«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 փետրվարի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 60013073
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
30 հունվարի 2013 թ. ք. Երևան |
N 21-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 24 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին, 3-րդ կետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի ապրիլի 3-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում էլեկտրական էներգիայի և բնական գազի ներկրման և արտահանման գործունեության լիցենզավորման ժամանակավոր կարգի մասին» N 24 որոշման մեջ (այսուհետ` Որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման վերնագրից, 1-ին կետից և 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում էլեկտրական էներգիայի և բնական գազի ներկրման և արտահանման գործունեության լիցենզավորման ժամանակավոր կարգի (այսուհետ՝ Կարգ) վերնագրից հանել «ժամանակավոր» բառը.
2) Կարգի 2.10 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2.10 Լիցենզիա ստանալու, Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ Լիցենզիայի կորստի դեպքում Լիցենզիայի կրկնօրինակն ստանալու համար վճարվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:».
3) Կարգի 3.1 կետում «երկու օրինակից» բառերը փոխարինել «մեկ օրինակից» բառերով.
4) Կարգի 4.3 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«4.3 Լիցենզիայի հետ մեկտեղ Հայտատուին տրվում են Հանձնաժողովի կողմից սահմանված Լիցենզավորված գործունեություն իրականացնելու պայմանները:».
5) Կարգի 4.8 կետում «Հանձնաժողովն իր սահմանած կարգով» բառերը փոխարինել «Հանձնաժողովը» բառով.
6) Կարգի 5.2 կետում «փաստաթուղթը» բառից հետո լրացնել «կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը» բառերը.
7) Կարգի 5.10 կետում «ներկայացնելով պետական տուրքի վճարումը և նշված հայտարարության հրապարակումը հավաստող փաստաթղթեր» բառերը փոխարինել «ներկայացնելով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը և սույն կետում նշված հայտարարության հրապարակումը հավաստող փաստաթղթերը» բառերով.
8) ուժը կորցրած ճանաչել Կարգի N 3 հավելվածի աղյուսակի 4-րդ և 5-րդ կետերը, N 5 հավելվածի 3-րդ կետը.
9) Կարգի N 3 հավելվածի աղյուսակի 6-րդ, 7-րդ և 9-րդ կետերից հանել «, որն ուժի մեջ կհամարվի արտահանման լիցենզիա ստանալու պահից», իսկ 8-րդ կետից՝ «, որն ուժի մեջ կհամարվի ներկրման լիցենզիա ստանալու պահից» բառերը.
10) Կարգի N 3 հավելվածի աղյուսակի 13-րդ կետում «փաստաթուղթ» բառից հետո լրացնել «կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիր կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիր» բառերը.
11) Կարգի N 5 հավելվածի 1-ին կետում «Անձի, որևէ հեղինակավոր ֆինանսական կամ այլ կազմակերպության, ներդրումային հիմնադրամի կողմից տրված երաշխավորագիրը,» բառերը փոխարինել «Անձի կամ Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ բանկի, կամ վարկային կազմակերպության, կամ ապահովագրական ընկերության կողմից տրված երաշխավորագիրը,» բառերով.
12) Կարգի N 4 հավելվածը հանել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |