ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2015 թվականի N 1437-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ հանդիսացող Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին և մասնակիցներին, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց ԱՊՀ տարածքում «Սիբիր» ավիաընկերություն» բաց բաժնետիրական ընկերության կողմից 2015 թվականի 3-րդ եռամսյակում զեղչ սակագնով կամ անվճար ծառայություններ մատուցելու հետևանքով չստացված եկամուտների փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 11,285.6 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.20 և 12 աղյուսակներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Հ. Աբրահամյան | 
| 
 2015 թ. դեկտեմբերի 10 Երևան  | 
| 
 Հավելված N 1  | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.20 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
| 
 Չափորոշիչներ  | 
 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)  | |||
| 
 ոչ ֆինանսական ցուցանիշներ  | 
 ֆինանսական ցուցանիշներ  | |||
| 
 տարի  | 
 տարի  | |||
| 
 ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները 1. Քաղաքականության միջոցառումներ 1.2 Տրանսֆերտներ  | ||||
| 
 Ծրագրային դասիչը  | 
 Տրանսֆերտի անվանումը  | |||
| 
 ՀՀ քաղաքացիներ հանդիսացող Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց ԱՊՀ տարածքում օդային տրանսպորտով մատուցվող ծառայությունների դիմաց չստացված եկամուտների փոխհատուցում  | 
||||
| 
 1069  | 
 ԾՏ10  | 
 Նկարագրությունը  | ||
| 
 ՀՀ քաղաքացիներ հանդիսացող Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց ԱՊՀ տարածքում օդային տրանսպորտով մատուցվող ծառայությունների դիմաց չստացված եկամուտների փոխհատուցում  | 
||||
| 
 Շահառուների քանակը  | 
 ՀՀ քաղաքացիներ հանդիսացող Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներ և մասնակիցներ, ինչպես նաև նրանց հավասարեցված անձիք  | 
 30  | 
 X  | |
| 
 Գումարը (հազ. դրամ)  | 
 X  | 
 11,285.6  | ||
| 
 Տրանսֆերտի վճարման հաճախականությունը  | 
 եռամսյակային  | 
 X  | ||
| 
 Շահառունիերի ընտրության չափանիշները  | ||||
| 
 Ծրագիրը (ծրագիրը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը  | ||||
| 
 Վերջնական արդյունքի նկարագրությունը  | ||||
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Դ. Հարությունյան | 
| 
 Հավելված N 2  | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ՝ Հայաստանի Հանրապետության ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
| 
 Ծրագրային դասիչը  | 
 Գործառական դասիչը  | 
 Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը  | 
 2015թ. (հազ. դրամ)  | |
| 
 ծրագիրը  | 
 միջոցառումը  | 
 (բաժինը/ խումբը/դասը)  | 
 Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով)  | |
| 
 1069  | 
 ԾՐԱԳԻՐ  | 
|||
| 
 Հատուկ սոցիալական տրանսֆերտներ  | 
 11,285.6  | |||
| 
 Ծրագրի նկարագրությունը  | ||||
| 
 Աջակցություններ և փոխհատուցումներ հատուկ խմբերում ընդգրկված անձանց և ընտանիքներին  | ||||
| 
 Վերջնական արդյունքի նկարագրությունը  | ||||
| 
 Բնակչության կենսամակարդակի բարձրացում  | ||||
| 
 Քաղաքականության միջոցառումներ. տրանսֆերտներ  | 
||||
| 
 ԾՏ10  | 
 04.05.04  | 
 ՀՀ քաղաքացիներ հանդիսացող Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց ԱՊՀ տարածքում օդային տրանսպորտով մատուցվող ծառայությունների դիմաց չստացված եկամուտների փոխհատուցում  | 
 11,285.6  | |
| 
 Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը  | ||||
| 
 ՀՀ քաղաքացիներ հանդիսացող Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց ԱՊՀ տարածքում օդային տրանսպորտով մատուցվող ծառայությունների դիմաց չստացված եկամուտների փոխհատուցում  | ||||
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Դ. Հարությունյան |