Գլխավոր տեղեկություն
Համար
N 47-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.01.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.01.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.01.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.01.2013

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հունվարի 2013 թվականի N 47-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնություն տալ Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող՝ Արշակունյաց պողոտայի N 28 շինությանը հարակից տարածքում 3396.0 քառ. մետր մակերես և 36371160.0 դրամ արժեք ունեցող հողամասը «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերելուն։

2. Սահմանել, որ հողամասը կարող է օգտագործվել բարեգործական նպատակով` բացառապես Կոմիտաս Վարդապետի թանգարան-ինստիտուտ և մշակութային կենտրոն կառուցելու նպատակով և այն իր նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով։

3. Առաջարկել Երևանի քաղաքապետին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նվիրաբերության պայմանագրի սահմանված կարգով կնքումը՝ պայմանագրում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը պետք է կատարվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունվարի 29

 Երևան