ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մարտի 2013 թվականի N 235-Ն
ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների, փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների կողմից այլ բժշկական կազմակերպություններին արյան բաղադրամասեր տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մարտի 19 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 235-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների, փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների կողմից, ըստ անհրաժեշտության, այլ բժշկական կազմակերպություններին արյան բաղադրամասեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
2. Փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող կազմակերպություններին, ըստ անհրաժեշտության, արյան բաղադրամասերը տրամադրվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 16-ի N 1056-Ն որոշմամբ հաստատված` փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգի 9-րդ կետով նախատեսված դեպքերում:
3. Փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններին արյան բաղադրամասերը տրամադրվում են առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված ձևի` արյան բաղադրամասերի առաքման պահանջագրի ներկայացման դեպքում` անմիջապես կամ պահանջագրում նշված ժամկետում, որտեղ նշվում է արյան բաղադրամասերը պահանջող բժշկական կազմակերպության անվանումը, արյան բաղադրամասի փոխներարկման կարիք ունեցող հիվանդի անունը, ազգանունը, հիվանդության ախտորոշումը, արյան խմբային և ռեզուս պատկանելությունը, պահանջվող արյան բաղադրամասերի անվանումները և քանակը:
4. Տրամադրված արյան բաղադրամասի վերաբերյալ տվյալները՝ տրամադրման ամսաթիվը, արյան բաղադրամասի անվանումը, քանակը, խմբային և ռեզուս պատկանելությունը, արյան բաղադրամասի փաթեթի համարը, պիտանելության ժամկետը, պատրաստող բժշկական կազմակերպության անվանումը, անմիջապես գրանցվում են առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված ձևի արյան բաղադրամասերի տրամադրման մատյանում:
5. Արյան բաղադրամասերի փոխանակումն իրականացվում է արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների, փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների միջև, ըստ անհրաժեշտության, սույն կարգի արյան բաղադրամասերի փոխանակման ակտի ձևի հիման վրա, որն արյան բաղադրամասեր փոխանակող կողմերի կողմից լրացվում է երկու օրինակից:
6. Փոխանակված արյան բաղադրամասերի վերաբերյալ տվյալները՝ փոխանակման ամսաթիվը, արյան բաղադրամասի անվանումը, քանակը, խմբային և ռեզուս պատկանելությունը, արյան բաղադրամասի փաթեթի համարը, պիտանելության ժամկետը, արյան բաղադրամասը պատրաստող բժշկական կազմակերպության անվանումը, արյան բաղադրամասերի տրամադրումից անմիջապես հետո գրանցվում են առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված ձևի արյան բաղադրամասերի փոխանակման մատյանում:
7. Այն բժշկական կազմակերպությունները, որոնց կազմում չեն գործում արյան դոնորություն իրականացնող բաժանմունքներ, արյան բաղադրամասերի պաշարների ապահովման համար դրանք ձեռք են բերում այլ բժշկական կազմակերպություններից` կնքելով պայմանագիր:
8. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված դեպքերում արյան բաղադրամասերը տրամադրվում են արյան բաղադրամասեր պահանջող բժշկական կազմակերպության կողմից լիազորված անձին` բժշկական կազմակերպության կողմից հաստատված գրության (պահանջագրի) համաձայն, որտեղ նշվում են պահանջվող արյան բաղադրամասերի անվանումները և քանակը:
9. Արյան բաղադրամասերի տեղափոխումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 6-ի N 811-Ն որոշմամբ հաստատված արյան կամ դրա բաղադրամասերի տեղափոխման, արյան բաղադրամասերի պատրաստման, արյան դոնորի արյունից ֆիզիկական մեթոդներով բաղադրամասերի անջատման կարգի:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև
ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԱԿՏ
Բժշկական կազմակերպության անվանումը________________________________________________
NN ը/կ |
Արյան բաղադրամասի անվանումը |
Խումբը և ռեզուս գործոնը |
Պարկի համարը |
Պատրաստման ժամկետը |
Պիտանի է մինչև |
Տրամադրման օրը, ամիսը, տարեթիվը |
Բաժանմունքի ղեկավար |
___________________________ (ստորագրությունը) |
|
Բժշկական կազմակերպության տնօրեն |
___________________________ (ստորագրությունը) |
Կ.Տ. |
_________________________________________________________________________________
Բժշկական կազմակերպության անվանումը________________________________________________
NN ը/կ |
Արյան բաղադրամասի անվանումը |
Խումբը և ռեզուս գործոնը |
Պարկի համարը |
Պատրաստման ժամկետը |
Պիտանի է մինչև |
Տրամադրման օրը, ամիսը, տարեթիվը |
Բաժանմունքի ղեկավար |
___________________________ (ստորագրությունը) |
|
Բժշկական կազմակերպության տնօրեն |
___________________________ (ստորագրությունը) |
Կ.Տ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.10.2018, N 1189-Ն | 10.11.2018, N 235-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|