առաջին կիսամյակում, 298,343.1 հազ. դրամը` 2013 թվականի ինն ամսում,

բ. 1,210.5 հազ. դրամ` հիմնանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայության համար, որից՝ 302.7 հազ. դրամը` 2013 թվականի առաջին կիսամյակում, 907.9 հազ. դրամը` 2013 թվականի ինն ամսում,

գ. 998.6 հազ. դրամ` հիմնանորոգման աշխատանքների հեղինակային հսկողության ծառայության համար, որից՝ 249.7 հազ. դրամը` 2013 թվականի առաջին կիսամյակում, 749.0 հազ. դրամը` 2013 թվականի ինն ամսում.

2) 10,787.1 հազ. դրամ՝ «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի մասնակի հարդարման և վերանորոգման աշխատանքների նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով), այդ թվում`

ա. 10,512.8 հազ. դրամ` 2013 թվականի առաջին եռամսյակում մասնակի հարդարման և վերանորոգման աշխատանքների համար,

բ. 211.0 հազ. դրամ` 2013 թվականի առաջին եռամսյակում մասնակի հարդարման և վերանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայության համար,

գ. 63.3 հազ. դրամ` 2013 թվականի առաջին եռամսյակում մասնակի հարդարման և վերանորոգման աշխատանքների հեղինակային հսկողության ծառայության համար.

3) 800.0 հազ. դրամ՝ 2013 թվականի առաջին կիսամյակում` Հայաստանի Հանրապետության ազգային գրադարանի հակահրդեհային և տեխնիկական անվտանգության համակարգերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում նշված աշխատանքների գնումն իրականացնելու է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն, բանակցային ընթացակարգով՝ գնումների հայտարարությունը նախապես հայտարարելու, իսկ 2-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված աշխատանքների գնումը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն, բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հայտարարելու:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մարտի 25

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

մարտի 21-ի N 247-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Անվանումը

Ցուցանիշների փոփոխությունը

 (ավելացումները նշված են դրական նշանով)

գնման ձևը

չափի միավորը

քանակը

գումարը (հազ. դրամ)

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 407,587.1

Բաժին N 11

 Խումբ N 01

Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

 407,587.1

այդ թվում`

 

III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 407,587.1

«Մ. Սարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման աշխատանքներ

ԲԸՀ

դրամ

1

393,790.9

«Մ. Սարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայություն

ՊԸ

դրամ

1

1,210.5

«Մ. Սարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման աշխատանքների հեղինակային հսկողության ծառայություն

ԲԸԱՀ

դրամ

1

998.6

«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի շենքի մասնակի հարդարման և վերանորոգման աշխատանքներ

ԲԸԱՀ

դրամ

1

10,512.8

«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի շենքի մասնակի հարդարման և վերանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայություն

ԲԸԱՀ

դրամ

1

211.0

«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի շենքի մասնակի հարդարման և վերանորոգման աշխատանքների հեղինակային հսկողության ծառայություն

ԲԸԱՀ

դրամ

1

63.3

ՀՀ ազգային գրադարանի հակահրդեհային և տեխնիկական անվտանգության համակարգերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ

ԲԸԱՀ

դրամ

1

800.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

մարտի 21-ի N 247-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.21 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը

(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական

ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ

1.5.3. Ներդրումներ պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող պետական սեփականություն հանդիսացող կազմակերպություններում

Ծրագրային

դասիչը

Անվանումը

Ներդրումներ «Մ. Սարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ում

 

Նկարագրությունը

Մշակութային օբյեկտների շենքերի («Մ. Սարյանի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության) հիմնանորոգում (համաշինարարական աշխատանքներ, ջեռուցման համակարգի իրականացում, ներքին հարդարում, տարածքի բարեկարգում)

1046

ԵՊ 02

Քանակական

 

1

1

1

1

x

x

x

x

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

x

x

x

x

0.0

100,000.0

300,000.0

396,000.0

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

x

x

x

x

0.0

0.0

0.0

0.0

Ակտիվի ծառայության ժամկետ

         

0.0

0.0

0.0

0.0

Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ)

         

0.0

0.0

0.0

0.0

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ. դրամ)

0

       

0.0

0.0

0.0

0.0

Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես՝

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Հիմնանորոգումն անհրաժեշտ է, որպեսզի դրանք ապահովեն մշակութային ծառայությունների մատուցումը գործող չափորոշիչներին սահմանված համապատասխան անհրաժեշտ ծավալով և որակով:

Ծախսային արդյունավետության բարելավման վրա

 

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1046 Թանգարանների ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Մշակութային օբյեկտների հիմնանորոգված շենքեր և մասնաշենքեր

Ծրագրային

դասիչը

Անվանումը

Ներդրումներ ՀՀ ազգային գրադարանում

ՀՀ ազգային գրադարանի հակահրդեհային և տեխնիկական անվտանգության համակարգերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների

1081

ԵՊ 02

Քանակական

 

1

1

1

1

x

x

x

x

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

x

x

x

x

0.0

800.0

800.0

800.0

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

x

x

x

x

0.0

0.0

0.0

0.0

Ակտիվի ծառայության ժամկետ

         

0.0

0.0

0.0

0.0

Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ)

         

0.0

0.0

0.0

0.0

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ. դրամ)

0

       

0.0

0.0

0.0

0.0

Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես՝

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Անվտանգության համակարգի տեղադրման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն անհրաժեշտ են, որպեսզի դրանք ապահովեն գործող նորմատիվ պահանջները:

Ծախսային արդյունավետության բարելավման վրա

 

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1081 Գրադարանային ծառայությունների ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Շենքի շահագործման ապահովումը՝ ըստ նորմատիվ պահանջների

Ծրագրային

դասիչը

Մատուցվող ծառայության անվանումը

Աջակցություն օպերային և բալետային արվեստի ներկայացումներին

 

Նկարագրությունը

«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի մասնակի հարդարման և վերանորոգման աշխատանքների համար

1168

ԱԾ09

Քանակական

 

1

1

1

1

x

x

x

x

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

 

x

x

x

x

10,787.1

10,787.1

10,787.1

10,787.1

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1168 Արվեստի պահպանման և զարգացման ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Նորոգված կառավարական սրահ, ճեմասրահ, կառավարական օթյակ

Ծրագիրը կնպաստի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատշաճ շահագործման պայմաններրի ձեռքբերմանը

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)

ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան