ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունվարի 2013 թվականի N 33-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵՂՐԻ ԵՎ ՄԵՂՎԱԲՈՒԾԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ 174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի 5-րդ կետի դրույթներով` Եվրամիության երկրներ մեղրի և մեղվաբուծական արտադրանքի արտահանման գործընթացը կանոնակարգելու նպատակով`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունից մեղրի, մեղվաբուծական մթերքների` Եվրամիության երկրներ արտահանման գործընթացը կանոնակարգող միջոցառումների իրականացման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունից մեղրի և մեղվաբուծական մթերքների` Եվրամիության երկրներ արտահանման գործառույթները համակարգում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունվարի 21 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. հունվարի 21-ի N 33-Ա որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵՂՐԻ ԵՎ ՄԵՂՎԱԲՈՒԾԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ` ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
NN |
Միջոցառումը |
Վերջնաժամկետը |
Պատասխանատու կառույցը |
1. |
Մեղրի և մեղվաբուծական մթերքների նմուշառում |
2013թ. հունվարի երրորդ տասնօրյակ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
2. |
Փորձարկման լաբորատորիաների կողմից փորձաքննության անցկացում` ըստ ԵՄ փորձարկման ռեֆերենս մեթոդների պահանջի |
2013թ. փետրվարի երկրորդ տասնօրյակ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
3. |
Մնացորդային պլանի կազմում և հաստատում |
2013թ. փետրվարի երրորդ տասնօրյակ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
4. |
Հարցաթերթի լրացում |
2013թ. մարտի առաջին տասնօրյակ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
5. |
Եվրոպական հանձնաժողով պաշտոնական դիմումի ներկայացում |
2013թ. մարտի երկրորդ տասնօյակ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |