Գլխավոր տեղեկություն
Համար
N 189-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.03.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.03.27/16(956) Հոդ.204
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.02.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.03.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 փետրվարի 2013 թվականի N 189-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 81-Ն, N 82-Ն ԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 84-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 81-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 2-րդ, 3-րդ կետերում, 5-րդ կետի 1-ին և 9-րդ ենթակետերում «17041300.0» թիվը փոխարինել «17343530.0» թվով.

2) 5-րդ կետի 9-րդ ենթակետում «հունիսի» բառը փոխարինել «հուլիսի» բառով.

3) աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Աղյուսակ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

Մարզի անվանումը

Դիզելային վառելանյութի՝

գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար

հատկացված քանակը

(լիտր)

1

2

Արագածոտն

995000

Արարատ

1873500

Արմավիր

2342000

Գեղարքունիք

4098500

Լոռի

1171000

Կոտայք

403000

Շիրակ

3513000

Սյունիք

1463800

Վայոց ձոր

632000

Տավուշ

761200

«Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ

11700

«Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ

2300

«Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ

1700

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

35130

ՀՀ արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամ

4000

ՀՀ Արագածոտնի մարզի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն

2000

ՀՀ Արարատի մարզի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն

3000

ՀՀ Արմավիրի մարզի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն

2200

ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն

4000

ՀՀ Լոռու մարզի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն

10000

ՀՀ Կոտայքի մարզի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն

2000

ՀՀ Շիրակի մարզի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն

5000

ՀՀ Վայոց ձորի մարզի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն

5000

ՀՀ Տավուշի մարզի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն

2500

 Ընդամենը

17343530

»:

 

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 82-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 2-րդ կետի 1-ին ենթակետում, 5-րդ կետի 2-րդ և 9-րդ ենթակետերում «27167» թիվը փոխարինել «31298» թվով.

2) 5-րդ կետի 9-րդ ենթակետում «հունիսի» բառը փոխարինել «հուլիսի» բառով.

3) աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Աղյուսակ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Մարզի անվանումը

Ազոտական պարարտանյութի՝ գարնան գյուղատնտեսական

աշխատանքների համար հատկացված քանակը

(տոննա)

1

2

Արագածոտն

3600

Արարատ

4970

Արմավիր

7000

Գեղարքունիք

3500

Լոռի

2500

Կոտայք

1675

Շիրակ

4200

Սյունիք

2000

Վայոց ձոր

480

Տավուշ

400

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

900

«Երկրագործության գիտական կենտրոն » ՊՈԱԿ

15

«Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն » ՊՈԱԿ

2

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

50

ՀՀ արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամ

6

Ընդամենը

31298

»:

 

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 84-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «3,016,605,725.0» թիվը փոխարինել «3,234,957,800.0»ուղղ.   թվով.

2) որոշման 1-ին կետի՝

ա. 1-ին ենթակետում «1,789,336,500.0» թիվը փոխարինել «1,821,070,650.0» թվով,

բ. 2-րդ ենթակետում «1,056,117,125.0» թիվը փոխարինել «1,216,709,750.0» թվով,

գ. 3-րդ ենթակետում «171,152,100.0» թիվը փոխարինել «197,177,400» թվով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մարտի 7

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան