ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2013 թվականի N 196-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1504-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի «Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման, հարկային հաշիվների ձևերի տպագրության, հարկային մարմնից հարկային հաշիվների ձեռքբերման, հարկային հաշիվների սերիայի և համարի գեներացման կարգերը և հարկային հաշիվների ձևերի գինը սահմանելու մասին» N 1504-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 29-րդ և 33-րդ կետերում «24 ժամվա» բառերը փոխարինել «1 ժամվա» բառերով.
2) 61-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«61. Բիլինգային համակարգ կիրառող հարկ վճարողների կողմից դուրս գրված հարկային հաշիվը կարող է չեղյալ ճանաչվել ինտերնետային հարկային հաշիվների դուրսգրման ծրագրի միջոցով՝ դուրսգրման պահին հաջորդող 1 ժամվա ընթացքում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մարտի 12 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|