Գլխավոր տեղեկություն
Համար
N 911-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.02.2013-08.11.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.09.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 սեպտեմբերի 2012 թվականի N 911-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ «ԲԱԳՐԱՏԱՇԵՆ», «ԲԱՎՐԱ», «ԳՈԳԱՎԱՆ» ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետի`

1. «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի ֆինանսական հոսքերի կառավարման համար պատասխանատու գերատեսչություն սահմանել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարութունը:

 2. «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի միջև կնքված ծրագրի փաստաթղթով նախատեսված աշխատանքների իրականացման համակարգող և պատասխանատու գերատեսչություն սահմանել Հայաստանի Հանարապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:

3. «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև Բագրատաշեն-Սադախլո կամրջի կառուցման վերաբերյալ կնքվելիք համաձայնագրի իրականացման համակարգող և պատասխանատու գերատեսչություն սահմանել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը:

4. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 19

Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

սեպտեմբերի 19-ի N 911-Ա

որոշման

 

Ժ ա մ ա ն ա կ ա ց ու յ ց

 

«Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի իրականացման

 

NN
ը/կ

Մատակարարման և գնումների նկարագրությունը
(ձեռք բերվելիք աշխատանքները, ծառայություններն ու ապրանքները)

Իրականացման նախատեսված ժամկետները

Հաշվարկային արժեքը (եվրո)

փուլի սկիզբը

(մեկնարկի օրը)

իրականացման փուլը և ավարտի օրը

1

2

3

4

5

1.

ԲԲԳԱ և ՍՀԿ առաջատար նախաձեռնության Բավրա-Նինոցմինդա ծրագրերի աշխատակազմի հավաքագրում: ՍՀԿ առաջատար նախաձեռնության ծրագրի մեկնարկն ակնկալվում է մինչև 2012 թվականի հոկտեմբերի 1-ը:

 

1.1.

Ծրագրի ղեկավար (ազգային)

05.09.2012 թ.

01.10.2012 թ.

 

1.2.

Գնումների մասնագետ (միջազգային)

15.09.2012 թ.

14.01.2013 թ.

 

1.3.

Ավագ միջազգային տեխնիկական խորհրդատու

15.09.2012 թ.

14.01.2013 թ.

336,213.00

1.4.

Ծրագրի ազգային համակարգող: Ընտրված անձը պետք է նաև համակարգի ՍՀԿ առաջատար նախաձեռնության Բավրա-Նինոցմինդա ծրագիրը:

05.09.2012 թ.

15.10.2012 թ.

38,400.00

1.5.

Ճանապարհների և ենթակառուցվածքների հարցերով ինժեներ (2 հաստիք), որոնցից մեկը կֆինանսավորվի ՍՀԿ առաջատար նախաձեռնության Բավրա-Նինոցմինդա ծրագրի կողմից:

10.09.2012 թ.

01.11.2012 թ.

37,627.00

1.6.

Առևտրի խթանման ազգային փորձագետ, որի հաստիքը կֆինանսավորվի ՍՀԿ առաջատար նախաձեռնության Բավրա-Նինոցմինդա ծրագրի կողմից:

05.10.2012 թ.

15.11.2012 թ.

16,875.00

1.7.

ՏՏ հարցերով փորձագետ (2 հաստիք), որոնցից մեկը կֆինանսավորվի ՍՀԿ առաջատար նախաձեռնության Բավրա-Նինոցմինդա ծրագրի կողմից: ՀԿՍՀԿ ՏՏ հարցերով փորձագետի պայմանագիրը պետք է նորացվի:

05.10.2012 թ.

15.11.2012 թ.

46,370.56

1.8.

Վարչարարական և ֆինանսական հարցերով տնտեսագետ

10.09.2012 թ.

01.11.2012 թ.

29,231.00

1.9.

Վարչարարական և ֆինանսական հարցերով օգնական (2 հաստիք), որոնցից մեկը կֆինանսավորվի ՍՀԿ առաջատար նախաձեռնության Բավրա-Նինոցմինդա ծրագրի կողմից: ՀԿՍՀԿ վարչարարական և ֆինանսական հարցերով օգնականի պայմանագիրը պետք է նորացվի:

05.10.2012 թ.

15.11.2012 թ.

38,105.00

1.10.

Վարորդ-գործավար (2 հաստիք), որոնցից մեկը կֆինանսավորվի ՍՀԿ առաջատար նախաձեռնության Բավրա-Նինոցմինդա ծրագրի կողմից: ՀԿՍՀԿ վարորդ-գործավարի պայմանագիրը պետք է նորացվի:

05.10.2012 թ.

15.11.2012 թ.

29,231.00

2.

Գրասենյակային սարքավորումների և ավտոմեքենայի ձեռքբերում

 

2.1.

Ավտոմեքենայի ձեռքբերում, որը նման կլինի Toyota Land-Cruiser Prado-ին:

10.09.2012 թ.

01.11.2012 թ.

30,769.00

2.2.

Սարքավորումների ձեռքբերում, որոնք կտեղադրվեն ԲԲԳԱ ծրագրի համար հատկացվելիք նոր տարածքներում: ՀԿՍՀԿ գույքը պետք է օգտագործվի:

01.10.2012 թ.

01.11.2012 թ.

7,692.00

3.

Վերահսկող ընկերության (FIDIC) նույնականացումը

 

3.1.

Մրցույթի հայտարարում՝ ծառայությունների մատակարարման ձեռքբերման համար` նպատակ ունենալով նույնականացնել վերահսկող ընկերությունը (FIDIC)

15.09.2012 թ.

15.12.2012 թ.

500.00

3.2.

Մամլո ասուլիս` ԲԲԳԱ ծրագրի իրականացման վերաբերյալ լուսաբանում ապահովելու համար

18.12.2012 թ.

1,500.00

3.3.

Վերահսկող ընկերության (FIDIC) հետ պայմանագրի ստորագրում

14.01.2013 թ.

 

1,543,985.00

4.

«Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» ՊՍԱԿ-ների նախագծման և շինարարական աշխատանքների իրականացում (Կապալի պայմանագիր)

4.1.

Մրցույթի մեկնարկում` հրավիրելով նախաորակավորումն անցած երեք ընկերությունների

10.10.2012 թ.

14.02.2013 թ.

100.00

4.2.

Մամլո ասուլիս` ԲԲԳԱ ծրագրի իրականացման վերաբերյալ լուսաբանում ապահովելու համար

20.01.2013 թ.

1,500.00

4.3.

Շինարարական ընկերության հետ պայմանագրի ստորագրում

20.02.2013 թ.

 

27,910,173.00

5.

Գոգավանի ճանապարհի նախագծում և տեխնիկական վերահսկողության ապահովում

 

5.1.

ՄԱԶԾ-ի կողմից գրության ուղղում ՀՀ ՏԿՆ-ին` ստանալու ճանապարհի վերակառուցման տեխնիկական պայմանները (ճանապարհի լայնությունը, երկարությունը, գծերի քանակը, ճանապարհի վրա գտնվող կամուրջների վիճակը, ասֆալտի հաստությունը, էլեկտրական սյուների քանակը, ճանապարհային նշանները և այլն):

03.09.2012 թ.

20.09.2012 թ.

 

5.2.

Նախքան մրցույթի մեկնարկելը՝ ստացված տեխնիկական պայմանները ներկայացնել ՄԱԶԾ կենտրոնական գրասենյակ և ԵՆԲ-ին համաձայնեցնելու համար:

01.10.2012 թ.

15.10.2012 թ.

 

5.3.

Համաձայն այդ տեխնիկական պայմանների մեկնարկել մրցույթ` ճարտարագիտական-խորհրդատվական ընկերության նույնականացման համար, որը կպատրաստի նախագծերը և նաև կվերահսկի շինարարական աշխատանքների իրականացումը:

18.10.2012 թ.

15.02.2013 թ.

500.00

5.4.

Պայմանագրի ստորագրում ճարտարագիտական-խորհրդատվական ընկերության հետ, որը պատասխանատու կլինի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով թույլտվությունների և համաձայնությունների ձեռքբերման համար:

15.02.2013 թ.

01.08.2014 թ.

292,027.80

6.

Գոգավանի ճանապարհի և երկու կամուրջների վերակառուցում

 

6.1.

Ինժեներական փաստաթղթերը ներկայացնելը ծրագրի գլխավոր շահառուին, ՄԱԶԾ-ի կենտրոնական գրասենյակ և ԵՆԲ՝ հաստատման համար

14.06.2013 թ.

01.07.2013 թ.

6.2.

Բաց մրցույթի հայտարարում

01.07.2013 թ.

01.10.2013 թ.

500

6.3.

Շինարարական ընկերության հետ պայմանագրի կնքում և աշխատանքների իրականացում

15.10.2013 թ.

01.08.2014 թ.

2,627,750.20

7.

Ինժեներական ցանցերի տեղադրման ժամանակ վերահսկման ապահովում

 

7.1.

Վերահսկող ընկերության նույնականացման նպատակով տեխնիկական առաջադրանքի մշակում

01.10.2012 թ.

20.10.2012 թ.

 

7.2.

Տեխնիկական առաջադրանքի ներկայացում ՀՀ կառավարություն, ՄԱԶԾ-ի կենտրոնական գրասենյակ և ԵՆԲ՝ հաստատման և թույլտվությունների ստացման համար

20.10.2012 թ.

05.11.2012 թ.

 

7.3.

Մրցույթի մեկնարկում` վերահսկող ընկերության նույնականացման համար

22.01.2013 թ.

20.03.2013 թ.

500.00

7.4.

Ինժեներական ցանցերի տեղադրման նախագծերի վերանայումը, վավերացումն ու աշխատանքների վերահսկումն ապահովելու նպատակով ընկերության հետ պայմանագրի կնքում և աշխատանքների իրականացում

20.03.2013 թ.

11.01.2014 թ.

71,964.65

8.

«Բավրա» և «Գոգավան» ՊՍԱԿ-ներում գազաֆիկացման ցանցի տեղադրում՝ նախագծման և շինարարական աշխատանքների իրականացման միջոցով

 

8.1.

ՄԱԶԾ-ի կողմից «ՀայՌուսգազարդ» ՊՓԲԸ-ին գրության ուղղում, որով կխնդրվի նորացնել կամ տրամադրել «Բավրա» և «Գոգավան» ՊՍԱԿ-ներում գազամատակարարման ցանցի տեղադրման տեխնիկական պայմանները (գազաֆիկացման սխեման, միացման կետի գտնվելու վայրը, օբյեկտի հեռավորությունը միացման կետից, գազատարի ճնշումը, գազատարի տրամագիծը, գազի հաշվիչի պարամետրերը և այլն)

15.10.2012 .թ

01.10.2012 թ.

 

8.2.

Ստացված տեխնիկական պայմանների հիման վրա նախապատրաստել մրցույթի փաստաթղթերը և ներկայացնել ծրագրի գլխավոր շահառուին, ՄԱԶԾ-ի կենտրոնական գրասենյակ և ԵՆԲ՝ հաստատման համար

10.02.2013 թ.

20.02.2013 թ.

 

8.3.

Մշակված մրցույթի փաստաթղթերի հիման վրա մեկնարկել բաց մրցույթ` ինժեներական-շինարարական ընկերության նույնականացման համար, որը կմշակի նախագծերը և կիրականացնի շինարարությունը:

20.02.2013 թ.

10.04.2013 թ.

500.00

8.4.

Ինժեներական-շինարարական ընկերության հետ պայմանագրի ստորագրում և աշխատանքների իրականացում

20.04.2013 թ.

20.01.2014 թ.

623,259.85

9.

«Բավրա» և «Գոգավան» ՊՍԱԿ-ներում էլեկտրական ցանցի տեղադրում՝ նախագծման և շինարարական աշխատանքների իրականացման միջոցով

9.1.

ՄԱԶԾ-ի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՊՓԲԸ-ին գրության ուղղում, որով կխնդրվի նորացնել կամ տրամադրել «Բավրա» և «Գոգավան» ՊՍԱԿ-ներում էլեկտրամատակարարման ցանցի տեղադրման տեխնիկական պայմանները (էլեկտրաֆիկացման սխեման, օբյեկտի հեռավորությունը միացման կետից, ենթակայանների պահանջվող հզորությունները և այլն):

15.09.2012 թ.

01.10.2012 թ.

 

9.2.

(կետն ուժը կորցրել է 19.02.13 N 139-Ա)

9.3.

(կետն ուժը կորցրել է 19.02.13 N 139-Ա)

9.4.

Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի հետ նախագծման և ինժեներական-շինարարական աշխատանքների կատարման պայմանագրի ստորագրում և աշխատանքների իրականացում

20.04.2013 թ.

20.01.2014 թ.

497,422.20

10.

«Բավրա» և «Գոգավան» ՊՍԱԿ-ներում օպտիկամանրաթելային ցանցի տեղադրում՝ նախագծման և շինարարական աշխատանքների իրականացման միջոցով

10.1.

ՄԱԶԾ-ի կողմից ՀՀ ՏԿՆ-ին գրության ուղղում, որով կխնդրվի նորացնել կամ տրամադրել «Բավրա» և «Գոգավան» ՊՍԱԿ-ներում օպտիկական-մանրաթելային ցանցի տեղադրման տեխնիկական պայմանները: Պարզել մոտակա ինտերնետ հանգույցին միանալու հնարավորությունը, այդ հանգույցների պարամետրերը և թողունակությունը, ինտերնետ արագությունը և այլն)

15.09.2012 թ.

01.10.2012 թ.

 

10.2.

(կետն ուժը կորցրել է 19.02.13 N 139-Ա)

10.3.

(կետն ուժը կորցրել է 19.02.13 N 139-Ա)

10.4.

Յուքոմ ՍՊԸ-ի հետ նախագծման և ինժեներական-շինարարական աշխատանքների կատարման պայմանագրի ստորագրում և աշխատանքների իրականացում

01.04.2013 թ.

11.01.2014 թ.

247,646.30

(հավելվածը  փոփ., լրաց., խմբ. 19.02.13 N 139-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան