ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
|
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները | |
1. |
ա) «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-183 -20.12.2012-ՊԱ-010/0 | |
բ) «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին |
Կ-1831 -20.12.2012-ՊԱ-010/0 | ||
2. |
ա) Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգության մասին |
Կ-184 -20.12.2012-ԳԲ-010/0 | |
բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին |
Կ-1841 -20.12.2012-ԳԲ-010/0 | ||
գ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին |
Կ-1842 -20.12.2012-ԳԲ-010/0 | ||
դ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին |
Կ-1843 -20.12.2012-ԳԲ-010/0 | ||
ե) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին |
Կ-1844 -20.12.2012-ԳԲ-010/0 | ||
3. |
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին |
Կ-187 -24.12.2012-ՊԻ-010/0 | |
4. |
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-188 -24.12.2012-ՊԻ-010/0 | |
5. |
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին |
Կ-190 -28.12.2012-ՊԻ-010/0 | |
6. |
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կ-191 -28.12.2012-ՊԻ-010/0 | |
7. |
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-181 -20.12.2012, 29.01.2013 -ՍՀ-010/0 | |
8. |
«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Պ-210 -08.02.2013, 22.02.2013 -ՊԻ-010/0 | |
9. |
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Պ-211 -08.02.2013-ՊԻ-010/0 |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
|
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
|
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները | |
1. |
Միջազգային պայմանագրերի վավերացում. |
||
1. |
1997 թվականի սեպտեմբերի 5-ին Վիեննայում ստորագրված «Աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության մասին» համատեղ կոնվենցիա |
Ն-203 -04.02.2013-ԱՀ-011/0 | |
2. |
2012 թվականի նոյեմբերի 12-ին Թեհրանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դատապարտյալների փոխանցման մասին» համաձայնագիր |
Ն-204 -04.02.2013-ԱՀ-011/0 | |
3. |
2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեում ստորագրված «Արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների առաջացման և կարգավորման (վերացման) ժամանակ օգնության ցուցաբերման հարցում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների սահմա-նապահ և այլ գերատեսչությունների` փոխգործակցության կազմակերպման կանոնակարգի հաստատման մասին» արձանագրություն |
Ն-205 -04.02.2013-ԱՀ-011/0 | |
4. |
1921 թվականի ապրիլի 20-ին ստորագրված «Տարանցման ազատության մասին» կոնվենցիա և կանոնադրություն |
Ն-206 -04.02.2013-ԱՀ-011/0 | |
5. |
2009 թվականի նոյեմբերի 16-ին Ուտրեխտում ստորագրված` Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի «Տեղական ինքնակառավարման մարմիններում մասնակցության իրավունքի վերաբերյալ» լրացուցիչ արձանագրություն |
Ն-207 -04.02.2013-ԱՀ-011/0 | |
6. |
2012 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի Հանրապետության կառավարության միջև զարգացմանն ուղղված համագործակցության մասին» համաձայնագիր |
Ն-208-04.02.2013-ԱՀ-011/0 |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Հ. Աբրահամյան |
25 փետրվարի 2013 թվականի, քաղ. Երևան ԱԺՈ-047-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|