Գլխավոր տեղեկություն
Համար
N 87-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.02.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.01.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.02.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հունվարի 2013 թվականի N 87-Ա

 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 536-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 594-րդ և 605-րդ հոդվածները, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիաների զարգացման գերակայությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքային սեփականությունը հանդիսացող՝ Գյումրի քաղաքի Հակոբյան փողոցի N 39 հասցեում գտնվող մարզադահլիճի սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 0.107748 հեկտար մակերեսով հողատարածքի (այսուհետ՝ հողամաս) Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությունը:

2. «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» հայաստանյան ներկայացուցչությունից հետ վերցնել անհատույց օգտագործման իրավունքով, 15 տարի ժամկետով հանձնված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հակոբյան փողոցի N 39 հասցեում գտնվող մարզադահլիճը՝ 978.90 քառ. մետր մակերեսով, և սպասարկման համար անհրաժեշտ 0.107748 հեկտար հողամասը:

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հակոբյան փողոցի N 39 հասցեում գտնվող՝ 3000000 դրամ սկզբնական արժեքով մարզադահլիճը՝ 978.90 քառ. մետր մակերեսով, և սպասարկման համար անհրաժեշտ 0.107748 հեկտար հողամասը (այսուհետ՝ գույք) նվիրաբերել «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» հայաստանյան ներկայացուցչությանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Ներդրումային ծրագրին հավանություն տալու, անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու և համագործակցության հուշագիր ստորագրելու մասին» N 536-Ա որոշման 2-րդ կետով հավանության արժանացած «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» հայաստանյան ներկայացուցչության ներդրումային ծրագիրն իրականացնելու պայմանով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» հայաստանյան ներկայացուցչության միջոցների հաշվին գրանցել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ պետության սեփականության իրավունքը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծել «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» հայաստանյան ներկայացուցչության հետ 2012 թվականի հունիսի 8-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 66/0012 պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր).

2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ պետության սեփականության իրավունքի գրանցման պահից մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» հայաստանյան ներկայացուցչության հետ կնքել սույն որոշման 3-րդ կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագիր` նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացումը և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են, ինչպես նաև սույն որոշմամբ նվիրաբերված հողամասի կադաստրային արժեքը վճարվելու է «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» հայաստանյան ներկայացուցչության միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Ներդրումային ծրագրին հավանություն տալու, անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու և համագործակցության հուշագիր ստորագրելու մասին» N 536-Ա որոշման 2-րդ կետով հավանության արժանացած «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» հայաստանյան ներկայացուցչության ներդրումային ծրագրի 2-րդ կետի վերջին պարբերությունում «հունիսից» բառը փոխարինել «նոյեմբերից» բառով:

7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերության հետ ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Ներդրումային ծրագրին հավանություն տալու, անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու և համագործակցության հուշագիր ստորագրելու մասին» N 536-Ա որոշման 2-րդ կետով հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերության միջև 2012 թվականի ապրիլի 29-ին ստորագրված համագործակցության հուշագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

2013 թ. փետրվարի 11

 Երևան 

 

 

 

Հավելված 

ՀՀ կառավարության 2013 թվականի

հունվարի 31-ի N 87-Ա որոշման

 

 

 Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն), ի դեմս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի, ով գործում է նախարարության կանոնադրության հիման վրա, և «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերությունը (այսուհետ՝ ընկերություն), ի դեմս _______________________________-ի, ով գործում է ընկերության կանոնադրության հիման վրա (այսուհետ՝ նշված կողմերը միասին՝ կողմեր կամ առանձին՝ կողմ), հիմք ընդունելով կողմերի միջև 2012 թվականի ապրիլի 29-ին ստորագրված համագործակցության հուշագրի (այսուհետ՝ հուշագիր) 7-րդ կետը, կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.

1. Հուշագրի 1-ին կետում «մշակման» բառը փոխարինել «թեստավորման» բառով:

2. Հուշագրի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Նախարարությունը կենտրոնի հիմնադրման ներդրումային ծրագրի իրականացման համար ընկերությանը կնվիրաբերի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հակոբյան փողոցի N 39 հասցեում գտնվող մարզադահլիճը՝ 978.90 քառ. մետր մակերեսով, և սպասարկման համար անհրաժեշտ 0.107748 հեկտար հողամասը:»:

3. Սույն համաձայնագիրը կողմերի միջև 2012 թվականի ապրիլի 29-ին ստորագրված համագործակցության հուշագրի անբաժանելի մասն է:

4. Սույն համաձայնագիրը բաղկացած է 1 էջից, կազմված է հայերենով և կնքվում է 2 հավասարազոր օրինակից, յուրաքանչյուր կողմին՝ մեկական օրինակ:

5. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կողմերի կողմից ստորագրման պահից:

 

Կողմերի ստորագրությունները

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Տիգրան Դավթյան _______________________________

 

«Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերություն

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան