ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
| 
 3 փետրվարի 2015 թվականի  | 
 թիվ 8  | 
 քաղ. Մոսկվա  | 
Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 879 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում «Տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության 4-րդ կետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 9-րդ հավելված)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. ««Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիությունը» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու վերաբերյալ» Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 879 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն.
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
| 
 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`  | 
 Վ. Խրիստենկո  | 
Հրապարակվել է կայքում 08 դեկտեմբերի 2015 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|