ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 2013 թվականի N 265-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՏԱՆ ԵՎ ԳԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1443-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 6-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև խաղողի վնասատուով վարակված տարածքներում բույսերի պաշտպանության միջոցառումներ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Աղավնատան և Գայի գյուղական համայնքներում բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացումը՝ սույն որոշման 5-րդ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1443-Ն որոշման 5-րդ կետերով հատկացված միջոցներից չօգտագործված՝ 2107.8 հազ. դրամ մնացորդի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հաստատել բույսերի պաշտպանության միջոցառումների ցանկը և միջոցառումների իրականացման տարածքների սահմանները.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել բույսերի պաշտպանության միջոցառումների անցկացման նկատմամբ վերահսկողության իրականացումը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Գայի գյուղական համայնքում կարանտին միջոցառումներ իրականացնելու, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1443-Ն որոշումը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացում՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
5. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին 2013 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 33068.3 հազ. դրամ, որից՝
1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը՝ 5134.8 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով)՝ «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն առանց մրցույթի անցկացման՝ որպես դրամաշնորհ՝ խաղողի վնասատուով վարակված տարածքներում բույսերի պաշտպանության միջոցառումներ իրականացնելու նպատակով տրամադրելու համար.
2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին՝ 27933.5 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)` խաղողի վնասատուով վարակված տարածքների սեփականատերերին սոցիալական աջակցություն տրամադրելու համար:
6. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ խաղողի վնասատուով վարակված տարածքների սեփականատերերին սոցիալական աջակցությունը տրամադրել սույն որոշման N 3 հավելվածի համաձայն կնքված համաձայնագրի պահանջներին համապատասխան՝ այգու քանդման աշխատանքների ավարտը հավաստող արձանագրության պատճենը «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` աջակցել «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը` բույսերի պաշտպանության միջոցառումների և վերահսկողության իրականացման գործընթացներում:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մարտի 26 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 265-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման N 11 հավելվածի N 11.14 աղյուսակում կատարվող լրացումը
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | |||||||||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||||||||||
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |||||||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները 1. Քաղաքականության միջոցառումներ 1.2. Ծառայություններ | ||||||||||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Կարանտինի սահմանում և կարանտին միջոցառումների իրականացում
Նկարագրությունը Արմավիրի մարզի Աղավնատան և Գայի համանքներում խաղողի ֆիլոքսերայով վարակված տարածքներում կարանտին միջոցառումների իրականացում | |||||||||||||
1029 |
ԱԾ02 | |||||||||||||
Քանակական |
Կարանտին սահմանվող տարածքներ (հա) |
8.91 |
8.91 |
8.91 |
8.91 |
0.0 |
0.0 |
0.0 |
0.0 | |||||
Որակական |
Մշակված չէ |
0.0 |
0.0 |
0.0 |
0.0 | |||||||||
Ժամկետայնության |
Մշակված չէ |
0.0 |
0.0 |
0.0 |
0.0 | |||||||||
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
x |
5134.8 |
5134.9 |
5134.10 |
5134.8 | |||||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը 1029 Հողերի բարելավման աշխատանքներ | ||||||||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը Հողօգտագործումից ստացվող արդյունքի բարելավում կամ այդ բնագավառում կորուստների նվազեցում | ||||||||||||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 265-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.51 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | |||||||||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||||||||||
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |||||||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները 1. Քաղաքականության միջոցառումներ 1.2. Տրանսֆերտներ | ||||||||||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Խաղողի ֆիլոքսերայով վարակված տարածքներում բերքի դիմաց փոխհատուցում
Նկարագրությունը Արմավիրի մարզի Աղավնատան և Գայի համանքներում խաղողի ֆիլոքսերայով վարակված տարածքներում երեք տարվա բերքի դիմաց փոխհատուցում | |||||||||||||
1029 |
ԾՏ01 | |||||||||||||
Շահառուների քանակը |
Փոխհատուցման ենթակա հողերի ընդհանուր տարածքը (հա) |
8.91 |
8.91 |
8.91 |
8.91 |
|||||||||
Գումարը (հազ. դրամ) |
x |
27,933.5 |
27,933.5 |
27,933.5 |
27,933.5 | |||||||||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
միանվագ |
|||||||||||||
Շահառուների ընտրության չափանիշները Արմավիրի մարզի Աղավնատան և Գայի համանքներում խաղողի ֆիլոքսերայով վարակված տարածքների հողատերեր | ||||||||||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը 1029 Հողերի բարելավման աշխատանքներ | ||||||||||||||
Վերջնական արդյունքի նկարագիրը Հողօգտագործումից ստացվող արդյունքի բարելավում և (կամ) այդ բնագավառում կորուստների նվազեցում |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 265-Ն որոշման |
Ձև
Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ԱՅԳՈՒ ՔԱՆԴՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ Արմավիրի մարզ, գ. _________ |
___ __________ 2013 թ. |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն)՝ ի դեմս տնօրեն __________________-ի, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի _____________ համայնքի բնակիչ _____________________________-ը (անձ._____________ տրված ________թ. ____ -ի կողմից), ՀՀ Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչ ________________-ը և ՀՀ Արմավիրի մարզի __________ համայնքի ղեկավար _____________-ը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 265-Ն որոշումը, կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.
1. Կազմակերպությունը պարտավորվում է՝
1) ՀՀ Արմավիրի մարզի ____________համայնքում գտնվող, _______________-ին պատկանող խաղողի այգում (սեփականության վկայական N____________) բարեխղճորեն իրականացնել խաղողի վնասատուներով վարակված այգիների քանդման և վարակազերծման աշխատանքներ.
2) այգիների քանդման և վարակազերծման աշխատանքների ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում քանդման աշխատանքների ավարտը հավաստող արձանագրության պատճենը տրամադրել ՀՀ Արմավիրի մարզպետարանին:
2. Քաղաքացի _____________________-ը տալիս է իր համաձայնությունը՝ սույն համաձայնագրի 1-ին կետում նշված այգու քանդման և վարակազերծման աշխատանքների կատարման համար, պարտավորվում է չխոչընդոտել կազմակերպությանն այդ աշխատանքները կազմակերպելու ընթացքում և ստորագրել քանդման աշխատանքների ավարտը հավաստող արձանագրությունը:
3. ՀՀ Արմավիրի մարզպետարանը պարտավորվում է քանդման աշխատանքների ավարտը հավաստող արձանագրության պատճենն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացի _______________-ին տրամադրել ________________ դրամ սոցիալական աջակցություն:
4. ՀՀ Արմավիրի մարզի ___________ համայնքի ղեկավարը պարտավորվում է աջակցել կազմակերպության կողմից այգու քանդման և վարակազերծման աշխատանքների իրականացմանը և ստորագրել քանդման աշխատանքների ավարտը հավաստող արձանագրությունը:
5. Սույն համաձայնագիրը կնքված է 4 (չորս) օրինակից՝ յուրաքանչյուր կողմի համար մեկական օրինակ, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։
Կազմակերպություն ______________________ ______________________ ______________________ ______________________ |
Բնակիչ ______________________ ______________________ ______________________ ______________________ | |
Մարզպետարան ______________________ ______________________ ______________________ ______________________ |
Համայնքի ղեկավար ______________________ ______________________ ______________________ ______________________ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.02.2014, N 189-Ն | 22.03.2014, N 265-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|