ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2012 թվականի N 911-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ «ԲԱԳՐԱՏԱՇԵՆ», «ԲԱՎՐԱ», «ԳՈԳԱՎԱՆ» ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետի`
1. «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի ֆինանսական հոսքերի կառավարման համար պատասխանատու գերատեսչություն սահմանել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարութունը:
2. «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի միջև կնքված ծրագրի փաստաթղթով նախատեսված աշխատանքների իրականացման համակարգող և պատասխանատու գերատեսչություն սահմանել Հայաստանի Հանարապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:
3. «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև Բագրատաշեն-Սադախլո կամրջի կառուցման վերաբերյալ կնքվելիք համաձայնագրի իրականացման համակարգող և պատասխանատու գերատեսչություն սահմանել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը:
4. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. սեպտեմբերի 19 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. սեպտեմբերի 19-ի N 911-Ա որոշման |
Ժ ա մ ա ն ա կ ա ց ու յ ց
«Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի իրականացման
NN |
Մատակարարման և գնումների նկարագրությունը |
Իրականացման նախատեսված ժամկետները |
Հաշվարկային արժեքը (եվրո) | |
փուլի սկիզբը (մեկնարկի օրը) |
իրականացման փուլը և ավարտի օրը | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
ԲԲԳԱ և ՍՀԿ առաջատար նախաձեռնության Բավրա-Նինոցմինդա ծրագրերի աշխատակազմի հավաքագրում: ՍՀԿ առաջատար նախաձեռնության ծրագրի մեկնարկն ակնկալվում է մինչև 2012 թվականի հոկտեմբերի 1-ը: |
|||
1.1. |
Ծրագրի ղեկավար (ազգային) |
05.09.2012 թ. |
01.10.2012 թ. |
|
1.2. |
Գնումների մասնագետ (միջազգային) |
15.09.2012 թ. |
14.01.2013 թ. |
|
1.3. |
Ավագ միջազգային տեխնիկական խորհրդատու |
15.09.2012 թ. |
14.01.2013 թ. |
336,213.00 |
1.4. |
Ծրագրի ազգային համակարգող: Ընտրված անձը պետք է նաև համակարգի ՍՀԿ առաջատար նախաձեռնության Բավրա-Նինոցմինդա ծրագիրը: |
05.09.2012 թ. |
15.10.2012 թ. |
38,400.00 |
1.5. |
Ճանապարհների և ենթակառուցվածքների հարցերով ինժեներ (2 հաստիք), որոնցից մեկը կֆինանսավորվի ՍՀԿ առաջատար նախաձեռնության Բավրա-Նինոցմինդա ծրագրի կողմից: |
10.09.2012 թ. |
01.11.2012 թ. |
37,627.00 |
1.6. |
Առևտրի խթանման ազգային փորձագետ, որի հաստիքը կֆինանսավորվի ՍՀԿ առաջատար նախաձեռնության Բավրա-Նինոցմինդա ծրագրի կողմից: |
05.10.2012 թ. |
15.11.2012 թ. |
16,875.00 |
1.7. |
ՏՏ հարցերով փորձագետ (2 հաստիք), որոնցից մեկը կֆինանսավորվի ՍՀԿ առաջատար նախաձեռնության Բավրա-Նինոցմինդա ծրագրի կողմից: ՀԿՍՀԿ ՏՏ հարցերով փորձագետի պայմանագիրը պետք է նորացվի: |
05.10.2012 թ. |
15.11.2012 թ. |
46,370.56 |
1.8. |
Վարչարարական և ֆինանսական հարցերով տնտեսագետ |
10.09.2012 թ. |
01.11.2012 թ. |
29,231.00 |
1.9. |
Վարչարարական և ֆինանսական հարցերով օգնական (2 հաստիք), որոնցից մեկը կֆինանսավորվի ՍՀԿ առաջատար նախաձեռնության Բավրա-Նինոցմինդա ծրագրի կողմից: ՀԿՍՀԿ վարչարարական և ֆինանսական հարցերով օգնականի պայմանագիրը պետք է նորացվի: |
05.10.2012 թ. |
15.11.2012 թ. |
38,105.00 |
1.10. |
Վարորդ-գործավար (2 հաստիք), որոնցից մեկը կֆինանսավորվի ՍՀԿ առաջատար նախաձեռնության Բավրա-Նինոցմինդա ծրագրի կողմից: ՀԿՍՀԿ վարորդ-գործավարի պայմանագիրը պետք է նորացվի: |
05.10.2012 թ. |
15.11.2012 թ. |
29,231.00 |
2. |
Գրասենյակային սարքավորումների և ավտոմեքենայի ձեռքբերում |
|||
2.1. |
Ավտոմեքենայի ձեռքբերում, որը նման կլինի Toyota Land-Cruiser Prado-ին: |
10.09.2012 թ. |
01.11.2012 թ. |
30,769.00 |
2.2. |
Սարքավորումների ձեռքբերում, որոնք կտեղադրվեն ԲԲԳԱ ծրագրի համար հատկացվելիք նոր տարածքներում: ՀԿՍՀԿ գույքը պետք է օգտագործվի: |
01.10.2012 թ. |
01.11.2012 թ. |
7,692.00 |
3. |
Վերահսկող ընկերության (FIDIC) նույնականացումը |
|||
3.1. |
Մրցույթի հայտարարում՝ ծառայությունների մատակարարման ձեռքբերման համար` նպատակ ունենալով նույնականացնել վերահսկող ընկերությունը (FIDIC) |
15.09.2012 թ. |
15.12.2012 թ. |
500.00 |
3.2. |
Մամլո ասուլիս` ԲԲԳԱ ծրագրի իրականացման վերաբերյալ լուսաբանում ապահովելու համար |
18.12.2012 թ. |
1,500.00 | |
3.3. |
Վերահսկող ընկերության (FIDIC) հետ պայմանագրի ստորագրում |
14.01.2013 թ. |
1,543,985.00 | |
4. |
«Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» ՊՍԱԿ-ների նախագծման և շինարարական աշխատանքների իրականացում (Կապալի պայմանագիր) | |||
4.1. |
Մրցույթի մեկնարկում` հրավիրելով նախաորակավորումն անցած երեք ընկերությունների |
10.10.2012 թ. |
14.02.2013 թ. |
100.00 |
4.2. |
Մամլո ասուլիս` ԲԲԳԱ ծրագրի իրականացման վերաբերյալ լուսաբանում ապահովելու համար |
20.01.2013 թ. |
1,500.00 | |
4.3. |
Շինարարական ընկերության հետ պայմանագրի ստորագրում |
20.02.2013 թ. |
27,910,173.00 | |
5. |
Գոգավանի ճանապարհի նախագծում և տեխնիկական վերահսկողության ապահովում |
|||
5.1. |
ՄԱԶԾ-ի կողմից գրության ուղղում ՀՀ ՏԿՆ-ին` ստանալու ճանապարհի վերակառուցման տեխնիկական պայմանները (ճանապարհի լայնությունը, երկարությունը, գծերի քանակը, ճանապարհի վրա գտնվող կամուրջների վիճակը, ասֆալտի հաստությունը, էլեկտրական սյուների քանակը, ճանապարհային նշանները և այլն): |
03.09.2012 թ. |
20.09.2012 թ. |
|
5.2. |
Նախքան մրցույթի մեկնարկելը՝ ստացված տեխնիկական պայմանները ներկայացնել ՄԱԶԾ կենտրոնական գրասենյակ և ԵՆԲ-ին համաձայնեցնելու համար: |
01.10.2012 թ. |
15.10.2012 թ. |
|
5.3. |
Համաձայն այդ տեխնիկական պայմանների մեկնարկել մրցույթ` ճարտարագիտական-խորհրդատվական ընկերության նույնականացման համար, որը կպատրաստի նախագծերը և նաև կվերահսկի շինարարական աշխատանքների իրականացումը: |
18.10.2012 թ. |
15.02.2013 թ. |
500.00 |
5.4. |
Պայմանագրի ստորագրում ճարտարագիտական-խորհրդատվական ընկերության հետ, որը պատասխանատու կլինի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով թույլտվությունների և համաձայնությունների ձեռքբերման համար: |
15.02.2013 թ. |
01.08.2014 թ. |
292,027.80 |
6. |
Գոգավանի ճանապարհի և երկու կամուրջների վերակառուցում |
|||
6.1. |
Ինժեներական փաստաթղթերը ներկայացնելը ծրագրի գլխավոր շահառուին, ՄԱԶԾ-ի կենտրոնական գրասենյակ և ԵՆԲ՝ հաստատման համար |
14.06.2013 թ. |
01.07.2013 թ. |
|
6.2. |
Բաց մրցույթի հայտարարում |
01.07.2013 թ. |
01.10.2013 թ. |
500 |
6.3. |
Շինարարական ընկերության հետ պայմանագրի կնքում և աշխատանքների իրականացում |
15.10.2013 թ. |
01.08.2014 թ. |
2,627,750.20 |
7. |
Ինժեներական ցանցերի տեղադրման ժամանակ վերահսկման ապահովում |
|||
7.1. |
Վերահսկող ընկերության նույնականացման նպատակով տեխնիկական առաջադրանքի մշակում |
01.10.2012 թ. |
20.10.2012 թ. |
|
7.2. |
Տեխնիկական առաջադրանքի ներկայացում ՀՀ կառավարություն, ՄԱԶԾ-ի կենտրոնական գրասենյակ և ԵՆԲ՝ հաստատման և թույլտվությունների ստացման համար |
20.10.2012 թ. |
05.11.2012 թ. |
|
7.3. |
Մրցույթի մեկնարկում` վերահսկող ընկերության նույնականացման համար |
22.01.2013 թ. |
20.03.2013 թ. |
500.00 |
7.4. |
Ինժեներական ցանցերի տեղադրման նախագծերի վերանայումը, վավերացումն ու աշխատանքների վերահսկումն ապահովելու նպատակով ընկերության հետ պայմանագրի կնքում և աշխատանքների իրականացում |
20.03.2013 թ. |
11.01.2014 թ. |
71,964.65 |
8. |
«Բավրա» և «Գոգավան» ՊՍԱԿ-ներում գազաֆիկացման ցանցի տեղադրում՝ նախագծման և շինարարական աշխատանքների իրականացման միջոցով |
|||
8.1. |
ՄԱԶԾ-ի կողմից «ՀայՌուսգազարդ» ՊՓԲԸ-ին գրության ուղղում, որով կխնդրվի նորացնել կամ տրամադրել «Բավրա» և «Գոգավան» ՊՍԱԿ-ներում գազամատակարարման ցանցի տեղադրման տեխնիկական պայմանները (գազաֆիկացման սխեման, միացման կետի գտնվելու վայրը, օբյեկտի հեռավորությունը միացման կետից, գազատարի ճնշումը, գազատարի տրամագիծը, գազի հաշվիչի պարամետրերը և այլն) |
15.10.2012 .թ |
01.10.2012 թ. |
|
8.2. |
Ստացված տեխնիկական պայմանների հիման վրա նախապատրաստել մրցույթի փաստաթղթերը և ներկայացնել ծրագրի գլխավոր շահառուին, ՄԱԶԾ-ի կենտրոնական գրասենյակ և ԵՆԲ՝ հաստատման համար |
10.02.2013 թ. |
20.02.2013 թ. |
|
8.3. |
Մշակված մրցույթի փաստաթղթերի հիման վրա մեկնարկել բաց մրցույթ` ինժեներական-շինարարական ընկերության նույնականացման համար, որը կմշակի նախագծերը և կիրականացնի շինարարությունը: |
20.02.2013 թ. |
10.04.2013 թ. |
500.00 |
8.4. |
Ինժեներական-շինարարական ընկերության հետ պայմանագրի ստորագրում և աշխատանքների իրականացում |
20.04.2013 թ. |
20.01.2014 թ. |
623,259.85 |
9. |
«Բավրա» և «Գոգավան» ՊՍԱԿ-ներում էլեկտրական ցանցի տեղադրում՝ նախագծման և շինարարական աշխատանքների իրականացման միջոցով | |||
9.1. |
ՄԱԶԾ-ի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՊՓԲԸ-ին գրության ուղղում, որով կխնդրվի նորացնել կամ տրամադրել «Բավրա» և «Գոգավան» ՊՍԱԿ-ներում էլեկտրամատակարարման ցանցի տեղադրման տեխնիկական պայմանները (էլեկտրաֆիկացման սխեման, օբյեկտի հեռավորությունը միացման կետից, ենթակայանների պահանջվող հզորությունները և այլն): |
15.09.2012 թ. |
01.10.2012 թ. |
|
9.2. |
(կետն ուժը կորցրել է 19.02.13 N 139-Ա) | |||
9.3. |
(կետն ուժը կորցրել է 19.02.13 N 139-Ա) | |||
9.4. |
Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի հետ նախագծման և ինժեներական-շինարարական աշխատանքների կատարման պայմանագրի ստորագրում և աշխատանքների իրականացում |
20.04.2013 թ. |
20.01.2014 թ. |
497,422.20 |
10. |
«Բավրա» և «Գոգավան» ՊՍԱԿ-ներում օպտիկամանրաթելային ցանցի տեղադրում՝ նախագծման և շինարարական աշխատանքների իրականացման միջոցով | |||
10.1. |
ՄԱԶԾ-ի կողմից ՀՀ ՏԿՆ-ին գրության ուղղում, որով կխնդրվի նորացնել կամ տրամադրել «Բավրա» և «Գոգավան» ՊՍԱԿ-ներում օպտիկական-մանրաթելային ցանցի տեղադրման տեխնիկական պայմանները: Պարզել մոտակա ինտերնետ հանգույցին միանալու հնարավորությունը, այդ հանգույցների պարամետրերը և թողունակությունը, ինտերնետ արագությունը և այլն) |
15.09.2012 թ. |
01.10.2012 թ. |
|
10.2. |
(կետն ուժը կորցրել է 19.02.13 N 139-Ա) | |||
10.3. |
(կետն ուժը կորցրել է 19.02.13 N 139-Ա) | |||
10.4. |
Յուքոմ ՍՊԸ-ի հետ նախագծման և ինժեներական-շինարարական աշխատանքների կատարման պայմանագրի ստորագրում և աշխատանքների իրականացում |
01.04.2013 թ. |
11.01.2014 թ. |
247,646.30 |
(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 19.02.13 N 139-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.11.2013, N 1017-Ա | 08.11.2013, N 911-Ա | |
19.02.2013, N 139-Ա | 20.02.2013, N 911-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|