ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
3 ապրիլի 2002 թ. |
N 24 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ» ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 30.01.13 N 21-Ն)
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին և 59-րդ հոդվածի 5-րդ կետերը, 32-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում էլեկտրական էներգիայի և բնական գազի ներկրման և արտահանման գործունեության լիցենզավորման կարգը» (կցվում է)։
(1-ին կետը փոփ. 30.01.13 N 21-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի հունիսի 7-ի N11 որոշման 1-ին կետը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀՀ էներգետիկայի կարգավորող |
Վ. Մովսեսյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում էլեկտրական էներգիայի եվ բնական գազի ներկրման եվ արտահանման գործունեության լիցենզավորման
(վերնագիրը փոփ. 30.01.13 N 21-Ն)
Սույն կարգը կանոնակարգում է էներգետիկայի բնագավառում ներկրման և արտահանման գործունեության իրականացման համար լիցենզիայի հայտի ընդունման, քննարկման, լիցենզիայի տրման(մերժման) և լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման ընթացակարգերը:
1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Սույն կարգում մեծատառով գրված հիմնական հասկացությունները սահմանվում են հետևյալ կերպ.
Անձ՝ իրավաբանական անձ.
Էներգետիկայի բնագավառ՝ հասարակական ծառայություններ մատուցելու համար էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության), էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի հաղորդման (փոխադրման) և բաշխման, էլեկտրաէներգետիկական ու բնական գազի ոլորտների համակարգի օպերատորի ծառայության իրականացման, էլեկտրաէներգետիկայի և ջերմաէներգետիկայի ոլորտներում նոր արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման, ինչպես նաև էլեկտրաէներգետիկայի, ջերմաէներգետիկայի ու բնական գազի ոլորտներում հաղորդման (փոխադրման) կամ բաշխման ցանցի կառուցման, էլեկտրական էներգիայի և բնական գազի ներկրման և արտահանման գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների (անկախ սեփականության ձևից), այդ գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի և էներգետիկական շուկային ծառայություններ մատուցող կառույցների համախումբ.
Հանձնաժողով՝ ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողով.
Լիցենզիա՝ Հանձնաժողովի կողմից Անձին տրված փաստաթուղթ, որը հավաստում է էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնելու և ծառայություններ մատուցելու նրա իրավունքն ու պարտականությունը՝ համաձայն «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի պահանջների։ Լիցենզիայի անբաժանելի մասն են համարվում լիցենզավորված գործունեություն իրականացման պայմանները և արտահանման կամ ներկրման պայմանագիրը.
Հայտ՝ սույն կարգի համաձայն Լիցենզիա ստանալու կամ Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման համար Հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի փաթեթ.
Հայտատու՝ սույն կարգի համաձայն Լիցենզիա ստանալու կամ Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման նպատակով Հանձնաժողով դիմած Անձ.
Գործ՝ Անձի անվանական թղթապանակ, որը պարունակում է սույն կարգով սահմանված, Լիցենզիա ստանալու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը, լիցենզավորված գործունեությունն իրականացնելու ընթացքում հայտնաբերված խախտումների և դրանց վերացման վերաբերյալ տեղեկություններ, ֆինանսական հաշվետվություններ և Անձի գործունեությանը վերաբերող այլ փաստաթղթեր.
Լիցենզավորված անձ՝ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի և սույն կարգի համաձայն Լիցենզիա ստացած Անձ.
Լիցենզավորվող գործունեություն՝ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի համաձայն լիցենզավորման ենթակա գործունեություն.
Շուկայի կանոններ՝ Հանձնաժողովի կողմից հաստատված հիմնարար փաստաթուղթ, որով կանոնակարգվում են էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող Լիցենզավորված անձանց փոխհարաբերությունները, համակարգի հուսալիության և անվտանգության հետ առնչվող հիմնական կանոններն ու ցուցանիշները, ինչպես նաև դրանց և շուկայի բնականոն աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ մեխանիզմները.
Որոշում՝ Հանձնաժողովի կողմից «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով իրեն վերապահված իրավասությունների սահմաններում ընդունված իրավական ակտ։
2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
2.1. Լիցենզիան տրվում է միայն Անձին՝ գործունեության հետևյալ տեսակներն իրականացնելու համար.
ա) բնական գազի ներկրում,
բ) բնական գազի արտահանում,
գ) էլեկտրական էներգիայի (հզորության) ներկրում,
դ) էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանում:
2.2. Հանձնաժողովը սահմանում է էլեկտրական էներգիայի (հզորության) և բնական գազի ներկրման առավելագույն սակագներ: Արտահանվող էլեկտրական էներգիայի (հզորության) գները չեն կարգավորվում։
2.3. Էլեկտրական էներգիայի արտահանման Լիցենզիա տրվում է միայն ՀՀ ներքին շուկայի հագեցվածության դեպքում, երբ էլեկտրական էներգիայի արտահանումը չի հակասում ներքին շուկայի սպառողների շահերին:
2.4. Լիցենզիայի գործողության ժամկետը և արտահանվող վայրը սահմանվում է Հանձնաժողովի Որոշմամբ և ամրագրվում Լիցենզիայում։
2.5. Հանձնաժողովը էլեկտրական էներգիայի արտահանման և ներկրման, ինչպես նաև բնական գազի ներկրման Լիցենզիա ստանալու համար պահանջում է «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածին, Շուկայի կանոններին և սույն կարգին համապատասխան ֆինանսական երաշխիքներ (հավելված N 5):
2.7. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող Անձինք կարող են զբաղվել այդ գործունեությամբ Լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից և Լիցենզիայի գործողության ժամկետներում։
2.8. Լիցենզիան չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։
2.9. Լիցենզիայի գործողությունը չի տարածվում Լիցենզավորված անձի հետ համատեղ գործունեություն իրականացնող (այդ թվում՝ համատեղ գործունեության պայմանագրով) այլ Անձանց, ինչպես նաև Լիցենզավորված անձի մասնակցությամբ հիմնադրված կամ գործող Անձանց վրա։
2.10. Լիցենզիա ստանալու, Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ Լիցենզիայի կորստի դեպքում Լիցենզիայի կրկնօրինակն ստանալու համար վճարվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
(2.10-րդ կետը խմբ. 30.01.13 N 21-Ն)
2.11. Առանց Լիցենզիայի առկայության սույն կարգի 2.1 կետում նշված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներից որևէ մեկն իրականացնելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
3. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄԸ, ԴՐԱ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
3.1. Լիցենզիա ստանալու համար Անձը Հանձնաժողով է ներկայացնում Հայտ՝ մեկ օրինակից, համաձայն սույն կարգի NN 2-5-րդ հավելվածներով սահմանված պահանջների:
(3.1-ին կետը փոփ. 30.01.13 N 21-Ն)
3.2. Հայտը և նրանում ընդգրկված փաստաթղթերը պետք է համապատասխանեն ՀՀ օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված պահանջներին:
3.3. Հանձնաժողովն իրավունք ունի Հայտատուից պահանջել նաև լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր, որոնց ներկայացման անհրաժեշտության մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին։ Հայտատուն 10 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է ներկայացնել պահանջվող լրացուցիչ տեղեկատվությունը և փաստաթղթերը։ Այդ գործընթացի համար ծախսված ժամանակը չի ներառվում սույն կարգի 3.9 կետում սահմանված ժամկետում։
3.4.Հայտատուն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության հավաստիության և ամբողջականության համար։
3.5. Հայտատուի ներկայացրած Հայտը մուտքագրվում է Հանձնաժողովում։ Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը ստուգում է Հայտի ամբողջականությունը, նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունն ու համապատասխանությունը սույն կարգին։
3.6. Հայտը չի ընդունվում ուսումնասիրության, եթե՝
ա) նրանում ընդգրկված փաստաթղթերը չեն համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված պահանջներին.
բ) ներկայացված փաստաթղթերում և տեղեկություններում առկա են անճշտություններ և անհամապատասխանություններ.
գ) Հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով։
3.7. Հանձնաժողովը Հայտի ստուգման արդյունքների մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին՝ Հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի ստուգման բացասական արդյունքի դեպքում Հայտը սահմանված կարգով պահպանվում է Հանձնաժողովում։
3.8. Հանձնաժողովի կողմից Հայտի ստուգման արդյունքում հայտնաբերված թերությունները վերացնելուց և (կամ) բացակայող փաստաթղթերը լրացնելուց հետո այն մուտքագրվում է Հանձնաժողովում։ Այդ դեպքում Հայտատուն և Հանձնաժողովն առաջնորդվում են սույն կարգի 3.5-3.8 կետերով սահմանված պահանջներով և ժամկետներով։
3.9. Հայտի ստուգման դրական արդյունքի դեպքում Հանձնաժողովն սկսում է այն ուսումնասիրելու գործընթացը և կայացնում համապատասխան Որոշում՝ Հայտի մուտքագրման օրվանից հետո՝ 60 աշխատանքային օրվա ընթացքում։
3.10. Հանձնաժողովը Հայտը մերժում է, եթե՝
ա) Հայտատուն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անվճարունակ կամ սնանկ է ճանաչված.
բ) Հայտում բերված տեխնիկական ցուցանիշները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տեխնիկական կանոնակարգերին.
գ) Լիցենզիա տալու դեպքում սահմանափակվում է մեկ այլ Լիցենզավորված անձին տրված իրավունքը.
դ) Սույն կարգի 3.3 կետում սահմանված ժամկետում Հայտատուն չի ներկայացրել Հանձնաժողովի պահանջած լրացուցիչ տեղեկությունները և փաստաթղթերը կամ լրացուցիչ փորձաքննության (այդ թվում նաև՝ անկախ փորձագետների ներգրավմամբ) եզրակացությունները, որոնց բացակայությունը հնարավորություն չի տալիս շարունակել Հայտի ուսումնասիրությունը.
ե) Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկությունները թերի են, կեղծ կամ խեղաթյուրված, չեն համապատասխանում ՀՀ օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջներին.
զ) Արտահանման կամ ներկրման լիցենզավորվող գործունեության իրականացումը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել էներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության խաթարման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սպառողներին վաճառվող բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների բարձրացմանը.
3.11. Հայտի վերաբերյալ Հանձնաժողովի առարկությունները հաշվի առնելուց հետո, Անձը, սույն կարգի 3.1. կետի համաձայն, կարող է կրկին Հայտ ներկայացնել Հանձնաժողով։
3.12. Հայտի մերժման մասին Հանձնաժողովի Որոշումը չի կարող ազդեցություն ունենալ Անձի հաջորդ Հայտերի քննարկման վրա։
4. ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ
4.1. Հանձնաժողովում յուրաքանչյուր Լիցենզավորված անձի համար վարվում է հաշվառման գործավարություն և կազմվում Գործ:
4.2. Լիցենզիա տրամադրելու վերաբերյալ դրական Որոշում ընդունելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովը Լիցենզիան՝ մեկ օրինակից, հանձնում է Լիցենզավորված անձին, իսկ նրա չներկայանալու դեպքում՝ Լիցենզիան պահվում է Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումում՝ մինչև Լիցենզավորված անձի ներկայանալը։
4.3. Լիցենզիայի հետ մեկտեղ Հայտատուին տրվում են Հանձնաժողովի կողմից սահմանված Լիցենզավորված գործունեություն իրականացնելու պայմանները:
(4.3-րդ կետը խմբ. 30.01.13 N 21-Ն)
4.4. Այն դեպքում, երբ կողմերը նախնական համաձայնությամբ էլեկտրական էներգիայի արտահանման համար նախատեսում են ավելի երկար ժամանակ, սակայն առուվաճառքի պայմանագրերը ավելի կարճ ժամկետով են կնքված, ապա Հանձնաժողովը, հիմք ընդունելով կողմերի նախնական համաձայնությունը, կարող է Լիցենզիայի համար սահմանել ավելի երկար ժամկետ՝ Լիցենզիայում ամրագրելով պայման, որ այն ուժի մեջ է համարվում Հանձնաժողովի կողմից գրանցված պայմանագրի առկայության դեպքում։
4.5. Հայտատուի ստորագրությամբ Լիցենզիայի ստացման կտրոնը (հավելված 1) պահվում է Հանձնաժողովում։
4.6. Լիցենզավորված անձի կողմից Լիցենզավորված գործունեությունը դադարեցնելու կամ նրան Լիցենզիայից զրկելու դեպքերում Գործը սահմանված կարգով պահվում է Հանձնաժողովում:
4.7. Հայտի մերժման մասին Որոշում ընդունելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, Որոշման պատճենն ուղարկվում է Հայտատուին, որում նշվում են մերժման պատճառները։
4.8. Լիցենզիայի պայմանները խախտելու դեպքում Հանձնաժողովը կիրառում է «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված տուժանքները:
(4.8-րդ կետը փոփ. 30.01.13 N 21-Ն)
4.9. Լիցենզիայի պայմաններում փոփոխություն կատարելու անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը և Լիցենզավորված անձը ղեկավարվում են «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով և Հանձնաժողովի ընդունած համապատասխան իրավական ակտով։
4.10. Հանձնաժողովում վարվում է Լիցենզավորված անձանց և տրված Լիցենզիաների գրանցամատյան:
4.11. Լիցենզավորման գործընթացին առնչվող Հանձնաժողովի Որոշումները ծանոթանալու նպատակով պետք է մատչելի լինեն ցանկացած շահագրգիռ անձի համար, եթե դրանք չեն պարունակում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական, ծառայողական կամ առևտրային գաղտնիքներ:
5. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿՈՐՍՏԻ ԴԵՊՔՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՍՏԱՆԱԼԸ
5.1. Լիցենզիայում ամրագրված ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության դեպքում Լիցենզավորված անձը պարտավոր է Լիցենզիայի գործողության ժամկետի ավարտից առնվազն 15 աշխատանքային օր առաջ Հայտով դիմել Հանձնաժողով՝ նշելով հայցվող ժամկետը:
5.2. Հայտն իր մեջ պետք է պարունակի պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը և Լիցենզիայի ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր (ներկրման կամ արտահանման պայմանագիր և այլն):
(5.2-րդ կետը փոփ. 07.11.12 N 433-Ն, լրաց. 30.01.13 N 21-Ն)
5.3. Լիցենզավորված անձի ներկայացրած Հայտը մուտքագրվում է Հանձնաժողովում։ Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը ստուգում է Հայտի ամբողջականությունը և նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունն ու համապատասխանությունը սույն կարգի 5.2 կետի պահանջներին։
5.4. Սույն կարգի 5.2 կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Հայտի հետագա ուսումնասիրությունը դադարեցվում է, որի մասին Հանձնաժողովը գրավոր տեղյակ է պահում Լիցենզավորված անձին՝ Հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 7 աշխատանքային օրվա ընթացքում:
5.5. Հայտի վերաբերյալ Հանձնաժողովի առարկությունները հաշվի առնելուց հետո, Լիցենզավորված անձը, սույն կարգի 5.2 կետով սահմանված կարգով, Հայտով կրկին կարող է դիմել Հանձնաժողով, բայց ոչ ուշ, քան նախկինում տրված Լիցենզիայի գործողության ժամկետը լրանալուց 5 օր առաջ։
5.6. Հայտը սույն կարգի 5.1 և (կամ) 5.5 կետերով սահմանված ժամկետում ներկայացնելուց հետո, մինչև Լիցենզիայի գործողության ավարտը, Հանձնաժողովն ընդունում է Որոշում։
5.7. Հանձնաժողովն իրավունք ունի Հայտատուից պահանջել նաև լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր, որոնց անհրաժեշտության մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին։
5.8. Հայտը մերժվում է, եթե՝
ա) Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, կեղծ կամ խեղաթյուրված։ Փաստաթղթերը թերի լինելու հիմքով Հայտը մերժվում է, եթե այդ մասին Հանձնաժողովի նախազգուշացումը ուղարկելու օրվանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում Հայտատուն չի ներկայացնում սույն կարգի 5.2 կետում սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը.
բ) ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի և ՀՀ օրենսդրության պահանջներին.
գ) Հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն զրկվել է հայցվող գործունեության տեսակով զբաղվելու իրավունքից.
դ) Լիցենզիան ստանալուց հետո անցած ժամանակաընթացքում փոփոխվել են լիցենզավորման պայմանները.
ե) Հայտատուն Հայտը ներկայացրել է սույն կարգի 5.1 և (կամ) 5.5 կետերում սահմանված ժամկետից ուշ կամ նախկինում տրված Լիցենզիայի ժամկետը լրանալուց հետո։
5.9. Եթե Հայտը ներկայացվել է Լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում, ապա այն քննարկվում է միայն կասեցման վերացումից հետո։
5.10. Լիցենզիայի կորստի դեպքում Լիցենզավորված անձն այդ մասին հայտարարություն է հրապարակում մամուլում, որից 15 օր հետո դիմում է Հանձնաժողով՝ ներկայացնելով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը և սույն կետում նշված հայտարարության հրապարակումը հավաստող փաստաթղթերը։ Դիմելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում Լիցենզավորված անձն ստանում է Լիցենզիայի կրկնօրինակը։
(5.10-րդ կետը փոփ. 30.01.13 N 21-Ն)
6. ՎԵՃԵՐ
Սույն կարգի կիրառման հետ առնչվող վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
(կարգը փոփ. 07.11.12 N 433-Ն, փոփ., խմբ., լրաց. 30.01.13 N 21-Ն)
Հավելված 1 |
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ (ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ)
ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 200__ թ. _________ ___-ի N _____որոշում
Լիցենզավորված գործունեության տեսակը՝ ____________________________________ _______________________________________________________________
Լիցենզիայի գրանցման ամսաթիվը ___ _____________200__ թ.
Լիցենզիայի գրանցման համարը N _________
Ստացված էջերի քանակը՝ ________________
Տրված է՝ _________________________________________________________ (Լիցենզավորված անձի անվանումը, _______________________________________________________________ հասցեն, հեռախոսը, հեռատիպը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը) _______________________________________________________________ (Լիցենզիա ստացող անձի անունը, ազգանունը, անձնագրի կամ այն փոխարինող փաստաթղթի սերիան և համարը, _______________________________________________________________ ում կողմից և երբ է տրված)
Լիցենզիան ստացվել է՝ ____ ____________200__ թ. __________________________________ (Լիցենզիա ստացողի ստորագրությունը) |
Հավելված 2 |
Դ Ի Մ ՈՒ Մ
Խնդրում եմ տալ Լիցենզիա _______________________________________________________________ (աշխարհագրական տարածքը, լիցենզավորվող գործունեության տեսակը, լիցենզիայի գործողության հայցվող ժամկետը) _______________________________________________________________ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար: Հայտնում եմ, որ ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի: Ընկերությունն ուսումնասիրել է լիցենզավորվող գործունեության իրականացման պայմանները և պարտավորվում է Լիցենզիա ստանալու դեպքում գործել համաձայն դրանց: Սույն դիմումին կցվում են՝ 1. (փաստաթղթերի անվանումը) (օրինակների և էջերի քանակը)
2. _______________________________________________________________
3. _______________________________________________________________
4. _______________________________________________________________
5. _______________________________________________________________
6. _______________________________________________________________
7. _______________________________________________________________
8. _______________________________________________________________
9. _______________________________________________________________
10. _______________________________________________________________
11. _______________________________________________________________
12. _______________________________________________________________
_______________________________________________________________ (Լիցենզավորվող անձի անվանումը, պետական գրանցման և հարկ վճարողի հաշվառման համարները, հասցեն, հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը, բանկային տվյալները) _______________________________________________________________
___ _____________200 թ. |
(հավելվածը լրաց. 07.11.12 N 433-Ն)
Հավելված 3 |
Ց ա ն կ
էներգետիկայի բնագավառում ներկրման ԵՎ արտահանման գործունեության լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի
1 | Ներկայացվող փաստաթղթի (փաստաթղթերի) անվանումը | Լիցենզավորվող գործունեության տեսակը | բնա- կան գազի ներ- կրում |
էլեկ- տրա- կան էներ- գիայի ներ- կրում |
բնա- կան գազի արտա- հա- նում |
էլեկ- տրա- կան էներ- գիայի արտա- հա- նում |
Ծանուցում |
2 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
3 | (կետն ուժը կորցրել է 07.11.12 N 433-Ն) | ||||||
4 | (կետն ուժը կորցրել է 30.01.13 N 21-Ն) | ||||||
5 | (կետն ուժը կորցրել է 30.01.13 N 21-Ն) | ||||||
6 | ՀՀ էներգետիկայի բնագավառում էլեկտրական էներգիա վաճառելու իրավունք ունեցող Անձի հետ կնքված` էլեկտրական էներգիայի գնման նախնական պայմանագիր (համաձայնագիր) կամ գնման վերաբերյալ մտադրությունների հուշագիր, կամ գնման վերջնական պայմանագիր* | - | - | - | ● | փաստաթուղթը չի պահանջվում, եթե արտահանողը արտահանում է սեփական արտադրության կամ իր կողմից ներկրված էլեկտրական էներգիան | |
7 | ՀՀ էներգետիկայի բնագավառում բնական գազ վաճառելու իրավունք ունեցող Անձի հետ կնքված` բնական գազի վաճառքի նախնական պայմանագիր (համաձայնագիր) կամ գնման վերաբերյալ մտադրությունների հուշագիր, կամ գնման վերջնական պայմանագիր* | - | - | ● | - | փաստաթուղթը չի պահանջվում, եթե արտահանողը արտահանում է իր կողմից ներկրված, կամ իր կողմից արդյունահանված բնական գազը | |
8 | Օտարերկրյա առաքողի հետ կնքված ներկրման նախնական պայմանագիր (համաձայնագիր) կամ ներկրման վերաբերյալ մտադրությունների հուշագիր, կամ ներկրման վերջնական պայմանագիր* | ● | ● | - | - | ||
9 | Օտարերկրյա գնորդի հետ կնքված արտահանման նախնական պայմանագիր (համաձայնագիր) կամ արտահանման վերաբերյալ մտադրությունների հուշագիր, կամ արտահանման վերջնական պայմանագիր* | - | - | ● | ● | ||
10 | Օտարերկրյա առաքողի համաձայնությունը բնական գազ արտահանելու վերաբերյալ (եթե արտահանվող գազը արդյունահանված չէ Հայաստանի Հանրապետությունում) | - | - | ● | - | ||
11 | Համակարգի օպերատորի եզրակացությունը ներկրման կամ արտահանման առաջարկվող ռեժիմների իրականացման հնարավորության վերաբերյալ | ● | ● | ● | ● | ||
12 | Ֆինանսական երաշխիքներ` ըստ Հանձնաժողովի կողմից սահմանված կարգի | ● | ● | ● | ● |
արտահանողներից, ըստ Հանձնաժողովի կողմից սահմանված կարգի, երաշխիքներ (այդ թվում` ֆինանսական) չեն պահանջվում, եթե - արտահանողը արտահանում է սեփական արտադրության կամ իր կողմից ներկրված էլեկտրական էներգիան | |
13 | Պետական տուրքի վճարման փաստաթուղթ կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիր կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիր | ● | ● | ● | ● |
Ծանուցում` | ● - փաստաթուղթը պահանջվում է, - - փաստաթուղթը չի պահանջվում, * - ներկայացվում է լիցենզավորման մասին հանձնաժողովի դրական որոշումն ընդունելուց հետո` մինչև Լիցենզիայի բնօրինակն ստանալը: |
(հավելվածը փոփ. 07.11.12 N 433-Ն, փոփ., լրաց. 30.01.13 N 21-Ն)
Հավելված 4 |
(հավելվածը հանվել է 30.01.13 N 21-Ն)
Հավելված 5 |
Կ Ա Ր Գ
էներգետիկայի բնագավառում ներկրման եվ արտահանման լիցենզիաներ ստանալու համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքների ներկայացման
Անձը Հանձնաժողով է ներկայացնում սույն կարգին համապատասխան ֆինանսական երաշխիքներ:
1. Ֆինանսական երաշխիք է համարվում ներկրման կամ արտահանման լիցենզիա ստանալու հայտով Հանձնաժողով դիմած Անձի կողմից, ի վկայություն Լիցենզիայի պայմանների պահպանման պատրաստակամության և ունակության, ներկայացված՝ Անձի կամ Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ բանկի, կամ վարկային կազմակերպության, կամ ապահովագրական ընկերության կողմից տրված երաշխավորագիրը, որով Անձը կամ երաշխավորողը պարտավորվում է իր կամ լիցենզավորվող անձի կողմից Լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն կարգով սահմանված գումարը, Հանձնաժողովի Որոշման հիման վրա, փոխանցել ՀՀ պետական բյուջե՝ որպես ֆինանսական տույժ:
(1-ին կետը փոփ. 30.01.13 N 21-Ն)
2. Ֆինանսական երաշխիքի չափ է սահմանվում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով էլեկտրական էներգիայի կամ բնական գազի ներկրման կամ արտահանման համար նախատեսված լիցենզիոն տուրքի գումարը:
3. (կետն ուժը կորցրել է 30.01.13 N 21-Ն)
4. Ֆինանսական երաշխիք չի պահանջվում, եթե արտահանողը արտահանում է սեփական արտադրության կամ իր կողմից ներկրված էլեկտրական էներգիան, կամ իր կողմից արդյունահանված կամ ներկրված բնական գազը:
(հավելվածը փոփ. 30.01.13 N 21-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.10.2013, N 339-Ն | 12.12.2013, N 24 | |
30.01.2013, N 21-Ն | 25.03.2013, N 24 | |
07.11.2012, N 433-Ն | 13.12.2012, N 24 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|