ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 փետրվարի 2013 թվականի N 162-Ա
Բ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Բ. Հարությունյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. փետրվարի 27 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. փետրվարի 27-ի N 162-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԲԱԲԿԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ռ. Մարտիրոսյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (հանձնաժողովի նախագահ) (համաձայնությամբ) |
Յու. Սուվարյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (համաձայնությամբ) |
Պ. Սաֆարյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Հ. Դարբինյան |
- ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ |
Հ. Բեգլարյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ |
Վ. Վարդանյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ս. Աֆյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Ա. Սիմոնյան |
- ԵՊՀ-ի ռեկտոր (համաձայնությամբ) |
Ա. Մելքոնյան |
- ՀՀ ԳԱԱ-ի պատմության ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ) |
Է. Մինասյան |
- ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ) |
Գ. Մանասյան |
- «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|