Գլխավոր տեղեկություն
Համար
N 608-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.12.2012-01.08.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունիսի 2011 թվականի N 608-Ա

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 514-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրությամբ հաստատված կարգի 12-րդ կետի`

1. Հաստատել Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկվող նախարարությունների և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Նշանակել`

1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.

3) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Կ. Գասպարյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:

(2-րդ կետը փոփ. 18.12.12 N 1232-Ա)

3. Սույն որոշման 1-ին կետում նշված մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության վարչապետին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և հանձնաժողովի հայկական կողմի նախագահին տեղեկացնել իրենց ներկայացուցիչների նշանակման մասին:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 514-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հունիսի 29
Երևան

 

 

 

 Հավելված

 ՀՀ վարչապետի 2011 թ.

 հունիսի 29-ի N 608-Ա

 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների

կոմիտե

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատ (համաձայնությամբ)

 

«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատ (համաձայնությամբ)

 

(հավելվածը լրաց. 07.10.11 N 933-Ա, 13.03.12 N  207-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան