Գլխավոր տեղեկություն
Համար
N 1519-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.12.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 դեկտեմբերի 2012 թվականի N 1519-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2012 թվականի դեկտեմբերի 17-ին ժամը 12:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` հետևյալ օրակարգով՝

1. «Հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին»

Կ-160-28.11.2012-ՏՀ

(նախագիծ, քվեարկություն)

(երկրորդ ընթերցում)

(երրորդ ընթերցում):

2. «Շրջանառության հարկի մասին».

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին».

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին».

«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին».

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին».

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին».

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

Կ-159-1596 -28.11.2012-ՏՀ

(նախագիծ, քվեարկություն)

(երկրորդ ընթերցում)

(երրորդ ընթերցում):

3. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»

Կ-166-28.11.2012-ՏՀ

(նախագիծ, քվեարկություն)

 (երկրորդ ընթերցում):

4. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»

Կ-165-28.11.2012-ՏՀ

(նախագիծ, քվեարկություն)

 (երկրորդ ընթերցում):

5. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

Կ-164-28.11.2012-ՏՀ

(նախագիծ, քվեարկություն)

 (երկրորդ ընթերցում):

6. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին»

Կ-163-28.11.2012-ՏՀ

(նախագիծ, քվեարկություն)

 (երկրորդ ընթերցում):

7. «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

Կ-162-28.11.2012-ՏՀ

(նախագիծ, քվեարկություն)

 (երկրորդ ընթերցում):

8. «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին»

Կ-161-28.11.2012-ՏՀ

(նախագիծ, քվեարկություն)

 (երկրորդ ընթերցում):

9. «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»

Կ-168-28.11.2012-ՏՀ

(նախագիծ)

(երկրորդ ընթերցում):

10. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»

Կ-167-28.11.2012-ՏՀ

(նախագիծ)

(երկրորդ ընթերցում):

11. «Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին»

Կ-054-24.08.2012-ՏՀ

(նախագիծ)

(երկրորդ ընթերցում):

111. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Պ-174-10.12.2012-ՊԻ

(նախագիծ)

 (երկրորդ ընթերցում):

(111-ին կետը լրաց. 13.12.12 N 1543-Ա)

12. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»

Կ-132, 1321-24.10.2012-ՏՀ

 (երկրորդ ընթերցում):

13. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»

Կ-136-02.11.2012-ՏՀ

 (երկրորդ ընթերցում):

14. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

Կ-115-12.10.2012-ՏՏ

(երկրորդ ընթերցում):

15. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին

Կ-140, 1401-08.11.2012-ՊԻ

(երկրորդ ընթերցում):

16. Միջազգային պայմանագրերի վավերացում`

1) 2011 թվականի հունիսի 19-ին Տիրանայում ՍԾԱԶԲ Կառավարիչների խորհրդի կողմից թիվ 131 որոշմամբ ընդունված «Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հիմնադրման մասին» համաձայնագրի փոփոխություններ.

2) «2009 թվականի հոկտեմբերի 19-ին և 2009 թվականի հոկտեմբերի 20-ին նամակների փոխանակմամբ կնքված Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ» համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման վերաբերյալ» 2012 թվականի նոյեմբերի 8-ին և 2012 թվականի նոյեմբերի 22-ին նամակների փոխանակմամբ կնքված համաձայնագիր:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 6

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.12.2012, N 1543-Ա 14.12.2012, N 1519-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան