Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԺՈ-049-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.03.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.04.10/19(959) Հոդ.180
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.02.2013
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.02.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 1996 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԵՎ ՆՐԱՆ ԿԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Վավերացնել 2011 թվականի հոկտեմբերի 24-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասին» 1996 թվականի դեկտեմբերի 28-ի համաձայնագրում և նրան կից արձանագրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը` ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2012 թվականի մարտի 13-ի ՍԴՈ-1013 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Հ. Աբրահամյան

 

 26 փետրվարի 2013 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-049-Ն