Գլխավոր տեղեկություն
Համար
N 33-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.01.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.01.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.01.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունվարի 2013 թվականի N 33-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵՂՐԻ ԵՎ ՄԵՂՎԱԲՈՒԾԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ 174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի 5-րդ կետի դրույթներով` Եվրամիության երկրներ մեղրի և մեղվաբուծական արտադրանքի արտահանման գործընթացը կանոնակարգելու նպատակով`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունից մեղրի, մեղվաբուծական մթերքների` Եվրամիության երկրներ արտահանման գործընթացը կանոնակարգող միջոցառումների իրականացման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունից մեղրի և մեղվաբուծական մթերքների` Եվրամիության երկրներ արտահանման գործառույթները համակարգում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունվարի 21

Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

հունվարի 21-ի N 33-Ա

որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵՂՐԻ ԵՎ ՄԵՂՎԱԲՈՒԾԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ` ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

NN
ը/կ

Միջոցառումը

Վերջնաժամկետը

Պատասխանատու կառույցը

1.

Մեղրի և մեղվաբուծական մթերքների նմուշառում

2013թ. հունվարի երրորդ տասնօրյակ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

2.

Փորձարկման լաբորատորիաների կողմից փորձաքննության անցկացում` ըստ ԵՄ փորձարկման ռեֆերենս մեթոդների պահանջի

2013թ. փետրվարի երկրորդ տասնօրյակ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

3.

Մնացորդային պլանի կազմում և հաստատում

2013թ. փետրվարի երրորդ տասնօրյակ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

4.

Հարցաթերթի լրացում

2013թ. մարտի առաջին տասնօրյակ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

5.

Եվրոպական հանձնաժողով պաշտոնական դիմումի ներկայացում

2013թ. մարտի երկրորդ տասնօյակ

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան